ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն ուղղեց արդարադատության նախարարության սխալը, Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով նիստը հետաձգվեց 07/15/2021 19:27 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը պնդում է՝ հարցազրույցներից մեկում ինքը կարծիք չի հայտնել, այլ իր կողմից արվել են դատողություններ՝ տեսական հարցերի շուրջ։ Նա նաեւ վստահեցրեց, որ կարծիքը և դատողությունը տարբերում է, ինքը կարծիք չի հայտնել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մեղադրանքով գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ, իբր կարծիք արտահայտելու համար։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական առերևույթ խախտում, միջամտություն է եղել արդարադատության իրականացմանը, ազդեցություն է եղել դատարանների հեղինակությանը, մինչդեռ, դատավոր Գրիգորյանն անդրադարձել էր ՍԴ որոշմանը, իսկ մեղադրանքի վերաորակման վերաբերյալ հարցին ի պատասխան նշել էր, որ այդ հոդվածով մեղադրանքը գոյություն չունի, հետևաբար, մեղադրանքի վերաորակման մասին խոսելն ավելորդ է։
Դատավոր Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնող կողմը չի կարողացել փաստարկել, թե հատկապես որ արտահայտություններն են, որոնք, ըստ իրենց ենթադրության, բերել են դատավորի վարքագծի խախտման, տրվել է ընդհանրական պատասխան, բայց որևէ փաստարկ չի նշվել։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք միջնորդությունում մեջբերված հրապարակման տեքստը համապատասխանում է դատավորի և լրագրողի զրույցի բովանդակությանը, ինչին ի պատասխան նշեց, որ տևական ժամանակ է անցել և ինքը չի կարող ասել, որ 100 տոկոսով համապատասխանում է, բայց եթե նույնիսկ այն զգալի մասով համապատասխանում է, միևնույնն է, վարքագծի կանոնների խախտում չկա։ Գրիգորյանը նշեց, որ հարցազրույց եղել է, որը սկսվել է տեսական հարցերի շուրջ, եղել է նաեւ հարց՝ կոնկրետ դատավորի վարույթում գտնվող գործով կարծիք հայտնելու վերաբերյալ, ինչից ձեռնպահ է մնացել, իսկ թե ինչ հաջորդականությամբ և ինչ ծավալով՝ ասել չի կարող, որովհետև տևական ժամանակ է անցել։
Գրիգորյանի ներկայացուցիչը նկատեց, որ կարող են պնդել, որ հրապարակումն ամբողջական չէ, քանի որ լրագրողի ուղիղ հարցերը չկան, այսինքն՝ հարցազրույցի ամբողջական վերարտադրումը չէ, իսկ թե ինչ չափով է վերականգնված, տևական ժամանակ անցնելու հիմքով չի կարող պատասխանել։
ՀՀ արդարադատության նախարարությունը փորձեց իր պարտականությունը բարդել դատավոր Դավիթ Գրիգորյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչների վրա՝ հետաքրքրվելով, թե արդյոք պահանջել են լրագրողից հարցազրույցի ձայնագրությունը, ինչին ի պատասխան Դավիթ Գրիգորյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը պետք է ԱՆ-ն տար՝ Խորհրդին, քանի որ ապացուցման բեռը դրված է ԱՆ-ի վրա, իսկ Գրիգորյանն այդ ձայնագրությունը չունի։
ՀՀ արդարադատության նախարարության բացթողումը շտկեց եւ ԲԴԽ-ն որոշեց լրատվության միջոցից պահանջի ձայնագրությունը։ Նման որոշում ԲԴԽ-ն կայացրել է խորհրդակցական սենյակում՝ քննարկելով լրագրողին որպես վկա հրավիրելու և լրատվամիջոցից ձայնագրությունը պահանջելու վերաբերյալ միջնորդությունները, որոնք ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Ստեփան Միքայելյանը և Գրիգոր Բեքմեզյանը։
ԲԴԽ նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 15։00-ն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ