ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախագահի ընտրություններն Սահմանադրության ակնհայտ խախտմամբ են ընթանում. «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ 08/02/2021 15:52 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ նախագահի ընտրությունները Սահմանադրության ակնհայտ խախտմամբ են ընթանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը պարզաբանեց, որ ԱԺ նախագահ կարող է ընտրվել ԱԺ ցանկացած պատգամավոր, որն առաջադրվում է ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը՝ իր քվեարկության ժամանակ անկախ է։
«Ստացվում է՝ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը չկարողացան իրենց ծրագրային ելույթը ներկայացնել, իրենց պատկերացումները ներկայացնել, հետևաբար, ինքնին արդեն գործընթացը չի կարող լինել օրինական և դրա վերաբերյալ, կարծում եմ, ՍԴ համապատասխան դիմում ներկայացնելու գործընթացին հետևողական ենք լինելու»,-նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահ ընտրելու մասին որոշումից հետո կհաջորդեն իրենց կոնկրետ գործողությունները։
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի կողմից պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն տալուն և Վլադիմիր Վարդանյանի խորհրդին, թե պետք չէ մասնագիտական ունակություններին անդրադառնալ, Վարդևանյանը նշեց, որ ինքն առաջինն էր, որ մասնագիտական ունակությունների վերաբերյալ գնահատական է հնչեցրել, դրան Վլադիմիր Վարդանյանն արձագանքել էր զուտ պաշտպանական բնազդից ելնելով։
«Եթե վերջինս իր մասնագիտական խղճի նկատմամբ ազնիվ լինի, իմ կողմից հնչեցված գնահատականը կընդունի մի պարզ պատճառով՝ ինչպես կարող ենք Սահմանադրությունը մեկ հարթության մեջ դնել Ընտրական օրենսգրքի հետ»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Սահմանադրությունն ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթն է, պատգամավորի՝ անձեռնմխելիության երաշխիքը սահմանադրական մակարդակում, իսկ Ընտրական օրենսգիրքը վերաբերում է պատգամավորի թեկնածուին, մոտ 3000 պատգամավորի թեկնածու ենք ունեցել, ուստի, ինչպե՞ս կարող ենք նույն հարթության մեջ դնել 3000-ին և 107-ին։
Բացի դա՝ Վարդևանյանը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների համաձայն՝ քրեական վարույթը կասեցվում է, եթե գործի քննության ընթացքում ի հայտ է գալիս անձեռնմխելիության կարգավիճակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ