ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օգտվելով բանակցային սեղանի շուրջ Հայաստանի թույլ դիրքերից՝ Ադրբեջանը ձգտում է առավելագույնին. ԱԱԾ պահետսազորի սպաներ 07/30/2021 16:56 | ԼՐԱՀՈՍ
Ճակատագրական սխալներից զերծ մնալու համար պիտի անհապաղ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ ամբողջությամբ, առանց նախապայմանների չեն վերադարձվել ռազմագերիները, ադրբեջանական զորամիավորումները դուրս չեն բերվել Հայաստանի տարածքից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը:
«ՕՐԱԽՆԴԻՐ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ
Ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տեսքով անխուսափելիորեն մոտենում է Արցախյան երրորդ պատերազմի հանգուցալուծումը։
Օգտվելով բանակցային սեղանի շուրջ Հայաստանի թույլ դիրքերից՝ Ադրբեջանը ձգտում է առավելագույնին՝ արհամարհելով 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, այդ թվում ռազմագերիների անվերապահ վերադարձի պահանջը։ Հատկապես տագնապալի է հնչում վերջիններիս չհիմնավորված դատավարությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար վկայակոչումը, որ «․․․ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում»։ Սա ոչ միայն ադրբեջանաթուրքական տանդեմի, այլև հիմնախնդրում հաշտարար դատավորի պատմուճան հագած ռուսների կողմից Հայաստանի վրա գործադրվող ահռելի ճնշման փաստացի հավաստում է, որին օրվա իշխանություններն անզոր են դիմակայել։
Ճակատագրական սխալներից զերծ մնալու համար պիտի անհապաղ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ ամբողջությամբ, առանց նախապայմանների չեն վերադարձվել ռազմագերիները, ադրբեջանական զորամիավորումները դուրս չեն բերվել Հայաստանի տարածքից, որից հետո նոր հնարավոր կլինի անցնել մնացած խնդիրների քննարկմանը՝ սահմանագծում, սահմանազատում, թե այլ բան։
Միաժամանակ հաշվի առնելով, որ խաղաղության առաջիկա պայմանագրի ստորագրմամբ ոչ միայն հայոց պետականության, այլև ողջ հայության համար է կայացվելու բախտորոշ վճիռ, չի կարելի դրա լուծման իրավունքը վերապահել վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին։
Հարկ է Հայաստանի և Արցախի գործող ու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, հայ եկեղեցու նվիրապետական երկու աթոռների գահակալների, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, Հայաստանի ու Սփյուռքի հանրային դեմքերի, գործարար շրջանակների, Հայաստանի բարեկամ քաղաքական գործիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում Երևանում հրավիրել համահայկական խորհրդաժողով, լսել վարչապետի հստակ, թափանցիկ զեկուցումը բանակցվող թեմայի մանրամասների մասին՝ ի՞նչ են դրանք տալիս, ո՞րն է մեր հնարավոր զիջումների թույլատրելի սահմանը, քննության առնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, հայոց պետականությունը փրկելու ուղիները, ինչպես նաև վերջնականապես հստակեցնել մեր ռազմավարական կողմնորոշումը՝ Ռուսաստա՞ն թե՞ Արևմուտք։
Խորհրդաժողովի անցկացումը միաժամանակ պահանջում է երկրի ներքաղաքական իրավիճակի հանդարտեցում, քաղաքական դրդապատճառներով իրականացված քրեական հետապնդումների անհապաղ դադարեցում։ Այս օրհասական պահին հայ ժողովրդի միասնականությունը փոշիացնող, մասերի բաժանող յուրաքանչյուր քայլ, ձեռնարկ պիտի խստագույնս դատապարտվի ու բացառվի։ Բոլոր քայլերն ու որոշումները պիտի ձեռնարկվեն ու իրականցվեն այն հստակ գիտակցմամբ, որ մենք զոհաբերելու հայրենիք չունենք»։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
- 04/15/2024 20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ