ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ էությամբ վախկոտ անձը տիրապետում է իշխանության ուժային լծակների, համընդհանուր աղետն ու ավերն անխուսափելի է. Աղվան Վարդանյան 07/17/2021 14:37 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավը տարավ մուրճի սպառնալիքով։ Այդ ընթացքում նրա հիմնական խոստումներն էին ՝ ասֆալտին փռելը, կադրային ջարդերը, քաղաքական վենդետաները։ Այսպիսի նախաբանով մեկնարկեց Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից կազմակերպված «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսը։ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանի գնահատմամբ, ընտրություններից անմիջապես հետո Սյունիքի համայնքապետերի համատարած ձերբակալություններն ու կալանավորումները վկայում են, որ իրավական գործընթացների անվան տակ կատարվում են քաղաքական հետապնդումներ։
«Սյունիքի համայնքապետերը, որոնք այդ ամբողջ ընթացքում չհամաձայեցին անցնել Փաշինյանի թրի տակով, նրանց նկատմամբ սկսվեցին քաղաքական հետապնդումները, իսկ իրավապահներն անշեղորեն կատարում են Փաշինյանի բոլոր ցուցումները»։
Կոնֆերանսին հրավիրված ԱԺ նախկին պատգամավոր, գրող, հրապարակախոս Աղվան Վարդանյանն էլ անդրադառնալով բարձրացված հարցին նշեց, որ դեռևս երկու տարի առաջ է ասվել, որ Հայաստանն այլևս իրավական պետություն չէ, և որ Հայաստանում այլևս մեկ մարդու բացարձակ իշխանություն է։ Նրա խոսքով՝ երկրի ներսում աչք ու ականջ ունեցողները դա շատ լավ գիտակցում են։
«Թե ինչ հետևանքներ է ունենում այդպիսի իշխանությունը, երբ անձը փոքրոգի, քինախնդիր, ստախոս, ազգային, հոգևոր բարոյական արժեքներից զուրկ մեկն է, դրա համար պետք չէ պատմությունն ուսումնասիրել, բավարար է մեր պետության ու հասարակության ներկա պատկերը»,-կարծում է Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ երբ էությամբ վախկոտ անձը տիրապետում է իշխանության ուժային լծակների, համընդհանուր աղետն ու ավերն անխուսափելի է. «Ինքնիշխանության նվազագույն շեմ, պետականության կորստի իրական վտանգ, ատոմացված հասարակություն, դիմադրողականության քայքայում։ Ահա , թե ինչ է տեղի ունենում նման դեպքում։ Այդպիսի անձի վարքի ևս մեկ յուրահատկություն է՝ ստորանալ իրենից ուժեղ ցանկացածի, թեկուզ թշնամու առջև, վախեցնել, նվաստացնել իրենից կախում ունեցողներին և իր ենթականերին»,- նշեց Վարդանյանն ու վերստին ընդգծեց, որ բռնաճնշումները հատուկ են այդպիսի անձին։
Դիմելով Ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, ՀՔԾ պետին, Գլխավոր դատախազին, ԲԴԽ նախագահին՝ Աղվան Վարդանյանը հորդորեց առավել զգոն լինել, տարբերել կարևորն անկարևորից, ներքին թշնամուն՝ արտաքին թշնամուց, սատանաներին՝ քաղաքացիներից, պետությունը՝ մեկ անձի տնամերձից։
«Հիշե՛ք, նա ոչ մեկի ծառայությունները չի գնահատելու, հիշեք ձեր մի քանի նախորդներին։ Այն բռնաճնշումները, որոնք անում եք այսօր, ահաբեկչություն է պետականության և հայկականության հանդեպ»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ