Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից

Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Hraparak.am 07/13/2021   14:05  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլ ամսից ի վեր հանդիպում չի ունեցել։ Հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ։ Անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ձեւաչափը, հիշեցնենք, եռակողմ է, երրորդ կողմը Ռուսաստանն է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է մեր կողմից ձեւավորված աշխատանքային խումբը։

Իսկ ապրիլ ամսվա դրությամբ ի՞նչ ունեիք, ո՞ւր էիք հասել։

Ապրիլ ամսվա դրությամբ դեռեւս փորձագիտական մակարդակով քննարկում էինք նախ իրավական կարգավորումները՝ ԱՊՀ նորմատիվ ակտերի շրջանակներում եւ միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի, որոնց Հայաստանը մասնակից է, նաեւ ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններն էին քննարկվում։ Այդքանն էր։

Ե՞րբ է լինելու հաջորդ հանդիպումը։

Կառավարության ձեւավորումից հետո պարզ կլինեն հանդիպումները եւ ամսաթվերը։

Այս ընտրությունները ադրբեջանցիների հետ հարաբերություններում եւ նրանց ակնկալիքներում որեւէ բան փոխե՞լ են։ Ի վերջո, եթե իշխանությունը փոխվել է, հնարավոր է՝ ամեն ինչ այլ հունով ընթանար։

Ներողություն եմ խնդրում, բայց հարցի հասցեատերը հաստատ ես չեմ։ Դուք խոսում եք ուրախության մասին, ուրախացող հանրությանն էլ երեւի պետք է հարցն ուղղել, ես չեմ կարող պատասխանել։

Բայց, ցավոք կամ բարեբախտաբար, կապ չունեմ այդ ուրախացող հանրության հետ, դրա համար Ձեզ եմ հարցնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենի զարգացումը, քանզի Ալիեւն ընտրություններից առաջ ու հետո էլ խոսում էր Սյունիքով միջանցքի տրամադրման մասին եւ ոչ միայն։

Ես, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ վստահեցնել եւ արձանագրել, որ միջանցքային տրամաբանության հարց ես երբեւէ չեմ քննարկել, չեմ քննարկում եւ չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, եւ էդ կոնտեքստում որեւէ բան մեկնաբանելու կարիք եւ անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միեւնույն է՝ չի լինելու։

Կներեք, ի՞նչ ասել է՝ միջանցքային տրամաբանություն, ի՞նչ է դա իրենից ներկայացնում։

Միջանցքային տրամաբանությունը ենթադրում է, որ որեւիցե մի հարց, որը կվերաբերի ապաշրջափակման պայմանավորվածություններին կամ հնարավորություններին եւ որը կենթադրի որեւիցե մի սուվերեն հավելյալ իրավունք կամ ծանրաբեռնվածություն, ես բացառում եմ։ Մենք խոսում ենք մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին։

Եթե ավելի պարզ թարգմանենք Ձեր ասածը, կնշանակի, որ եթե ինչ-որ ճանապարհ տրվի, ապա դա չի լինելու որեւէ մեկի անմիջական հսկողության ներքո, որեւէ մեկը դոմինանտություն չի ունենալու այդ ճանապարհի հարցում։ Ճի՞շտ եմ հասկանում։

Միանշանակ։ Եվ ոչ թե հսկողության կամ ոչ միայն հսկողության, այլ նաեւ որեւիցե մի արտոնյալ կամ որեւիցե մի հատուկ կարգավիճակ։

Այսինքն՝ ճանապարհ կարող է տրվել, բայց բացառապես երկու կողմից հավասար օգտվելու իրավունքո՞վ։

Եվ նաեւ մնացած այլ հարեւան երկրների։

Բայց, ամեն դեպքում, ճանապարհի հարց կարող է քննարկվել կամ քննարկվում է։

Ապաշրջափակման հարց, այո, մենք քննարկում ենք, եւ դա նորմալ է, եւ նման նպատակ ունենք, այո։

Այսինքն՝ ճանապարհ բացելու նպատակ ունի կառավարությունը, որը կլինի օգտագործման ենթակա Հայաստանի, Ադրբեջանի, գուցե նաեւ Իրանի եւ Թուրքիայի կողմից։ Ճի՞շտ եմ հասկանում։

Ես Թուրքիայի մասով որեւէ բան չասացի, դա առանձին քննարկման հարց է։ Բայց էն հարեւան երկրները, որոնք էսօր մեր տարածքով անցնելու հնարավորություն ունեն՝ բեռնափոխադրումների իմաստով՝ մասնավորապես, այո, հաշվի առնվում է նաեւ այդ հնարավորությունը։

Ո՞ր տարածքով, Սյունիքո՞վ եւ Սյունիքի հատկապես ո՞ր մասով, Մեղրիի՞ հատվածով։

Դա արդեն կախված կլինի ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորություններից եւ արդյունավետությունից։

Իսկ ի՞նչ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, երբ, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցավոտ լուծումների։ Ի՞նչ ցավոտ լուծում։

Չեմ կարող մեկնաբանել, կարծում եմ, որ ես չեմ հարցի հասցեատերը։

Բայց ինքը, շնորհավորելով Փաշինյանին, նաեւ նրա կառավարությանն է, չէ՞, շնորհավորել, այդ մեսիջը նաեւ կառավարությանն էր, չէ՞, ուղղված, քանզի այդ լուծումները դուք եք նախապատրաստելու ժողովրդի համար։

Դե, նորից ուզում եմ կրկնել, որ ես նախ չեմ փնտրում էդ ասածի մեջ ինչ-որ հատուկ բան, երկրորդը՝ կարծում եմ, որ ես չեմ հասցեատերը։

Հատուկ բան չկա, կա ընդամենը ցավոտ բան։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ճանապարհի տրամադրումը, օրինակ, կարո՞ղ է ցավոտ լինել հայ ժողովրդի համար։

Չեմ կարծում։ Եվ չեմ կարծում, որ օրակարգում կա քննարկման առարկա, որը շահավետ չէ կամ շահավետ չի լինի Հայաստանի համար։

Դուք կարծում եք՝ ցանկացած գործընթաց, լինի դա տարածքների հանձնում, փոխանակում, ճանապարհի տրամադրում, այդ բոլորը փոխշահավե՞տ է լինելու Հայաստանի համար։

Ես տարածքների հանձնման կամ փոխանակման վերաբերյալ որեւէ բան չասացի, եւ իմ օրակարգում նման բան չկա։ Մեր հարթակում քննարկվում են տրանսպորտային ապաշրջափակման հարցերը, ու ամեն ինչ պետք է անենք, որ շահավետ լինի, ու վստահ ենք, որ շահավետ կլինի։

Իսկ Տավուշի մարզի մասո՞վ էլ կա տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ քննարկում։

Էնտեղ պոտենցիալ երկաթգծային եւ ավտոմոբիլային կապի հնարավորություն կա, ըստ այդմ՝ այո, օրակարգում կա, բայց ավելի մանրամասն հիմա որեւէ բան չեմ կարող ասել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:32 09/07/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը երախտապարտ է ԵՄ-ին տրամադրված հումանիտար աջակցության համար.Գրիգորյան
18:45 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍԿրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ. Մեղրիի համայնքապետարան
10:07 29/06/2021  |  ՄամուլՆոր որոշում. Մհեր Գրիգորյանը՝ ԱԳ նախարար. «Ժողովուրդ»
11:32 26/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄհեր Գրիգորյանը կգործուղվի Ղազախստան
21:59 08/06/2021  |  ՄեկնաբանությունԱյսօր նիկոլա-ադրբեջանական իշխանությունն ազատել է ծառայությունից Մեղրու գնդի հրամանատարին․ Երվանդ Վարոսյան
15:50 04/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Մեղրիի հարցի ու «Հոկտեմբերի 27»-ի շահարկումներին
12:09 02/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզ այցելության երկրորդ օրը Հայաստանում ԵՄ դեսպանը Մեղրիում էր
12:46 01/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է.Մհեր Գրիգորյան
11:56 01/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄիջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել.Մհեր Գրիգորյան
11:23 01/06/2021  |  ԼՐԱՀՈՍ2020-ին սոցիալ-տնտեսական աջակցության նպատակով նախագծված մոտ 200 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել. Գրիգորյան

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]