ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում քաղաքական գործընթացներ են սկսվել. պետք է փոխել կառավարման մոդելը եւ նախագահականից անցնել կիսանախագահականի, որին կհաջորդեն ընտրությունները. Մետաքսե Հակոբյան 07/16/2021 19:43 | Քաղաքական
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները հենց երկրորդ օրը սառեցվեցին՝ Արայիկ Հարությունյանի ձեռքով:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով. Արցախցիները բողոքում էին, որ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների գիշերն այցելել էր ՔՊ կուսակցության գրասենյակ՝ շնորհավորելու Փաշինյանին։
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ իրենց հետ զրույցում Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները մարելու են և այդպես էլ եղել է.
«Ընդդիմադիր պատգամավորներով հանրահավաքների հաջորդ օրը հանդիպում ունեցանք Արայիկ Հարությունյանի հետ: Նա ժամը 19.00-ին կայանալիք հանրահավաքից մեկ ժամ առաջ հանրահավաք էր հրավիրել, մենք էլ գնացել էինք, որ իրենց հետ պահենք այդ մտքից, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է՝ ժողովրդին իրար դեմ հանելը: Բայց Արայիկ Հարությունյանը չընդունեց մեր առաջարկը, գնաց այդ քայլին խոսակցության ընթացքում էլ մեզ վստահեցրեց, որ շատ արագ իր հրաժարականի պահանջով շարժումը մարելու է, մենք շատ արագ հասկացանք՝ ինչ նա նկատի ունի: Երեկոյան էլ ականատես եղանք, ինչ կասկածում էինք»,-ասաց Արցախի պատգամավորը:
Նրա խոսքով՝ Արցախում Արայիկ Հարությունյանն ունի մարդիկ, որոնք որպես ընդդիմադիր են հանդես գալիս, բայց միշտ անում են այնպես, որ ցանկացած այդպիսի ցասում, ժողովրդի պահանջ մարի.
«Հենց այդ մարդիկ էլ դուրս եկան և այնպես արեցին, որ շարժումը մարի: Մենք ևս այդպիսի մեծ հույսեր չէինք կապում, որովհետև Արայիկ Հարությունյանը շատ վստահ ասում էր, որ ինքը փողոցով չի գնա»,-ասաց զրուցակիցը:
Արցախի պատգամավորը նաև հայտնեց, որ հիմա էլ քաղաքական գործողություններ են սկսել: Ցանկանում են հասնել նրան, որ չեղարկվի նախագահի որոշումը, որ մինչև 2022թ-ի մարտի 1-ը ՏԻՄ ընտրություններ չլինեն և հոկտեմբերին Արցախում ՏԻՄ ընտրություններ անցկացվեն: Նրա խոսքով՝ պետք է գնան նաև սահմանադրական բարեփոխումների՝նախագահականից պետք է անցում կատարեն կիսանախագահական մոդելի, որից հետո պետք է գնալ ԱԺ ընտրությունների,այնուհետև՝ նախագահական ընտրությունների.
«Պլանավորել ենք, որ այս ողջ գործընթացը մեկ տարվա ընթացքում պետք է կատարվի, որ կարողանանք մասնակցել նաև արտաքին գործընթացներին, քանի որ հիմա մեր հույսը թե՛ քաղաքական, թե՛ ինքնապաշտպանվելու առումով մենք ենք»,-ասաց Հակոբյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի, պատգամավորն ասաց, որ փորձել են գնալ նաև այդ ճանապարհով, բայց չի հաջողվել, քանի որ պատգամավորների մեծամասնությունը Արայիկ Հարությունյանի թիմակիցներն են.
«Մենք չենք էլ ուզում կտրուկ անել, ուզում ենք մեր ինքնիշխանությունը կիրառել, քանի որ ինքնիշխանության հենց առաջին դրսևորումը ընտրություններն են, ինչը անպայման պետք է կայանա Արցախում, այլապես մենք կունենանք և՛ ինքնորոշման, և՛ ինքնիշխանության և՛ պետականության պահպանման խնդիր»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ