ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրական բարեփոխումների փոխարեն միայն դրանց իմիտացիայով են զբաղված. «Փաստ» 08/05/2021 10:14 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանն այնպիսի բարդ աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում, ինչի արդյունքում մեր պետության գոյության համար բազմաթիվ արտաքին սպառնալիքներ են առկա։ Եվ պատահական չէ, որ թշնամական Թուրքիան և Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել են մեկուսացնել Հայաստանին, դուրս մղել տարածաշրջանային բոլոր խոշոր ենթակառուցվածքային նախագծերից, որպեսզի մեր երկիրը հնարավորություն չստանա զարգանալու։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան և Ադրբեջանն, իրենց պանթուրքական հեռահար նպատակներից ելնելով, Հայաստանին և Արցախին միշտ դիտել են որպես խոչընդոտ իրենց հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին, և ռազմական ագրեսիայի պլանները գրեթե մշտապես եղել են նրանց օրակարգում։
Ուստի, հաշվի առնելով ժամանակի ընթացքում արտաքին սպառնալիքների ահագնացումը՝ Հայաստանի համար միշտ պետք է առաջնային ուշադրության առարկա լինի անվտանգության ապահովման խնդիրը։ Պատահական չէ, որ մի քանի տարի առաջ նախատեսվում էր իրականություն դարձնել «Ազգ-բանակ» հայեցակարգը, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո այս հայեցակարգը հանվեց օրակարգից, իսկ իշխանական թիմի ներկայացուցիչները շտապեցին արդարացնել այդ քայլը՝ իբր հիմնավորելով, թե քաղաքացիներին պետք չէ հայրենասիրություն սովորեցնել։ Ըստ էության, Փաշինյանի իշխանության օրոք անվտանգության հիմնախնդրին այնպիսի մեծ կարևորություն չէր տրվում, ինչպես անհրաժեշտ էր։
Անվտանգային համակարգը կատարելագործելու փոխարեն իշխանություններն, ըստ էության, ավելի շատ զբաղված էին միայն բանակում կոռուպցիա փնտրելով և սպայակազմին վարկաբեկելով։ Իսկ արդիական սպառազինությունների ձեռք բերման հարցն իշխանությունների համար ավելի շատ իրենց գովազդելու հարց էր լուծում, քան իրական սպառնալիքներին դիմագրավելու խնդիր։ Հիշենք Փաշինյանի նկարները Սու-30 ՍՄ կործանիչների ֆոնին, որոնք այդպես էլ մարտական պայմաններում չօգտագործվեցին։ Թերևս անվտանգության խնդրի անտեսման արդյունքում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմը խայտառակ պարտություն կրեց, ինչը լուրջ բարդույթներ է ստեղծել մեր հանրության և զինված ուժերի անձնակազմի շրջանում։ Ուստի նոր կապիտուլ յացիաներից խուսափելու համար այլ ելք, քան իր զինված ուժերը կարգի բերելն է, Հայաստանը չունի։
Պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի զինված ուժերի վերականգնման հարցը հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին իր հրապարակած վեցամսյա ճանապարհային քարտեզում Փաշինյանը առանձին կետով նշում էր զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման ու մեկնարկի մասին։ Արդեն փետրվարին վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, որ կձևավորվի զինված ուժերի բարեփոխման աշխատանքային խումբ։ Իսկ ահա ապրիլին ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումները։
Բայց Փաշինյանի կողմից ճանապարհային քարտեզը ներկայացնելուց ի վեր զինված ուժերում մեծ հաշվով որևէ տեսանելի փոփոխություն չի արվել։ Թերևս նաև դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն է ունեցել առանց դիմադրության հանդիպելու ներխուժել ու բռնազավթել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Այսինքն, իրական բարեփոխումների փոխարեն իշխանությունները միայն դրանց իմիտացիայով են զբաղված։ Նրանք ոչ այնքան մեծ կարևորություն ունեցող փոփոխությունները ներկայացնում են որպես աննախադեպ երևույթ, իսկ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման ու պրոֆեսիոնալ բանակի ստեղծման հարցն ընդամենը մնում է հայտարարությունների մակարդակում։
Այնինչ, այս ընթացքում բարեփոխումները և արդիական սպառազինությունների ձեռք բերումը արդեն պետք է հանրության համար տեսանելի կերպով մեկնարկած լինեին, որպեսզի այնպիսի իրավիճակում չհայտնվեինք, որ դաշնակից Ռուսաստանին խնդրեինք, որ իր սահմանապահներին բերի ՀՀ սահմանները պաշտպանելու համար։ Պատերազմից արդեն 8 ամսից ավելի ժամանակ է անցել, ո՞ւր են այն գերժամանակակից սպառազինությունները, որոնք իշխանությունները խոստանում էին ձեռք բերել։ Ստացվում է, որ իշխանություններն, ավելի շատ կենտրոնանալով իրենց վերարտադրման խնդրի վրա, բավարար ուշադրություն չեն դարձնում անվտանգության համակարգի բարեփոխմանը։
Դրանով է նաև պայմանավորված, որ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները ԱԺ-ում անվտանգությանը վերաբերաղ հարցերին չեն կարողանում հավուր պատշաճի պարզաբանումներ տալ։ Ու արդեն, մեղմ ասած, զավեշտի ժանրից է թվում, որ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտպանության նախարարին ներկայացնելիս խոսում է զինված ուժերում սկսված բարեփոխումներն ավարտին հասցնելու մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 05․08.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/17/2022 10:11 Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞. «Հրապարակ»
- 05/17/2022 09:20 Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան. «Ժողովուրդ»
- 05/17/2022 09:15 Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը. «Հրապարակ»
- 05/17/2022 09:01 Աջակցության ակցիաներ են քննարկվում. «Հրապարակ»
- 05/17/2022 08:59 Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. ներկա կլինի նաեւ վարչապետը. «Ժողովուրդ»
- 05/17/2022 08:53 Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ»
- 05/17/2022 08:46 Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/17/2022 10:36 Ոստիկանությունը վերջնականապես խզել է կապը օրենքի հետ. փաստաբան
- 05/16/2022 18:58 ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին. Կոչուբաև
- 05/16/2022 17:45 Հայհոյող, թքող, վիրավորող, ապօրինություն թույլ տվող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն. Աբրահամյան
- 05/16/2022 17:13 Ոստիկանությունն, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել է հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել.Մակինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/16/2022 23:45 Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
- 05/16/2022 21:51 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- 05/16/2022 11:12 Երևանում 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Mercedes-ին. հետիոտնը տեղում մահացել է. shamshyan.com
- 05/15/2022 15:15 Հրդեհ՝ ավտոմեքենայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը