Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Հայկական «օլիմպիականի» ոդիսականը․ կամ ինչու է արտերկիր գնում ու դժկամությամբ հետ գալիս Հայաստանի նախագահը. Ղազարյան 08/03/2021   22:31

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ամենահաճախ արտերկրյա գործուղումների և շրջագայությունների մեկնող պաշտոնյաներից մեկն է։ COVID-19-ը որոշակիորեն սահմանափակել էր նրա արտասահմանյան ճամփորդությունների գրաֆիկը, որը հիմա սահուն կերպով վերականգնվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թվականի հուլիսի 22-ից 28-ը Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Ի դեպ, իր պաշտոնավարման ոչ տևական ժամանակահատվածում սա Արմեն Սարգսյանի երկրորդ այցելությունն է Ճապոնիա (նախորդ անգամ նա Տոկիո է այցելել 2019 թվականի հոկտեմբերի 21-ից 26-ը՝ Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը մասնակցելու նպատակով)։

Որպես կանոն, արարողակարգային իմաստով, նախագահների, վարչապետների, խորհրդարանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների պաշտոնական և աշխատանքային այցելությունները տևում են 1-2 օր, առանձին դեպքերում (այցի կարևորությունից և ծրագրային միջոցառումների խտությունից և այլ գործոններից ելնելով) կարող է տևել 3 օր։ Իսկ Արմեն Սարգսյանի պարագայում, ամեն ինչ այլ է։ Նախորդ անգամ նա Ճապոնիայում մնացել է 6 օր, իսկ վերջին այցի ընթացքում՝ 7 օր, ընդ որում վերադարձը ներկայացնելով իբրև «բարի կամքի դրսևորում» կամ իր կողմից մեծ «զոհողություն»՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների հանգամանքով (Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում. հուլիսի 28-ին այս «բարի ավետիսն» ազդարարել է նախագահի աշխատակազմը)։

Հիմա հարց․ ինչու՞ էր գնացել Արմեն Սարգսյանը Ճապոնիա։

Պատասխանը մի գուցե պարզ է․ մասնակցելու 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ուսումնասիրելով այդ օլիմպիական խաղերում ներկայացված 33 մարզաձևերին՝ հնարավոր չէ գտնել մի քանի լարի վրա խաղալու մարզաձև, ուստի համոզված կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը Տոկիո էր մեկնել ոչ թե որպես ատլետ, այլ միայն պաշտոնական բացման հանդիսության մասնակից։ Ընդ որում` մի հանդիսություն, որին COVID-19-ով պայմանավորված հանդիսատեսներ գրեթե չեն մասնակցել, իսկ միջոցառումները կազմակերպվել են խիստ սահմանափակումների պայմաններում։

Ամառային օլիմպիական խաղերին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 206 երկրներից, բայց բացման արարողությանը Ճապոնիա էին մեկնել միայն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Հարկ է նկատել, որ օլիմպիական խաղերի կազմակերպիչը ոչ պետական բնույթի միջազգային հասարակական կազմակերպություն է՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն, որին Հայաստանից անդամակցում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն է (ՀԱՕԿ)։ Ստացվում է, որ Տոկիո չի մեկնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն գործուղվել է Արմեն Սարգսյանի գլխավորած պետական պատվիրակություն, որտեղ տեսանելի է նաև բացարձակապես զբոսաշրջիկի կարգավիճակում, օլիմպիական խաղերին որևէ ֆունկցիոնալ դերակատարում չունեցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Կարելի է մտածել, որ Արմեն Սարգսյանը անտեղի է գնացել Ճապոնիա և մսխել պետական բյուջեից այդ այցին հատկացված 16,9 մլն դրամի միջոցները, որով հնարավոր էր հսկայական քանակության մարզական գույք ձեռք բերել մի քանի տասնյակ մարզադպրոցների համար և զարգացնել օլիմպիական մարզաձևերը մեր հանրապետությունում։

Բայց իրականում Արմեն Սարգսյանի ձգձգվող այցի ամենատպավորիչ մասը մասնավոր ոլորտի ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումներն են։ Իհարկե, դրանցից դեռ ոչ մի դեպքում Հայաստանը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահել իր կենսագրության մեջ մի շարք վերազգային ընկերությունների բիզնես խորհրդատու Արմեն Սարգսյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված իր հայտարարագրերում չարտացոլված, սակայն շատերի համար հայտնի նրա մասնավոր բիզնեսները, դա այլ հարց է։

Դատարկ տրիբունայում մի հատ եռագույն դրոշով նկարվելուց հետո, մեկնարկում է նրա այցի՝ իր համար կարևոր մասը․ հանդիպումներ YAMAHA ընկերության ներկայացուցիչների, Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ, Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ և այլն։ Կարծում եմ շատերին է հասկանալի, որ հասարակ մարդիկ, անգամ ոչ բարձր մակարդակի շատ պաշտոնյաներ, Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահի հետ հանդիպել չեն կարող, իսկ Հանրապետության նախագահի կարգավիճակը տալիս է այդ հնարավորությունը, որի արդյունքները կարող են օգտակար լինել ոչ թե պետությանը, այլ սեփական շահերին, լավագույն դեպքում մի փոքր չափով նաև «Իմ քայլը» հիմնադրամին։

Ի դեպ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև 2019 թվականի իր այցի ընթացքում, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ընկերության հետ իր գործերը սահուն են ընթանում։ Իսկ 2019 թվականի հանդիպումը Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ հանդիպումը շատ ավելի գործնական բնույթ կարող է կրել, քանզի այդ ընկերության արտադրատեսակների վաճառքով Հայաստանում, մի գուցե նաև այլ երկրներում, զբաղվում է Արմեն Սարգսյանի ընտանիքի կողմից ղեկավարվող ընկերությունը։

Հատկանշական է այն փաստը, որ Հանրապետության նախագահի կայքում չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի արտասահմանյան գործողումների իրավական և ֆինանսական հիմքերի մասին։ Մասնավորապես, նախագահի կայքի «Կարգադրություններ» բաժնում տեղադրված չեն գործուղումների մասին կարգադրությունները, որից պարզ կլիներ այցերի օրերը, պատվիրակությունների կազմերը, հատկացված ֆինանսական միջոցները և այլն։

ՈՒշագրավ է այն, որ Արմեն Սարգսյանի Ճապոնիա կատարած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում երկկողմ այցելությունների ցանկում, ինչը ևս վկայում է այդ այցերի առավելապես մասնավոր բնույթի մասին։

Եթե այս ամենին հավելենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության Հանրապետության նախագահը արտաքին քաղաքականության մշակման և իրագործման հարցում որևէ իրավասություններ չունի և պարտավոր է սահմանափակվել միայն վարչապետի առաջարկությամբ Մակունցներ դեսպան և նշանակելով և դիվանագիտական աստիճան աստիճան շնորհելով, ինչպես նաև այլ պետությունների դեսպաններից հավատարմագրեր ընդունելով, ապա նրա արտասահմանյան այցելությունները սեփական բիզնեսի և անձնական հետաքրքրություններից բացի կարող են ունենալ նաև զբոսաշրջային նշանակություն, միայն մի տարբերությամբ, որ իրականացում են մեր պետության միջոցների ու հեղինակության հաշվին»,- գրել է Ղազարյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:55 03/08/2021  |  ՄեկնաբանությունՊարզվում է, որ 5․000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի 21-րդ դարում կատարած ընտրությունն ունի այս տեսքը. էդգար Ղազարյան
20:10 02/08/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը. Ղազարյան
14:09 01/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը Շվեյցարիայի նախագահին Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
12:43 31/07/2021  |  ՄեկնաբանությունԼեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել. Էդգար Ղազարյան
23:33 28/07/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանի 680.000 հայ կողմ է այս ամենին, մյուս 9.000.000 հայերը ընդունում են դրանց տեսակետը. Ղազարյան
18:48 27/07/2021  |  ՄեկնաբանությունՆախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին. Ղազարյան
18:59 26/07/2021  |  ՄեկնաբանությունԱնազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով. Ղազարյան
13:25 26/07/2021Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը.Էդգար Ղազարյան
14:45 25/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ
13:25 25/07/2021  |  ՄեկնաբանությունԵրասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]