ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրճարանում գոնե մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես.Հովիկ Աղազարյանը՝ պատգամավորական ծախսի համար գումարն ավելացնելու մասին 07/15/2021 16:00 | ԼՐԱՀՈՍ
Պառլամենտական երկրում պատգամավորի կարգավիճակը պետք է լինի բավականին բարձր: Եղել են պատգամավորներ, որոնք շատ արժեքավոր քաղաքական գործիչներ են՝ մարդկային և մասնագիտական բարձր որակներով, սակայն նրանք, նյութական խնդիրներից ելնելով, հրաժարվել են շարունակվել պատգամավորական գործունեությունը: Այս վտանգը կարող է լինել շարունակական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ընդունված նոր նախագծին, որը նախատեսում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից դարձնել 250 հազար դրամ:
Պատգամավորը նշեց, որ նախագծին դրական է վերաբերվում, քանի որ վստահ է, որ այն կբարձրացնի պատգամավորի հասարակական, սոցիալական գործունեությունը:
Անդրադառնալով հիմնավորմանը, որ պատգամավորական ծախսերը բարձրացվում են մարզեր հաճախակի այցելելու համար, Աղազարյանը նշեց, որ պարտադիր չէ մարզ գնալ, քանի որ ամեն տեղ էլ այդ շփումները լինում են.
«Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրենք են փակում: Հետո հաջորդ անգամ որ նորից իրենք հաշիվ փակեն, գեղեցիկ չէ, գոնե մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես: Սուրճ խմելիս դու չես կարող փողոցում մի աթոռի վրա նստել, թեև այդպես էլ է լինում, օրինակ ես իմ հանդիպումների մեծ մասը այդպես եմ անցկացնում, որովհետև շատ դեպքերում հարցեր է առաջանում: Այնպես որ քաղաքում էլ ծախսեր կան»,-ասաց Աղազարյանը:
Պատգամավորի խոսքով՝ խմբակցությունում այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկումներ են եղել, բայց ճնշող մեծամասնությունն այն կարծիքին է եղել, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը պետք է ավելացվի:
Հովիկ Աղազարյանը նաև պնդեց, որ պատգամավորն իրավունք չունի իր ընտանիքի համար նախատեսված բյուջեից այլ նպատակներով ծախսի.
«Պատգամավորները ծախսել են ավելի շատ գումարներ, քան թույլ է տվել իրենց բյուջեն: Պետք է ամեն ինչը կանոնակարգված լինի: Դու ո՞վ ես, քեզնից ինչ ես ներկայացնում, որ մի հատ էլ ինձ լավություն ես անում 10-20 հազար դրամ: Դու՝ պատգամավորդ, աշխատանքով ապահովի ինձ, ես կաշխատեմ, քեզնից պակաս տղա չեմ: Էդ ռուսերեն ասած «պոդաչկեքը» ինձ համար անթույլատրելի են միշտ եղել, դա իմ արժեհամակարգից դուրս է»,-ասաց Հովիկ Աղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել