Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Թուրքադրբեջանական ստերը անպատասխան չի կարելի թողնել, եթե անգամ դրանք անհեթեթ են 07/20/2021   14:58  |  Վերլուծություններ

Դեռ խորհրդային տարիներից պատմության կեղծարարության մեջ հմուտ ադրբեջանցի «գիտնականները» և հատկապես՝ Ադրբեջանի պատմության կեղծարարության հայր՝ակադեմիկոս  Զիա Բունիաթովը՝ պետպատվերի շրջանակում ստի և կեղծիքի իրենց քաղաքականությունն ավելի ակտիվացրեցին ադրբեջանի նախահարձակ՝ արցախյան առաջին պատերազմում պարտություն կրելուց հետո: Ցավոք, այն ընդամենը հրադադարի համաձայնությամբ ավարտվեց, ինչի մեջ իր մեղքի բաժինն ունի այն ժամանակվա վերին իշխանությունը։ Այլապես, չէինք ունենա այն, ինչ ունեցանք 2020-ին։ Իրականում, շատ հետաքրքիր հարցադրում է՝ ինչու՞ ադրբեջանը հարձակվեց՝ մեկ՝ Տեր-Պետրոսկանի, մեկ էլ՝ Փաշինյանի  օրոք։ Պատասխանը հստակ է՝ քանզի նրանք երկուսն էլ, նույն մտայնության կրողներն են՝ Արցախը կտանք, հանգիստ կապրենք։ Չէ, հանգիստ չեք ապրելու։ Այդ գաղափարաբանությունն ի սկզբանե սնանկ է: Ուղղակի  առաջին պատերազմի ժամանակ ունեինք ռազմական էլիտա, որը բացարձակ իշխանություն էր ռազմի դաշտում, իսկ 2020-ին՝ ունեինք այն, ինչ ունեինք․․․

90-ականների կեսերից ՀՀ-ն  ադրբեջանի հետ տոտալ տեղեկատվական պատերազմի մեջ է: Այդ համաեքստում, ինչ խոսք, առասպելական գումարներով պետական մակարդակով պատմության զեղծարարությանը լծված ադրբեջանը 1918-ից Լենին-Ստալինի կամոք՝ իր հորինված պետության պատմությունն է ճոխացնում հազարամյակների պատմություն ունեցող և հայկական բարձրավանդակի բնիկ հայ ազգի ժառանգությունն իրեն վերագրելով: Ցավոք, տարածվող ալիևյան անհեթություններին Հայաստանում  հաճախ քամահրանքով են  վերաբերվել՝ առայսօր շարունակելով նույն կերպ՝ հիմնականում դրանք անպատասխան թողնելով:

Հայկական ճարտարապետււթյունը ուսումնասիրող հիմնադրամն  այն եզակի կառույցներից է, որն այս բնագծում՝ տասնամյակներ շարունակ լրջագույն աշխատանք է կատարել՝ իր բազմաթիվ հրատարակություններով, գրքերով ու գիրք-ալբոմներով, տեսաֆիլմերով՝ Սամվել Կարապետյանի բնորոշմամբ որպես «զինագործարան՝ քարոզչական ոլորտի արկեր արտադրելով» թուրք-ադրբեջանական տանդեմի  դեմ տեղեկատվական պատերազմներում պայքարի համար։

Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը, թե՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանն» է և դա իրենց  «հայրենիքն» է  հայտարարությունն էլ նոր բան չէ։ Սակայն, եթե 2000-ականներից սկսյալ՝ ԶԼՄ-ներով,  «Նորավանք» հիմնադրամի ստեղծմամբ, վերջինիս բազմաթիվ գիտավերլուծական  հրատարակություններով և էլեկտրոնային ամսագրերով,  իսկ 2009-ից արդեն այս բնագծում պետական մակարդակով վերլուծական -տեղեկատվական համակարգված և առանձին ուղղություններ և թիրախներ որդեգրած  գործունեությամբ լուրջ քայլեր էին արվում տեղեկատվական պատերազմների դաշտում, ապա այսօր՝ նպատակը փոխվել է՝ ադրբեջանն ու Թուրքիան համարվում են բարեկամ  պետություններ, որոնց հետ խաղաղ ապրելու ցանկություն ունեն ներկա իշխանությունները, այն դեպքում, երբ թուրքադրբեջանական նպատակը վերջին հաշվով եղել և է՝ հայի հետքը աշխարհի երեսից ջնջելը։

Օրերս «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին թշնամի պետության ԱԳՆ հայտարարությանն անդրադարձել էր նաև  աշխարհագրագետ-քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը՝ վկայակոչելով նաև անցած տարիներին իր հրատարակած գրքերը՝ քարտեզներով հագեցած, որոնք, ըստ նրա՝  ոչ նախորդ, ոչ ներկա իշխանությունների օրոք հավուր պատշաճի չեն օգտագործվել քարոզչական պատերազմի դաշտում։ Մարդիկ հայրենանվեր մշակներ որպես իրենց բնագծում իրենց գործն արել են, բայց պետական օղակները դրանք շրջանառելու, դրանցով թշնամուն հարվածելու մասին   չեն մտածել։ Բնականաբար, երիցս ճշմարիտ է  նա։ Նրա գրքերը, որ հրատարակվել են անցած 10 տարիների ընթացքում, այդ թվում՝ ոչ միայն հայերեն, այլև՝ ռուսերեն, անգլերեն և պարսկերեն, հավուր պատշաճի չեն ներկայացվել, չեն տարածվել, փոխարենը՝ թուրք-ադրբեջանական սուտն ու կեղծիքն է շրջանառվում ագրեսիվ կերպով։ Խոստովանենք, այս համատեքստում մեր՝ աշխարհով մեկ սփռված դեսպանություններն էլ թիրախավորված աշխատանք չեն կատարել։ Նույնիսկ հակահարված չեն տվել։

Ասենք, աբսուրդի ժանրից կհամարենք ամենքս «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները»՝ 2007 թվականին ադրբեջանում լույս տեսած գիրքը, որտեղ նախապատմական «Զորաց քարեր»-ից,  Էրեբունի ուրարտական ամրոցից  Սիսիանի Ուխտասարի ժայռաքանդակներից մինչև՝  հայկական գրեթե բոլոր վանքերն ու եկեղեցիները, այդ թվում՝  Տաթևի, Սանահինի, Սևանի վանքերը, Երերույքի, Թալինի, Քասախի, Թալիշի, Օձունի, Ավանի եկեղեցիները, ի հավելումն՝ ուրարտական Թեյշեբաինի ամրոցը, Գառնիի հելլենիստական տաճարը, Խոր Վիրապի վանքը, Էջմիածնի Մայր տաճարն ու Գոշավանքը, Հաղպատն ու Սանահինը, Նորավանքն ու Սաղմոսավանքը, «թուրքական» են ներկայացվում։  Բնականաբար, մերոնք սրա հերքումը զավեշտալի են համարել, բայց աշխարհում քչերն են, որ տեղեկություն ունեն մեր տարածաշրջանից։ Շատերն անտեղյալ են և ինչ իրենց ներկայացվում է, այդ էլ՝ կարող են ընդունել։

Ըստ իս, ազերիների ցանկացած բարբաջանք տոտալ հերքումներով պիտի ուղեկցվեին, իրականությունը՝ որպես պատասխան ավելի հնչեղ պիտի լիներ, քան՝ սուտը։ Արե՞լ ենք, բնականաբար՝ ոչ։ Մի քանի տարի առաջ ադրբեջանցիները ռուսական «Архитектура»  ամսագրի ամբողջ մի համարում հայկական հուշարձանները ներկայացրել էին որպես ադրբեջանական ճարտարապետական հուշարձաններ։ Իսկ երբ մերոնք հարցրել էին՝ էս ո՞նց, պատասխանել էին՝ դուք էլ կարող եք մեր ամսագրում ձե՛ր համարը պատվիրել՝ ձեր ճարտարապետական հուշարձաններով։ Բնականաբար, մերոնք հրաժարվեցին ապացուցել, որ մերը՝ մերն է, այն էլ՝ վճարովի․․․

Սա մի դեպք է, սակայն, իրականում մենք ահագին փաստական նյութ ունենք, որոնք աշխարհով մեկ տարածելու խնդիր կա։

Ի դեպ, հեռու չգնանք՝ հենց 44 օրյա պատերազմից հետո, երբ ալիևների վոյաժներն սկսվեցին Շուշիով և Արցախի այլ բնակավայրերով, պատմականորեն՝ հայկական Արցախից և Շուշիից անտեղյակ ամուսիններն այստեղ  ինչ-որ անտաշ և անարվեստ քանդակների  բացման արարողությանն էին մասնակցում՝ բնավ իսկ չիմանալով, թե շուշեցիներն ինչ փայլուն դեմքեր են ունեցել, ինչեր են ստեղծել ու հիմա ինչ անհեթեթություններ են եկել հանդիսավոր բացելու իրենք։   

Այս համատեքստում  փաստական կուռ պատասխան եղավ՝  «Հայազգի ճարտարապետները՝ Բաքվի ճարտարապետական դիմագծի ստեղծման գործում»՝ հայերեն-ռուսերեն մասնագիտական հոդվածը /հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ՝ Նարեկ Սարգսյան/, ուր ներկայացվում էր Բաքուն գավառական քաղաքից մայրաքաղաք դարձրած հայ ճարտարապետների և նրանց ստեղծած հոյակապ կառույցների մասին, որոնց մեջ բավական կարևոր տեղ են ունեցել Շուշիում ծնված ճարտարապետները։ Ահավասիկ՝ պատրաստի նյութ՝ տեղին և ժամանակին գրված, բայց որքանո՞վ այն տեղ հասավ։  

Ի դեպ, խնդրո առարկա հարցում՝   տեղեկատվական պատերազմներում հաջողելու համատեքստում ահագին գործ ունեն անելու օտար երկրներում ՀՀ դեսպանությունները, որոնք տարիներ շարունակ որևէ էական բան չեն արել։

Իսկ այսօր արձանագրենք հետևյալը՝ եթե նախորդ տարիներին տեղեկատվական պատերազմների դաշտում Հայաստանն իր  պետական ինստիտուտներով, նաև՝   այդ նպատակով ստեղծված  միավորներով որոշակի համակարգված աշխատանք իրականացնում էր, ապա այսօր՝ պետական մակարդակով  տեղը բաց է։ Ինչ անում են, անում են ազգային քաղաքական ուժերը և նույնաբովանդակ հասարակական կազմակերպությունները և անհատները։

Սակայն պետության գործը միայն պետությունը կարող է անել, իսկ այսօր հայկական պետությունը հիվանդ է։ Քանզի  միայն սեփական գրպանի մասին մտածող մակաբույծների ձեռքում է հայտնվել։ Երկիր ստեղծողներ, երկրի մարդիկ չկան․․․

Հեղինակ՝ Ա․Ե․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:46 16/07/2021  |  ՀարցազրույցԱրխետիպային նյութի հետ զրույցի արդյունքում՝ մշակութային հիշողության պահպանում և փոխանցում
17:24 03/07/2021  |  ՎերլուծություններԱնգրագետ հասարակություն. տեսլականը՝ իշխող ուժին ծառայող հասարակության ձևավորումն է
21:21 28/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Ընտրություններից հետո՝ մեծ լռություն
22:33 15/06/2021  |  ՎերլուծություններԺողովուրդն ընտրելու է հաղթանակը և հաղթողներին՝ այդպիսով «ո՛չ» ասելով, մերժելով ու ջնջելով պարտություն պարտադրողին և պարտության խարանը
22:49 09/06/2021  |  ՎերլուծություններԿասկածելի-օտար աղբյուրներից սնվող հ/կ-ների շրջանում սանացիայի իրականացումը՝ որպես նոր իշխանության առաջնահերթություն
20:41 28/05/2021  |  ՎերլուծություններՎնասակար ու վտանգավոր ցանկությունն ու նույնիսկ պահանջը սանձել կարելի է․ Սանձող, բանակցող է պետք, ոչ թե՝ ենթարկվող ու հպատակվող
14:11 11/04/2021  |  ՎերլուծություններԱրցախցի ինքնավստահ և խրոխտ կանանց և ժողովրդավարության, ֆեմինիզմի, ամերիկացիներից կապկած անվախ աղջկա մասին
22:29 29/03/2021  |  ՎերլուծություններՍամվելը յուրատեսակ էր իր նվիրվածությամբ, անկեղծությամբ, երբեմն՝ դաժան անկեղծությամբ․ նա իր գործում մահապարտի հանգույն էր
18:05 14/12/2020  |  ՎերլուծություններԵրևանը՝ թուրքադրբեջանական օղակում
19:38 09/12/2020  |  ՎերլուծություններՄեկ ամիսն անցավ՝ անհայտ կորածների և ռազմագերիների ծնողները որևէ շոշափելի արդյունք տեսե՞լ են՝ կատարվածի ողջ պատասխանատվությունն ստանձնած Փաշինյանից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]