ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՀ նախագահի խնդրանքով ենք գնացել Շոշ գյուղ ու մինչև վերջ մնացել, գյուղը հիմա հայկական է. Իսկ որտե՞ղ է եղել Գագիկ Մելքոնյանը. Վանեցյանը հակադարձում է 07/22/2021 11:03 | ԼՐԱՀՈՍ
«Մեր միակ մեղավորությունը այն է, որ մենք չենք զոհվել, եղել ենք ամենաթեժ կետերում։ Արել ենք ամեն ինչ մինչև վերջին օրը»,- «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադրձել է նույն հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի մեղադրանքներին, թե Վանեցանը պատերազմի օրերին լքել է մարտի դաշտը։
«Փախե՞լ է արդյոք Արթուր Վանեցանը և «Հայրենիք» զորախումբը արցախյան պատերազմի դաշտից, թե ոչ։ Դա իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասել է Վանեցյանը։
Հարցին՝ հանդիպելու են արդյո՞ք ԱԺ-ում, քանի որ վերջինս ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու է, Վանեցանը նշեց, որ նախկինում էլ են հանդիպել Մելքոնյանի հետ։ Առաջարկեց նախ ստուգել Մելքոնյանի ապօրինի ունեցվածքները.
«Էսօր որ իրեն սրբի տեղ է դրել, խոսում է արդարությունից, ազնվությունից։ Հայաստանի ԶՈՒ-ի ամենամեծ թալանն իրականացնողի համբավ ունի։ Մարդ, որն ունի բազմաթիվ հանքեր, Անապայում հյուրանոց ունի, ունի ռեստորաններ, դղյակներ՝ ըստ շրջանառվող լուրերի։ Թող մի հատ ստուգեն, ապօրինի հարստացման մասին սկսել են շատ խոսել՝ թող մի հատ ստուգեն, տեսնեն ունի, թե չունի»։
Հանրայինի եթերում Գագիկ Մելքոնանը նաև հետաքրքրվել էր, թե ո՞ր բնագծում են եղել Վանեցյանն ու զորախումբը։ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուն պատասխանել է՝ Արցախի ՊԲ հրամանատարի ուղիղ ենթակայության ներքո են եղել՝ ուղարկել են իրենց ամենադժվար վայրերը՝ որպես հատուկ ջոկատ։ Նոյեմբերի հինգին էլ ԱՀ նախագահի խնդրանքով մեկնել են Շոշ գյուղ։
«Մենք գնացել ու միչև վերջին վայրկյանը մնացել ենք գյուղում՝ մեր դիրքերում։ Մինչև էսօր այդ դիրքերը և գյուղը հայկական վերահսկողության ներքո է գտնվում, իսկ որտեղ է եղել էդ Գագիկ Մելքոնյանը, ո՞ր դիրքերն է պահել պատերազմի ժամանակ։ Իմ ունեցած տեղեկություններով Քելբաջարում է եղել, հիմա որտեղ է Քելբաջարը, ո՞ւմ վերահսկողության ներքո։ Մենք ենք փախե՞լ, մենք ենք հանձնե՞լ, թե ինքը»։
Արթուր Վանեցյանը պատրաստվում է զրպարտության դիմաց բարոյական վնասի փոխհատուցում պահանջել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանից։ Վանեցյանը նշեց, որ դատական հայց է ներկայացվել ու համոզված է, որ դատարանում հաղթելու են և Մելքոնյանը պետք է հանրայինի եթերում հերքի իր խոսքերը։
«Փախուստի հարցը հերքվել է գլխավոր դատախազության, ԳՇ, ԱՀ ՊԲ, ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ-ի ու տարբեր գեներալների կողմից, հերիք է, ամոթ է այդ թեման արծարծելը»,- ասել է Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել