ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համայնքապետարաններն ի՞նչ աջակցություն են ցուցաբերել ընտրություններից առաջ. «Փաստ» 07/29/2021 09:50 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է «Իշխանությունները հետևողականորեն քրեական գործեր են հարուցում Սյունիքի համայնքապետների նկատմամբ: Մեղադրանքի մեջ հիմնական «տեղ» է զբաղեցնում քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու գործոնը, ինչը փորձ է արվում որակել որպես ընտրակաշառք: Սա ուշագրավ է այն առումով, որ սոցիալական աջակցություն բոլոր համայնքապետարանները բոլոր ժամանակներում տրամադրել, տրամադրում և տրամադրելու են: Հարցն այն է, թե ինչպես կհաջողվի աջակցություն ստացողից ստանալ հավաստիացում, որ այդ գումարն ինքը ստացել է քաղաքական «աստառով»: Այս ասպեկտով հետաքրքիր է իմանալ, թե ընդհանրապես Հայաստանի համայնքապետերն ու ավագանիները ի՞նչ ծավալի օգնություն են տրամադրում իրենց համայնքների բնակիչներին:
«Փաստ» թերթը հուլիսի 15-ին պատահականության սկզբունքով (մարզից 2 կամ 3) գրավոր հարցում է ուղարկել 17 խոշոր համայնքների ղեկավարների անունով: Խնդրել էինք պատասխանել, թե 2021 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսներին համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի որոշմամբ որքան քաղաքացիների կամ ընտանիքների է տրամադրվել սոցիալական աջակցություն և ինչ գումարի սահմաններում: Խնդրել ենք տեղեկությունը տրամադրել ըստ ամիսների: Օրենսդրության համաձայն, պատասխանելու ժամկետը լրանում էր հուլիսի 22-ին: Սպասել ենք մինչև հուլիսի 27-ը, սակայն ստացել ենք միայն 10 համայնքապետարանի պատասխան:
Այսպիսով, ըստ համայնքների, ի՞նչ տվյալներ ունենք:
Արարատ. ապրիլին՝ 10 ընտանիքի տրամադրվել է դրամական օգնություն ընդամենը 320 000 դրամի չափով, 6 ուսանողի ուսման վարձ, ընդամենը՝ 140 000 դրամ, մայիսին՝ 27 ընտանիքի դրամական օգնություն, ընդամենը՝ 310 000 դրամ, հունիսին՝ 3 ընտանիքի դրամական օգնություն, ընդամենը՝ 90000 դրամ: Նշյալ ժամանակահատվածում տրվել է նաև 5 ընտանիքի հուղարկավորության ծախս՝ ընդամենը՝ 245 000 դրամ:
Աշտարակ. ապրիլին սոցիալական աջակցություն է ստացել 21 ընտանիք, ընդամենը 915 000 դրամ, մայիսին և հունիսին միասին՝ 26 ընտանիք, ընդամենը 940 000 դրամ: Չարենցավան. ապրիլին ֆինանսական օգնություն է վճարվել 154 քաղաքացու, ընդամենը 2 մլն 60 հազար դրամ, մայիսին՝ 110 քաղաքացու, ընդամենը 1 մլն 720 հազար դրամ, հունիսին՝ 32 քաղաքացու, ընդամենը 540 000 դրամ:
Ճամբարակ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին աջակցություն է տրամադրվել 23 անձի՝ ընդհանուր 850 000 դրամի չափով:
Էջմիածին. նշված ժամանակահատվածում 111 բնակչի տրամադրվել է ընդամենը 5 մլն 560 հազար դրամի (պատասխանում ՝ 5560.0 հազար) ֆինանսական օգնություն, այդ թվում՝ ապրիլին՝ 37 բնակչի, ընդհանուր 1 մլն 800 հազար դրամ, մայիսին՝ 47 բնակչի՝ 2 մլն 325 հազար դրամ, հունիսին՝ 27 բնակչի՝ 1 մլն 435 հազար դրամ:
Գյումրի. ապրիլին 2 ընտանիքի տրամադրվել է 40 հազարական դրամ, 1 ընտանիքի՝ 20 հազար դրամ, 138 ընտանիքի՝ 10 հազարական դրամ, մայիսին՝ 5 ընտանիքի՝ 20 հազարական դրամ, 1 ընտանիքի՝ 30 հազար դրամ, 1 ընտանիքի՝ 100 հազար դրամ, 122 ընտանիքի՝ 10 հազարական դրամ, հունիսին՝ 8 ընտանիքի՝ 50 հազարական դրամ, 2 ընտանիքի՝ 100 հազարական դրամ, 3 ընտանիքի՝ 20 հազարական դրամ, 150 ընտանիքի՝ 10 հազարական դրամ:
Մարտունի. երեք ամսում 22 բնակչի տրամադրվել է ընդամենը 1 մլն 159 հազար 218 դրամ:
Նոյեմբերյան. ապրիլին 34 քաղաքացու օգնություն է տրամադրվել ընդամենը 775 000 դրամի չափով, մայիսին՝ 47 քաղաքացու, ընդամենը 880 000 դրամի չափով, հունիսին՝ 19 քաղաքացու, ընդամենը 285 000 դրամի չափով:
Ստեփանավան. մայիսին 4 ընտանիքի տրամադրվել է 30 000-ական դրամ սոցիալական աջակցություն, ևս 3 ընտանիքի՝ 20 000ական դրամ, հունիսին՝ 1 ընտանիքի՝ 30 000 դրամ, ևս 2 ընտանիքի՝ 15 000-ական դրամ:
Թալին. այս համայնքից, առանց ժամանակահատված նշելու, պարզապես պատասխանել են, որ 10 շահառուների տրամադրվել է դրամական օգնություն, որի ընդհանուր գումարը կազմել է 200 000 դրամ:
Ուշագրավ է, որ երեկվա դրությամբ այդպես էլ պատասխան չէին ուղարկել 17 համայնքներից 7-ը՝ Ալավերդի, Անի, Դիլիջան, Գավառ, Հրազդան, Իջևան, Վանաձոր: Թե ինչն է պատճառը, որ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում այս համայնքների ղեկավարները չեն ցանկացել պատասխանել, անհայտ է»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․07.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ