Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am 07/24/2021   19:03  |  ԼՐԱՀՈՍ

Սարյան փողոցում «ռեյդի» շրջանակներում կանգնեցրել են քաղաքացի Էդգար Գասպարյանի մեքենան եւ  վայրի մեթոդներով փորձել խուզարկել այն, որի արդյունքում նաեւ ծեծել են իրեն, վնասվածք հասցրել, տարել բաժին: Այս մասին գրում է hraparak.am-ը:

Այդ ընթացքում անհետացել է նաեւ նրա մոտ եղած գումարի մի մասը։

Էդգարը ՀՀ քաղաքացի է, բայց բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով՝ շինարարական կազմակերպություն ունի, Հայաստանին էլ այս ընթացքում բազմիցս օգնել է՝ ինչով կարողացել է։ Այդ օրը եղել է ռուսական պետհամարանիշով սեւ Lexus LX 570 մակնիշի ամենագնացով։ Ոստիկանները, տեսնելով թանկարժեք Lexus-ը՝ ռուսական պետհամարանիշով, հավանաբար կարծել են, թե հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է, ու իրենց հետ քաղաքավարի խոսող, իր իրավունքներից տեղյակ վարորդի հետ վարվել են այնպես, ինչպես մի շարքային խուլիգանի կամ հանցագործի հետ կվարվեին։

«Կանգնեցրեց մեքենաս Սարյանի վրա ոստիկանը, որի համազգեստից ես սկզբից չզգացի, որ ինքը ոստիկան է, հետո խոսակցականն էլ էր շատ տարօրինակ։ Մոտեցավ, ասաց՝ տեսնեմ մեքենայի փաստաթղթերը, ասացի՝ ներողություն, Դուք ո՞վ եք, ասաց՝ ես էսինչն եմ, դո՞ւ ով ես։ Ասացի՝ խնդրում եմ հետս ավելի հանգիստ խոսեք, հետո տվեցի մեքենայիս փաստաթղթերը։ Դրանից հետո, թե՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ եղբայր, ես երկրորդ անգամ եմ նկատողություն անում Ձեզ, ինձ հետ դու-ով մի խոսեք, ի՞նչ խնդիր կա, պետք է բեռնախցի՞կը բացեմ, խնդիր չկա։ Բացեմ բեռնախցիկը եւ ասեմ, որ իմ մեքենայի բեռնախցիկը միշտ դատարկ է, որեւէ ապօրինի բան դրանում չեմ պահում, որեւէ զենք-զինամթերք, կտրող-ծակող գործիք չունեմ ես։ Գնաց բեռնախցիկի մոտ ու նորից՝ իջի՛ր մի հատ մեքենայից։ Ասացի՝ երրորդ անգամ եմ ասում, որ ինձ հետ դու-ով մի խոսեք, ինչի՞ համար իջնեմ։ Բա՝ պետք է մեքենան խուզարկեմ։ Ասացի՝ խնդրեմ, սա Ձեզ բանալիները, ես ոչ մի տեղ չեմ գնում, երկու ընթերակա կանչեք ու ամբողջ մեքենան կարող եք խուզարկել։ Մեկ էլ հետեւից գոռում է՝ արա, այ տղա, ես քեզ ասում եմ՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ ոտքիցդ գլուխ այ տղա ես։ Ու պահանջեցի, որ ուրիշ ոստիկան մոտենա»,- պատմեց Էդգար Գասպարյանը։

Հետո կանչել են դիմակավորված ոստիկանների, որոնք եկել ու առանց որեւէ բառ խոսելու՝ մեքենայի հենց լուսամուտից սկսել են հարվածել Էդգարին, որն ամրակապված նստած է եղել ղեկին։ Սկսել են քաշքշել, որ դուրս հանեն մեքենայից, ամրագոտին խանգարել է։ Մի կերպ արձակել է ամրագոտին ու մեքենայից դուրս նետվել։ Այդ պահին, երբ կիսակռացած վիճակում է եղել, ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է բերանին, պառկեցրել գետնին եւ ձեռնաշղթաներ անցկացրել։

Այդ ընթացքում ոստիկաններից մեկը մեքենայի միջից հանել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ բավական մեծ քանակությամբ գումար է եղել՝ 290 հազար ռուբլի եւ 64 հազար 500 դրամ։ «Ու ես տեսա, որ ամբողջ էդ Սարյան փողոցով մեկ իմ ռուսական ռուբլիները քամին քշում է։ Ես գետնին պառկած էի այդ պահին, մեկը ոտքիս վրա էր կանգնել, էն մյուսը ոտքով վիզս էր պահում։ Ես նկատում եմ, որ սրանք հա՛մ գումարներն են հավաքում, հա՛մ էլ դրանցից մեկ-երկուսը իրենց գրպանն են դնում էդ փողերը։ Ասում եմ՝ լսեք, էդ, որ հիմա դնում եք ձեր գրպանը, դրա համար պատասխան եք տալու»,- ասաց մեր զրուցակիցը։

Դրանից հետո նրան իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նստեցնելով իր մեքենայի հետնամասում։ Ասում է՝ դեմքի շրջանում ստացած վնասվածքն արյունահոսում էր, գլխի, աջ ձեռքի ու ձախ ուսի հատվածում էլ ուներ վնասվածքներ։ Մեքենայից աչքի պոչով նկատել է, որ իրեն պահած ոստիկաններից մեկը գրպանից հանել է իր դրամապանակից վերցրած փողերն ու մտցրել վարորդի նստատեղի հետեւի գրպանիկի մեջ։

«Ասացի՝ լսիր, էս ամեն ինչը ես տեսնում եմ, էն դիմակավորվածը սկսեց մեքենայի մեջ հարվածել պոչկեքիս, բա՝ քեզ ասում եմ սուս մնա, այ տղա»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է ոստիկանության օպերատորի կողմից։

Քաղաքացուն տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է՝ խրոնիկ հիվանդություն ունի, բժիշկ են հրավիրել։ Դրանից հետո Գասպարյանը պահանջել է, որ հետաքննիչ գա, որ իր բողոքը ներկայացնի ոստիկանության՝ իրեն ծեծի ենթարկած ու ապօրինություններ թույլ տված աշխատակիցների դեմ։ Սակայն սկզբում ասել են՝ ազատ հետաքննիչ չկա, բոլորը զբաղված են, հետո սկսել են համոզել, որ բողոք չգրի։

Ասել են, թե «ծեծը տղու համար ա, բան չկա, կանցնի կգնա»։ Բայց Գասպարյանն անդրդվելի է մնացել ու պնդել է՝ հետաքննիչ հրավիրեք՝ խոստանալով, որ նրանց արարքն անհետեւանք չի մնալու։

«Ասացի՝ հիմա դուք ինձ համոզում եք, որ ծեծը տղու համար է, կանցնի կգնա, ոչ մի խնդիր չկա։ Եթե ուզում եք, որ անցնի գնա, ուրեմն եկեք դուք ձեր համազգեստը հանեք, գնանք մեր Ավան համայնք, ես ձեզ ծեծեմ, հետո ասեմ՝ դե լավ, եղբայր, բան չկա։ Ասացին՝ էս ի՞նչ օրինակ ես բերում։ Ասացի՝ ուրեմն ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, ես բողոք ունեմ գրելու»,- ասաց Էդգարը։ Ի վերջո, որոշ ժամանակ անց եկել է հետաքննիչը, որից Գասպարյանը գոհ է մնացել, իր հետ շատ լավ է վարվել, արձանագրել է իր բողոքը։

«Ինձ ասացին՝ քեզ բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ես մի քանի անգամ հարցրի՝ ձեր պահանջի օրինականությունն ինչո՞ւմն է, դուք հղում արեք օրենքին։ Բացի դա՝ ես խնդրեցի ասել, որ եթե ես կասկածվում էի ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, հիմա ժամը գիշերվա 3-ն անց 45 է, ինձ բերման եք ենթարկել 21։40-ին, ինչո՞ւ մինչեւ էս պահը մեքենաս չեք խուզարկել»,- ասաց նա։

Էդգարը նաեւ պատմեց, որ ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո նկատել է, որ իր մոտ եղած 290 հազար ռուբլուց եւ 64 հազար 500 դրամից մնացել է 115 հազար ռուբլի եւ 60 հազար դրամ։ Այսինքն՝ 175 հազար ռուբլի գրպանել են ոստիկանները կամ իրենց անփութության պատճառով կորցրել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:10 21/07/2021  |  ԼՐԱՀՈՍԾեծկռտուք ուղիղ եթերում. Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարարը՝ ընդդիմախոսին թերհաս անվանելուց հետո, մի հարվածից կորցրել է գիտակցությունը
09:55 16/07/2021  |  ՄամուլԱնարխիա Հարկադիր կատարման ծառայությունում. մրցույթի թեկնածուն ծեծել է աշխատակիցներից մեկին. «Ժողովուրդ»
18:21 27/06/2021  |  Քրեական խրոնիկոնՎենդետա Կոտայքի մարզում. Արամուս գյուղից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի
16:14 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՕձունի համայնքապետին Լոռու մարզպետարանում ծեծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
23:09 17/06/2021  |  ԼՐԱՀՈՍԵղեգնաձորում ծեծել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ ոստիկանների հետ միասին. hraparak.am
23:18 12/06/2021  |  Քրեական խրոնիկոնԹալինցիները ծեծել են Արագածոտնի մարզպետին՝ «դավաճան Նիկոլի» քարոզն անելու համար
20:10 08/06/2021  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ից հաստատում են, որ հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ տարածվող տեսանյութի միջադեպը տեղի է ունեցել վերջերս
15:00 13/05/2021  |  Դատական ռեպորտաժներԿենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով աշխատակիցը չի կալանավորվի. Դատարանը մերժել է միջնորդությունը
12:01 12/05/2021  |  Քրեական խրոնիկոնԿենտրոնի թաղապետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ծեծկռտուքի գործով
12:11 11/05/2021  |  ԼՐԱՀՈՍԿենտրոնի թաղապետի տեղակալը ծեծել է աշխատակիցներից մեկին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]