ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս անգամ էլ կարող է ԱԺ փոխնախագահի պաշտոնում թուրքի լրտեսի եք առաջադրում. Աննա Մկրտչյան 08/03/2021 10:37 | ԼՐԱՀՈՍ

Իշխող ուժը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է։ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում։ ԱԺ նիստի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Պատգամավորը նկատեց՝ այդ ժամանակահատվածի վերաբերյալ որևէ մեկին տեղեկատվություն չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուբեն Ռուբինյանը բավական երկար ժամանակ հանդիսանում է հանրային պաշտոնյա։
«Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել է մի իրավիճակ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս ԱԺ-ն։ Այս անգամ էլ կարող են ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել թուրքի լրտեսի»,-նշեց Աննա Մկրտչյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին հորդորեց զերծ մնալ որակումներից.
«Հակառակ պարագայում մենք շարունակությունը շատ դժվար ենք պատկերացնում։ Խնդրում եմ զերծ մնալ որակումներից, առավել ևս երբ դա վերաբերում է ՀՀ բարձր պաշտոն ներկայացնող անձանց»,-նշեց ԱԺ նախագահը։
ԱԺ փոխնախագահի պաշտոնում «ՔՊ» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ դիտարկմանը, ասաց, որ 2017թ.-ին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս հետազոտություն է իրականացրել Թուրքիայում.
«Ի դեպ երբեք դա չեմ թաքցրել։ Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, փոխնախարար նշանակվելուց 3-4 օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի»,-նշեց պատգամավորը։
Նշենք, որ խորհրդարանում այժմ քննարկվում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։ ՔՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 10:30 ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
- 08/09/2022 10:05 Լրագրողներն՝ անցանկալի անձ Արցախում . «Հրապարակ»
- 08/09/2022 10:01 Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել . «Հրապարակ»
- 08/09/2022 09:50 ՏԻՄ ընտրությունները կկայանան խորհրդանշական օրը «Հրապարակ»
- 08/09/2022 09:11 Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:08 Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/09/2022 12:04 Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, հիմա նրան դատում են Փաշինյանին հրաժարական տալու «պարտադրանքի» համար. Մելիքյան
- 08/09/2022 11:58 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի
- 08/09/2022 11:46 Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը. Գեղամյան
- 08/09/2022 11:06 Չինաստանը ուղեծիր է հանել երեք արբանյակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/09/2022 14:43 Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի վարչական շենքի դիմաց տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ
- 08/09/2022 14:40 ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ
- 08/09/2022 00:10 Հրդեհ՝ Ա. Հովհաննիսյան փողոցում
- 08/08/2022 23:49 Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը