ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի ու ժողովրդի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը». «Փաստ» 07/17/2021 09:59 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը ժողովրդին մշտապես բարեկեցիկ ապագա է խոստացել։ Ու երբ իշխանության խոստումներն իրականություն չեն դարձել, նա կրկին փորձել է մարդկանց համոզել, որ պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է զինվել համբերությամբ, ամեն ինչ լավ է լինելու։ Դե, նախկիններն են մեղավոր՝ խանգարում են, վատ ժառանգություն են թողել, լրագրողներն են մեղավոր՝ չեն թողնում աշխատել, պետական համակարգն է մեղավոր՝ բոյկոտում է, և այլն, և այլն: Ու պատահական չէր, որ վերջին ընտրություններում ևս իշխանությունները նորից խոսում էին ապագա ունենալու մասին՝ ըստ էության փորձելով տարբեր խոստումների միջոցով կրկին բորբոքել քաղաքացիների հույսի կայծը։ Սակայն մինչ հանրության աչքը ջուր է կտրում Փաշինյանի խոստումների իրականացմանը սպասելով՝ իշխանություններն ամեն անգամ «խաղում են ժամանակի վրա», իսկ երկիրն առաջ շարժվելու փոխարեն հետ է գլորվում։
2018 թվականին Փաշինյանի իշխանությունը որպես ժառանգություն ստացավ մի պետություն, որը, չնայած բազմաթիվ թերություններին, ուներ գործող և կայացած պետական համակարգ, անվտանգության համակարգ, իսկ հիմա դա էլ չունենք։ Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ մեր անվտանգության ողջ մեխանիզմներն ուղղակի փլուզվել են, և դրանք նորովի կառուցելու անհրաժեշտություն կա։ Դրանով է պայմանավորված, որ իշխանություններն այս պահին ստիպված են ռուսներին խնդրել, որ սահմանապահներ տեղակայեն ու պաշտպանեն մեր սահմանները։ Բայց խնդիրը միայն անվտանգության ոլորտով չի սահմանափակվում։
Հանրային կյանքի բոլոր ոլորտներն էլ բարձիթողի իրավիճակում են, իսկ կառավարման համակարգը տոտալ ճգնաժամի մեջ է։ Դրանով պայմանավորված՝ լիովին անկանխատեսելի է դարձել, թե հաջորդ օրն արթնանալով՝ հանրությունն էլ ինչպիսի անակնկալի կարող է բախվել։ Տպավորություն է, թե ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել։ Գործող իշխանությունների պաշտոնավարման պայմաններում նույնիսկ ամենաանհնար թվացող երևույթը կամ ամենավատ երազը վաղը կարող է իրականություն դառնալ։ Օրինակ՝ թշնամու համար որևէ կաշկանդող հանգամանք չկա կրկին սադրանքների անցնելու ու նոր կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումը պարտադրելու համար, որտեղ կարող են այնպիսի պայմաններ տեղ գտնել, որ այսօր դժվար է նույնիսկ դրա մասին դատողություններ անելը։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, զիջումների գնալուց բացի, ոչնչի ընդունակ չէ։ Դրա համար էլ Փաշինյանի իշխանության վերարտադրության փաստը ադրբեջանական մամուլում գլխավորապես դրական արձագանքների արժանացավ։ Ստացվում է՝ մի այնպիսի շրջապտույտի մեջ ենք հայտնվել, որ իշխանությունները հանրությանը մի պարտությունից դեպի մյուս պարտությունն են առաջնորդում։ Ընդհանրապես, ընդունված է, որ եթե անգամ որևէ ոլորտում ձախողում է արձանագրվում, ապա այդ ոլորտները համակարգող պաշտոնյաներն, իրենց վրա վերցնելով պատասխանատվությունը, հեռանում են։ Թվում է՝ նույնը պետք է վերաբերի ընդհանրապես իշխանություններին։
Տեսեք՝ իշխանությունների «սրտի մարզպետ» Սանոսյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե իրենց համայնքներում խայտառակ պարտություն կրած համայնքապետներն ինքնակամ պիտի հեռանան։ Սակայն իշխանական այդ տրամաբանության համաձայն (ներողություն այս իշխանությունների պարագայում տրամաբանություն բառն օգտագործելու համար), եթե համայնքներում պարտություն կրած համայնքապետները պետք է հեռանան, ապա կապիտուլ յացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունները պետք է վաղուց հեռացած լինեին։ Բայց չէ, դա բնական կլիներ նորմալ մարդկանց ու նորմալ իշխանությունների դեպքում, միայն ոչ Նիկոլ Փաշինյանի ու «նիկոլփաշինյանների». նրանք սոսնձված են իրենց աթոռներին և բառիս բուն իմաստով ամեն ինչի ունակ են այդ աթոռները պահելու համար։ Միևնույն ժամանակ, ՔՊ-ականներն իրենց այնպես են պահում, կարծես թե իրենք չեն այսքան աղետը բերել ու բերում ժողովրդի գլխին։ Կարևորը՝ ճոխ պարգևավճար ստանան, պատգամավորական վճարը հինգ անգամ բարձրացնեն և այդպես շարունակ։
Կարևորը, որ իրենց փողը չի բավարարում, սրճարաններում ու ռեստորաններում մեկ-մեկ էլ իրենք պիտի հաշիվ փակեն, վերջապես բենզինը թանկացել է... Իսկ մնացյալը ոնց ուզում են ապրեն: Այս մարդիկ պարզապես թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա, կարևորն իրենց անձնական օգուտներն ու շահերն են։ Գուցե նրանք իրավացի են. չէ՞ որ այսքանից հետո 600 հազարից ավելի մարդ քվեարկեց իրենց օգտին, այսինքն այն ապագայի օգտին, որը միայն իշխող ուժի համար է: Այդ դեպքում ինչո՞ւ նորանոր արտոնություններ չսահմանեն իրենց համար, կյանքը կարճ է, իշխանությունը՝ առավել ևս...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․07.21թ համարում։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ