ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերիների ծնողները սպասողական վիճակում են, ակտիվ հետևում են դատական պրոցեսներին 07/15/2021 19:46 | ԼՐԱՀՈՍ
Գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողների հետ մշտական կապի մեջ են ՀՀ ԱԱԾ Շիրակի ՄՎ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Կամո Ներսիսյանն ու տեղակալը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է գերեվարված զինծառայողի եղբայր Տիգրան Ամբարդարյանը։
Ամբարդարյանը հունիսի 23ին նստացույց էր հայտարարել, իսկ հունիսի 24-ին տեղեկացրեց, որ իրենց նստացույցից հետո կառավարությունը ժամանակ է խնդրել՝ համաձայնելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։ «Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր կառավարություն՝ պարզելու հանձնաժողովի կազմը, գործառույթները, սակայն պաշտոնական հարցումը հուլիսի մեկին ուղղվել է Պաշտպանության նախարարություն, որտեղից պատասխան չենք ստացել։ Ասել է թե՝ կառավարության որոշմամբ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ պաշտպանության նախարարությունն էլ դեռ մտածում է, թե ինչ պատասխանի։
Գերիների հարազատների հետ կապի մեջ է միայն ԱԱԾ մարզային պետը, մարզպետի օգնականը, իսկ կառավարությունից որևէ մեկը ներգրավված չէ։
«Իրենց գործառույթն է ծնողների հետ աշխատանքներ տանելը, գերիների հետ կապված հարցերն են կարգավորում և ընդհանուր տեղեկություններ հաղորդում՝ ըստ հասանելիության։ Կառավարությունից ներգրավված անձինք չկան։ Գերիների հարազատների հետ նաև ակտիվ աշխատում է մարզպետի օգնականը՝ Լևոնը»։
Տիգրանը տեղեկացրեց, որ գերեվարված շիրակցիների հարազատների հետ հանդիպումը լինում է ըստ անհրաժեշտության, իսկ թե կոնկրետ քանի հանդիպում են ունեցել, չի կարող նշել։ Հայտնում է, որ երկու շաբաթ առաջ է կազմավորվել խումբը։
«Ներսիսյանը շատ բարեխիղճ մարդ է, ինչքան կարիք եղել է, այդքան հանդիպել ենք մոտավորապես ձևավորվեց ու հանդիպումը տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ առաջ։ հարազատներին գերիների վերադարձի հետ կապված զեկուցվում են ընդհանուր տեղեկություններ»։
Նրա կարծիքով՝ գերիների նոր խմբի վերադարձ կարելի է ակնկալել Բաքվում տեղի ունեցող դատավարությունների ավարտից հետո։
«Ծնողների մոտ սպասողական վիճակ է, ակտիվ հետևում են դատական պրոցեսներին և եթե արդյունք չլինի՝ դժգոհ կլինեն, բայց հանդիպումները իրենց արդարացնում են»։
Անդրադառնալով տղաների վերադարձի նախապայմաններին, Տիգրանը հավելեց, որ դրանց մասին հանդիպումների ընթացքում չի նշվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ