Թեմաներ
Ուրբաթ 01 / 28 / 2022
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/28/2022   00:06 Հրդեհ Բագրատաշեն բնակավայրում 01/27/2022   23:59 Գնում է Թուրքիա՝ սուլթանի ձեռքը համբուրելու՞․ Համբարյան (լուսանկար) 01/27/2022   23:56 Կոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից․ Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում․ Գևորգյան 01/27/2022   23:50 Դա է գինը, որը կարող ինքնուրույն որոշումով տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության, եւ, կարծես թե, պրոցեսը գնում է․ քաղաքագետ 01/27/2022   23:43 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած 01/27/2022   23:37 Մենք դեռ իրական բանակի տոներ ենք տոնելու․ Արա Վարդանյան 01/27/2022   23:23 Ռադան թույլատրել է կամավորներին Ուկրաինայում կիրառել հրաձգային զենք և ՇԶՀՀ 01/27/2022   23:07 ԵԽԽՎ-ի բանաձեւի տեքստում ՀՀ պատվիրակության բոլոր փոփոխություններն ընդունվեցին, Ադրբեջանինը՝ մերժվեցին․ Ռուբինյան 01/27/2022   22:59 Femen շարժման ակտիվիստուհին ակցիա է կազմակերպել Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ՝ ընդդեմ կանանց զինվորական հաշվառման 01/27/2022   22:44 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանք․ Նոր Հայաստան՝ նո՞ր ոստիկանություն 01/27/2022   22:33 Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը 01/27/2022   22:22 Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում ավելի քան 1,7 հազար մարդու մնացորդներ են հայտնաբերվել․ ԿԽՄԿ 01/27/2022   22:11 ՀԱՊԿ-ն պատրաստ է օգնել Տաջիկստանին եւ Ղրղզստանին հակամարտության խաղաղ կարգավորման հարցում 01/27/2022   21:51 Պարույրն ու Հայկազը զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում․ Տիգրան Աբրահամյան 01/27/2022   21:36 Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության հետեւանքով 4 ղրղըզ զինվորական Է տուժել 01/27/2022   21:21 ԱՄՆ-ն երբեք չի գնա Ասադի գլխավորած Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Սպիտակ տուն 01/27/2022   21:12 Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան 01/27/2022   21:00 Բրյուսելում մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները․ Թաթոյան 01/27/2022   20:42 Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ․ Ռոբերտ Հայրապետյան 01/27/2022   20:30 Ես ուրախ եմ, որ այս հպարտվածները հրաժարվել են նշել Հայոց բանակի օրը․ Իշխանյան 01/27/2022   20:20 Կոռուպցիան ծվարել է նաև Նիկոլ Փաշինյանի տան պատերի տակ․ Էդգար Ղազարյան 01/27/2022   20:10 «Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում». Հրաչյա Սարգսյան 01/27/2022   19:58 Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը. խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծ է առաջ տանում. Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ կլինի փողոցային պայքար 01/27/2022   19:47 Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին զինվորականների փոխհրաձգություն է տեղի ունեցել 01/27/2022   19:36 Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին 01/27/2022   19:25 Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/27/2022   19:14 Ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովը 01/27/2022   19:10 «Դատավորը ջահել աղջիկ էր, անճար վիճակում, պատվեր էր՝ պետք է կատարեր». Հակոբ Ավետյանը՝ Վարդենիսի համայնքապետի ընտրության գործով դատական նիստի մասին 01/27/2022   18:48 Պռեգոմեշի պատմությունը սկսվել է մեկ զարդից. Հիմա փորձում ենք ավելի կատարելագործվել, որպեսզի հայկական զարդի հանդեպ սերը կարողանանք փոխանցել ավելի շատ մարդկանց.Սիրուշո 01/27/2022   18:33 Ղազախստանում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնվել է. Տոկաև 01/27/2022   18:24 Փետրվարի 1-ի առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն 01/27/2022   18:14 Քերոբյանի հերթական կատակն է. Աշոտ Բարսեղյանը հակադարձել է 01/27/2022   18:09 Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է.հայտարարություն 01/27/2022   17:52 Անգլիայում կվերացվի պարտադիր դիմակ կրելու, ինչպես նաև պատվաստման սերտիֆիկատներ ներկայացնելու կարգը 01/27/2022   17:45 Բանակի հիմնադիրները չէին պատկերացնի, որ 30 տարի անց զինվորական և պետական էլիտան խուսափելու է այդ օրը նշելուց.Արամ Վարդևանյան 01/27/2022   17:43 Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում 01/27/2022   17:39 Անհրաժեշտ է հստակեցնել՝ ով ով է. ԱԱԾ պահեստազորի սպաներ 01/27/2022   17:30 Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Էդմոն Մարուքյան. հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը 01/27/2022   17:05 Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորների եմ ներկայացրել հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը. ՄԻՊ 01/27/2022   17:03 Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից Արթուր Օսիպյանին ենթադրաբար բռնության ենթարկելու լուրերի մասին 01/27/2022   17:01 Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականը չի խոչընդոտի նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն. ՀՀ նախագահ նամակ է հղել FIFA -ի նախագահին 01/27/2022   16:52 Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա. Աղաջանյան 01/27/2022   16:48 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են 01/27/2022   16:41 Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն. Աղաջանյան 01/27/2022   16:39 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն կտարածի Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի՝ Անթալիայում կայանալիք համաժողովին մասնակցության հետ կապված 01/27/2022   16:36 Այս պահին Արայիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշում չկա. Աղաջանյան 01/27/2022   16:32 Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռու մարզում. Մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել 01/27/2022   16:26 Թուրքիան հայտարարում է Մինսկի ձևաչափով հանդիպում ընդունելու պատրաստակամության մասին 01/27/2022   16:07 Ադրբեջանը նախապատրաստվում է միջազգային օդանավակայաններ կառուցել նաեւ Զանգելանում և Լաչինում 01/27/2022   16:01 Երևան-Ստամբուլ թռիչքների ուևորներին պետտուրքից ազատումը կոչված է՝ զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան. պարզաբանում
01/26/2022   13:40 Օրենքով գող «Ժիրո Շահումյանսկի»-ն «Կիլիկիացի Հարութիկ»-ի միջոցով հանձնարարել է պատժել «Կյաժ»-ի սպանության մեջ մեղադրվող կալանավորին 01/26/2022   22:30 Ադրբեջանը Իսրայելից նոր զինատեսակներ է գնում, պատրաստվում են նոր պատերազմի. Մելքոնյան 01/26/2022   15:09 Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար. ArmLur.am 01/26/2022   12:22 Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ, իսկ ՀՀ ՔԿ-ն նախաքննական գաղտնիք է համարում հետախուզվող ադրբեջանցիների տվյալները 01/27/2022   10:53 Դատավորներն անընդունելի են համարում ԲԴԽ որոշումը. ԲԴԽ-ն ոչ թե գրասենյակ է, այլ՝ դատարան 01/26/2022   09:59 «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան. «Իրավունք» 01/27/2022   19:58 Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը. խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծ է առաջ տանում. Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ կլինի փողոցային պայքար 01/27/2022   09:54 Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել. «Հրապարակ» 01/26/2022   15:38 Չկա այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Հովսեփյանի շարունակական կալանքի տակ պահելը.փաստաբան 01/26/2022   14:51 Գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կմնա կալանավորված.գրավի միջնորդությունը մերժվեց. նրա վատ առողջական վիճակը դատարանը նոր հանգամանք չի համարել 01/27/2022   19:36 Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին 01/27/2022   12:05 ՊՆ-ն հաստատում է՝ համաճարակային վիճակով պայմանավորված՝ ԶՈՒ-երի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է 01/27/2022   15:59 Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա.Չավուշողլու 01/27/2022   10:29 Արթուր Ղազինյանից պրծում չկա. «Հայաստան» դաշինքը գնդակն ուղարկում է ՔՊ-ի դաշտը. «Հրապարակ» 01/27/2022   15:57 Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Սուրեն Պապիկյանի մոտ. «168 Ժամ» 01/27/2022   19:10 «Դատավորը ջահել աղջիկ էր, անճար վիճակում, պատվեր էր՝ պետք է կատարեր». Հակոբ Ավետյանը՝ Վարդենիսի համայնքապետի ընտրության գործով դատական նիստի մասին 01/26/2022   10:06 Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» 01/27/2022   09:45 Պետական գաղտնիք պարունակե՞լ են, թե՞ ոչ. գաղտնիքի գործով խումբ են ստեղծել. «Ժողովուրդ» 01/26/2022   23:07 «Կարծես թե իրավիճակը Ռուսաստան vs ԱՄՆ գնում է դեպի սրացում․ պետք է շտապ պատրաստվել ամենավատ սցենարների»․ Աբովյան 01/26/2022   17:59 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստ Է անցկացվել ՊՆ-ում

Մեծագույն խնդիրն է՝ ԶՈՒ բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը. վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարարին 08/03/2021   21:25  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:   

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վարչապետը նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում: «Ես խոսում եմ տարածաշրջանի  իրադրության մասին, որը, ցավոք, չենք կարող կայուն համարել: Բայց նաև կարծում եմ, որ սա լավ առիթ է, որպեսզի ես որոշ նկատառումներ ներկայացնեմ այդ կապակցությամբ:

Առաջինը՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք  այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը լավ առիթ է համարել այսօրվա հանդիպումը և տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ ԶՈՒ հրամկազմի հետ կիսվել է տեսակետներով և տեղեկատվությամբ: «Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել:

Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակագի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը և անդրադարձել կոնկրետ մի քանի կետերի:

«Գիտեք, որ նաև նախընտրական շրջանում բազմիցս խոսել եմ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեմայի շուրջ: Եվ սա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն է: Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ:

Շատ է խոսվում այն մասին, նաև՝ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ: Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք:

Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել:

Ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը: Դա էլ եմ ուզում ասել: Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջապափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հարապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս այս նրբություններն արձանագրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային: «Նախընտրական շրջանում ես էլի մի քանի անգամ ասել եմ, որ սա մեր օրակարագն է: Եվ դուք հիշում եք այդ, այսպես ասած, «սարսափազդու» փաստաթղթի արտահոսքի պայմաններում և օրերին կառավարության նիստում ես հայտարարեցի, որ մենք ընդունում ենք այդ օրակարգը և ընդունելու ենք այդ օրակարգը: Դա նաև մեր օրակարգն է, որովհետև ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ:

Նախկինում էլ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը: Եվ մենք այն ժամանակ հենց այս պայմաններն էինք առաջադրել՝ այդ խնդիրը լուծելու և այդ ճանապարհով առաջ գնալու համար:

Հայաստանի դիրքորոշումները, կարծում եմ, համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը:

Եվ այս առումով էլ պիտի արձանագրեմ, որ մեր մոտեցումները և դիրքորոշումները խնդրի գոյության հատվածով, համահունչ են միջազգային հանրությանը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել են մանդատ՝ Հայաստանի Հանրապետության և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ: «Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու համար, բայց պիտի արձանագրենք, որ ցավոք դա միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված և կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեծագույն խնդիրն է՝ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը: «Մենք բոլորս շատ մեծ պատասխանատվության տակ ենք և պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել և մենք մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում: Իհարկե, մենք իրար հետ աշխատում ենք արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում ավելի քան 2 տարի և հույս ունեմ, որ նաև մեր համատեղ աշխատանքի պատմությունը կօգնի մեզ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը և կառավարության մյուս մարմիններն ու Զինված ուժերը սինքրոն գործեն:  Հետևաբար ես մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ունենք ռազմաքաղաքական իրավիճակ, որը պարտադրում է մեզ ունենալ մարտունակ բանակ: «Կարևորագույն խնդիրն է այսօր՝ ավարտին հասցնել մեր բարեփոխումները: Դա է այն երաշխիքը, որ կապահովի մեր պետության անվտանգությունը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ ծառայության համար և մաղթել բարի ծառայություն: Ես մնում եմ ձեր շարքերում»,- ասել է նա: 

Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը նշել է. «Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք  ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի  ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը: Շնորհակալություն վստահության համար, մեզ բոլորիս ցանկանում եմ այդ գործում հաջողություն: Աստված մեզ պահապան»:

Ամփոփելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աստված մեզ ուժ ու կամք տա, որպեսզի մենք մեր ժողովրդի, մեր պետական ազգային նպատակներն իրագործենք»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:38 03/08/2021  |  ՄեկնաբանությունՍտեփանակերտից դուրս ես գալիս և խենթանում. Ամենուր ադրբեջանական դրոշներ են. Մետաքսե Հակոբյան
20:26 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է. վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին
18:23 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
14:43 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
13:54 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
13:50 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍՎահագն Օհանյանը ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
12:56 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է նշանակել փոխվարչապետ և 6 նախարար
10:00 03/08/2021  |  ՄամուլՆոր կապիտուլյացիան՝ որպես փրկություն ներկայացնելու ճանապարհը. «Փաստ»
09:40 03/08/2021  |  Մամուլ«Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր. «Փաստ»
22:58 02/08/2021  |  ՄեկնաբանությունՊարզ չէ՞, որ այդ բոլոր պաշտոններն արդեն վարչապետի կողմից ունեցել են իրենց թեկնածուները

Արխիվ

[]