Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը 07/27/2021   16:58  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր սահմանադրական լիազորության շրջանակում ստուգել է ՀՀ  առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների կատարման օրինականության վիճակը: Պարզվել է, որ դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված դատական ակտերով «Ավան» ՀԱԿ ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ է գտնվել 93 անձ, որոնցից 27-ը տևական ժամանակ չի հաճախել ՀՀ ԱՆ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք, դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել:

Հատկանշանական է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 112-րդ, 131-րդ հոդվածներով նախատեսված արարքներ:

Պարզվել է, որ արտահիվանդանոցային հարկադիր բուժման չներկայացող անձանց վերաբերյալ «Ավան»  ՀԱԿ ՓԲԸ կողմից, գործող իրավակարգավորումների համաձայն, պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց հիշյալ անձինք հատել են ՀՀ պետական սահմանը և այլևս չեն վերադարձել: Իսկ բուժումն իրականացնող իրավասու մարմինը նրանց առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ունեցել, ոստիկանության կողմից նրանց հայտնաբերել հնարավոր չի եղել: Արդյունքում՝ դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

Այս իրավիճակը առավելապես պայմանավորված է ՀՀ-ում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությամբ: Մասնավորապես, «Ոստիկանության մասին» գործող օրենքով իրավական կարգավորումները և դրանում ոստիկանության լիազորությունները վերաբերում են միայն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված դեպքերին: Մինչդեռ քրեական դատավարության օրենսդրությամբ  սահմանված՝ դատարանի դատական ակտով հարկադիր բուժում նշանակված և այդ բուժումից խուսափող անձանց վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ:

Բացի այդ, ոստիկանության կողմից հարկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասության բացակայությունը ներկայումս այս բնագավառում էականորեն սահմանափակում է ոստիկանության լիազորությունը:

Գործող օրենսդրությամբ նաև հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանը հնարավորություն չունի անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն, ինչը նույնպես հանգեցրել է վերոնշյալ փաստացի բացասական իրավիճակին:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ հարկադիր բուժումից խուսափող անձինք  նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, բռնությամբ զուգորդված, հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող, այդ թվում՝ առանձնապես ծանր, հանրորեն վտանգավոր արարքներ, իսկ տևական ժամանակ արտահիվանդանոցային հարկադիր բուժում չստանալու պայմաններում, առողջական վիճակի սրացմամբ պայմանավորված, առկա է հիշյալ անձանց կողմից նոր հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վտանգ, ինչպես նաև դատարանների կողմից նշանակված արտահիվանդանոցային հարկադիր բուժումները ապահովելու, դատական ակտերի կատարման ընթացքում առաջացած խնդիրներին համապարփակ լուծում տալու խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Նախագծերի այս փաթեթով  առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Բացի այդ, առաջարկվում է դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն: Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու, ՀՀ տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:34 27/07/2021  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզում 10 քրեական գործ, երկու մեղադրական դատավճիռ՝ ընտանեկան բռնության դեպքերով 2021թ.-ի առաջին կիսամյակում
12:47 23/07/2021  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան
12:17 05/07/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Աֆանդյանին և Սրբուհի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
16:47 30/06/2021  |  Քրեական խրոնիկոնԽախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի բազմաթիվ շահառուների գուքային իրավունքները. Դատախազությունը դիմել է միջոցների
12:50 23/06/2021  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացված 727 հաղորդում, հարուցված 32 քրեական գործ. ամփոփում
16:14 19/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021ՀՀ գլխավոր դատախազությունն իրազեկում է
15:14 17/06/2021  |  Դատական կուրյոզներՊաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ 50 հաղորդում է ստացվել. դատախազություն
16:02 16/06/2021  |  Քրեական խրոնիկոնՊետական սեփականության անշարժ գույքերն օտարվել են իրական արժեքից շուրջ 5 անգամ պակաս գնով. 15 քրեական գործ է հարուցվել
18:07 15/06/2021  |  Քրեական խրոնիկոնՍտացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում. 6 քրեական գործ է հարուցվել
18:24 11/06/2021  |  Քրեական խրոնիկոնՇուրջ 312.000 խ/մ ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման բազմաթիվ դեպքեր՝ Արաքս գետի ավազանում. 9 քրեական գործ է հարուցվել

Արխիվ

[]