Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Երևանյան բակերը հերթով բարեկարգվում են 07/19/2021   15:56  |  ԼՐԱՀՈՍ

Երևանյան բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար: Գործընթացն ավելի արդյունավետ է դառնում, երբ հենց համայնքի բնակիչներն են իրենց իսկ շրջակայքի բարեկարգման գաղափարներ տալիս: Երևանի քաղաքապետարանի գործարկած «Ակտիվ քաղաքացի» հարթակը լավ հնարավորություն էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր Երևանի զարգացման իրենց առաջարկներն ունեին. ծրագրեր, որոնք այսօր արդեն կյանքի են կոչվում: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Մենք ընտանիքով որոշեցինք մասնակցել նախագծին. սկզբից քննարկեցինք մի քանի տարբերակներ, բայց կանգ առանք «Հաղթանակ» թաղամասում մարզադաշտ կառուցելու և ԼԷԴ լուսավորության վրա: Ակտիվ հաղթանակցիների ակտիվ քվերակության շնորհիվ երկու ծրագրերն էլ հաղթող դուրս եկան: Այժմ արդեն տրվել է մեկնարկը»,- նշում է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Շուշանիկ Ղևոնդյանը:

«Հնարավորություն էր տրվում բոլոր երևանցիներին իրենց լուման ունենալ Երևանի զարգացման գործում: Ես և ընկերս՝ Արթուր Մարոնյանը, փորձեցինք անմասն չմնալ. կազմեցինք նախագիծը, հանդիպեցինք բնակիչների հետ, արժանացանք նրանց հավանությանը, որը հետագայում նրանք դրսևորեցին իրենց քվերակությամբ: Ինչո՞ւ ընտրեցինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, քանի որ մշտապես ունեցել ենք այն համոզմունքը, որ վարչական շրջանները պետք է զարգանան համաչափ»,- նշում է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Տարոն Միրոյանը:

Երևանի քաղաքապետարանի ընթացիկ ծրագրերով ևս վարչական շրջաններում հանգստի գոտիներ են ստեղծվում և բարեկարգվում են բակերը: Նախագծերի հիմքում դրված է համաչափ զարգացման սկզբունքը:

«Դավթաշենում այս տարի բարեկարգելու ենք բակային 3 տարածք և ամենամեծ ծրագիրը, որ այս տարի իրականացնելու ենք նոր ֆուտբոլի դաշտի կառուցումն է: Նախագիծը բաղկացած է երկու փուլից: Հաջորդ փուլում նույն վայրում կառուցելու ենք բասկետբոլի դաշտ և վազքուղի»,- ասում է Երևանի Դավթաշեն Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը:


«Այս տարվա քաղաքային ծրագրով ամբողջությամբ վերանորոգվել է 11-րդ փողոցի հարակից այգին՝ մոտ 5000 քմ: Ամբողջությամբ սալիկապատվել է, նոր ԼԷԴ լուսատուներ են դրվել, նստարաններ, երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել»,- ասում է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:


«Ամենամեծ ծավալի բակային բարեկարգման ծրագրերն են իրականացվում այս տարի Կենտրոն վարչական շրջանում: Եվ, հաշվի առնելով այն միջավայրը, որն առկա է կենտրոնի բակերում. բնակիչների, հարևանների միմյանց հետ շփվելու տաղավարային, բակային զբոսանքները, մենք առավելագույն պայմաններ ենք փորձում ապահովել բնակիչների համար»,- նկատում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:


Ավտոտնակների փոխարեն խաղահրապարակներ. այս մոտեցումն արդեն մեծ կիրառում է գտել տարբեր վարչական շրջաններում: Բնակիչների հետ տարվող բանակցությունների շնորհիվ ավտոտնակներով կամ ինքնակամ կառույցներով տարիներ շարունակ զբաղեցված տարածքները բարեկարգվում են և հանձնվում բնակիչների տնօրինմանը:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս տարի նախատեսել ենք բարեկարգել բակային 3 տարածք: Բակերը վերակառուցվում են հիմնականում ավտոտնակների, ցանկապատ տարածքների հաշվին: Ձգտում ենք, որ երեխաների և տարեց մարդկանց հանգիստը լավ կազմակերպվի»,- ասում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

«Արդեն երկրորդ տարին է՝ շարունակում ենք այս նախաձեռնությունը: Անցած տարի էլ ենք ունեցել բակեր, որոնք ավտոտնակներից ազատել ենք, և այսօր հանգստի հարմարավետ գոտիներ են այդ տարածքներում: Այս տարի ևս 4-5 բակ ենք վերանորոգում: Ընտրում եմ ամենավատ ամենավատ, ամենաանբարեկարգ բակերը և ամենախիտ ավտոտնակներով լցվածները»,- նշում է Երևանի էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության բազմաթիվ օրինակներ կան. սոցիալական պատասխանատվության սկզբունքը կիրառում է գտել նաև հանգստի գոտիների ստեղծման գործում: Ներքին Չարբախը շուտով հանգստի հարմարավետ գոտի կունենա:

«Ես այստեղ եմ դպրոց գնացել, իմ ընկերներն այստեղ են, իմ ծնողներն այստեղ են ապրում, մի խոսքով՝ իմ սիրտն ու հոգին Ներքին Չարբախին է կապված: Ոչ մեկս հավիտյան չենք ապրում, բայց մեր անունը հավիտյան թողնում ենք գործով: Իմ մարզիչն ասում է. «Ոչ մի բան ավելի հին չի, քան երեկվա հաջողությունը»: Մարդ պետք է մի բան թողնի, որ այդ հաջողությունը միշտ պահպանվի»,- ընդգծում է բռնցքամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը:

«Մասնավորի հետ համագործակցելով՝ համայնքն էլ ավելի շուտ կզարգանա և էլ ավելի առաջ կգնանք: Եվ, որ ամենակարևորն է, հողատարածքը պատկանում էր Արթուր Աբրահամին, որը նա նախկինում գնել էր և այդ տարածքը չօգտագործեց ուրիշ նպատակներով, այլ ծառայեցրեց համայնքին, բնակչությանը»,- նկատում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել անվտանգ, առողջ, ապրելու, գործելու և հանգստի համար հարմարավետ կենսամիջավայր, իսկ այցելուների համար՝ գրավիչ ճամփորդական ուղղություն: Բոլոր այս նախաձեռնությունների մեկնարկը տրված է, դրանց հաջողությամբ կյանքի կոչելու հիմքում էլ դրված է բնակիչների հետ աշխույժ համագործակցությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:41 30/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀունիսի 29-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորք վարչական շրջանում
10:59 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ
10:54 21/05/2021  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՄայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը
10:50 07/05/2021  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՄայիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղությամբ տրանսպորտային թունելով երթևեկությունը
12:01 01/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱրդեն երթևեկելի է Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը
18:35 24/04/2021  |  ԼՐԱՀՈՍՆոր Նորքում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել
15:54 05/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ
15:21 05/04/2021  |  ԼՐԱՀՈՍԼենինգրադյանում ճանապարհի հաշվին 6 հարկանի շենք է կառուցվում՝ բնակիչներին զրկելով անգամ մայթեզրից, որտեղ են քաղաքային իշխանությունները
18:09 01/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևանյան լիճը մաքրվում է
17:18 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիներն ահազագնում են՝ կենտրոնի բակերից մեկում շատրվան են քանդում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]