ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները որոշեցին այդ «պողպատյա մանդատը» կիրառել նաև լրատվամիջոցների նկատմամբ, մինչդեռ դա լավագույն ուղին չէ. Աշոտ Մելիքյան 08/05/2021 20:19 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունները, չգիտես ինչու, որոշեցին այդ պողպատյա մանդատը կիրառել նաև լրատվամիջոցների նկատմամբ, մինչդեռ դա լավագույն ուղին չէ, հակառակը, նրանք պետք է փորձեն ապահովել լրատվամիջոցների և լրագրողների ազատ գործունեությունը՝ վերացնելով այս սահմանափակումները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ-ն արգելել է «Panorama,am» լրատվական կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ՝ պատճառաբանելով, թե իբրև նա լուսանկարել է, թե ինչպես են զինվորական հագուստով անձինք արգելում լրագրողների տեղաշարժը ԱԺ շենքում՝ հասարակությանը տեղեկացնելով այս մասին խոսուն լուսանկարների միջոցով։
Աշոտ Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ քայլը բացահայտ կամայականություն է և որևէ լուրջ հիմնավորում չունի, քանի որ նմանատիպ կադրեր հանդիպել ենք նաև այլ լրատվամիջոցներում և կարծես թե ընտրովի մոտեցում է ցուցաբերվել, ընդ որում, խոսքը գնում է այնպիսի ֆոտոլրագրողի մասին, որը մշտապես հարգանքով է մոտեցել լրագրողական էթիկայի կանոններին։
«Եթե ԱԺ անվտանգությունը պահպանող անձինք պետք է իրենց դեմքերը պահեն, ապա կարող են դիմակ կրել կամ հենց նկարահանման պահին զգուշացնեն, որ իրենք ԱԱԾ ծառայողներ են և չպետք է նկարահանվեն։ Ամեն դեպքում, առանց որևէ լուրջ պարզաբանման միանգամից նման քայլ անելը և լրագրողին հավատարմագրումից զրկելը կոպիտ խախտում է և շատ վատ նախադեպ՝ ցանկացած լրագրողի նկատմամբ ցանկացած սահմանափակում իրականացնելու առումով»,- նշեց նա՝ հավելելով, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» և գործընկեր կազմակերպություններն այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես կգան։
Բացի դա, «Panorama,am» լրատվական կայքի ֆոտոլրագրողը կարող է Վարչական դատարանի միջոցով վիճարկել իր մուտքն ԱԺ արգելելու մասին որոշումը, եթե ԱԺ-ն սեփական նախաձեռնությամբ չվերացնի այն, իսկ փորձագիտական եզրակացության անհրաժեշտության դեպքում ֆոտոլրագրողը կարող է օգտագործել նաև «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» հայտարարության տեքստը, որը կհրապարակվի այսօր։
Անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների ազատ շարժի սահմանափակման հանգամանքին՝ Մելիքյանը նշեց, որ այդ հարցի առնչությամբ դատապարտում են այդպիսի մոտեցումները, դրանք չէին բխում որևէ իրավական ակտից։ Սահմանափակումները, փաստորեն, կիրառելուց հետո միայն հրապարակվել է ԱԺ նախագահի որոշում, իսկ դրանից ընդամենը մի քանի օր առաջ հայտարարվել է, որ նման որոշում գոյություն չունի։
«Այսինքն՝ հուլիսի 30-ին գոյություն չի ունեցել, իսկ օգոստոսի 2-ին հաջորդ իսկ աշխատանքային օրը, երբ արդեն կիրառվել են այդ սահմանափակումները, որոշում է ընդունվել։ Սրանք նույնպես առանց լուրջ քննարկումների, առանց որևէ լուրջ հիմնավորումների սահմանափակումներ են, որոնք գնահատում ենք որպես ոտնձգություն՝ ընդդեմ լրագրողական ազատ գործունեության»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ այս իշխանությունների կողմից պարբերաբար սահմանափակումներ են եղել խոսքի ազատության, լրագրողների գործունեության՝ ռազմական դրության, արտակարգ դրության պայմաններում, ինչ նպատակ են հետապնդում իշխանությունները՝ նման սահմանափակումներ մտցնելով, ինչ են փորձում թաքցնել, Մելիքյանն արձագանքեց՝ նշելով, որ, եթե արտակարգ դրության և հատկապես ռազմական դրության ժամանակ որոշ սահմանափակումները՝ ոչ բոլորն իհարկե, հասկանալի էին, ընկալելի էին։ Մելիքյանը նաև հիշեցրեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կառավարության որոշմամբ, որոնք նրա դիտարկմամբ անհիմն էին և լավ էր, որ կառավարությունն, անսալով լրագրողական կազմակերպությունների և լրագրողական հանրության պահանջներին, սկզբում մեղմացրեց, ապա վերացրեց այդ սահմանափակումները։
«Կցանկանայի, որ այս պարագայում նույնպես իշխանությունը հաշվի նստի լրագրողական հանրության պահանջների հետ և այս անհիմն սահմանափակումները վերացնի։ Իսկ թե ինչ նպատակներ են հետապնդում, անկեղծ ասած, քաղաքակիրթ, ժողովրդավար հասարակության համար դրանք անհարիր են, բայց նաև կարծում եմ, որ իշխանությունները, չգիտես ինչու որոշեցին այդ պողպատյա մանդատը կիրառել նաև լրատվամիջոցների նկատմամբ, մինչդեռ դա լավագույն ուղին չէ և կարծում եմ՝ հակառակը, նրանք պետք է փորձեն այս սահմանափակումները վերացնելով, ապահովեն լրատվամիջոցների և լրագրողների ազատ գործունեությունը»,- նշեց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել