Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

62 շիրակցիների գերեվարման գործով վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին. Հովհաննիսյան 07/09/2021   17:30  |  ԼՐԱՀՈՍ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում 62 շիրակցիների գերեվարման գործով որպես մեղադրյալ անցնող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի և գերությունից օրեր առաջ վերադարձած շիրակցիների միջև առերեսում դեռևս տեղի չի ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 3-ին Հայրենիք են վերադարձել Ադրբեջանում գերության մեջ պահվող շիրակցի 12 հայ ռազմագերիներ, որոնք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում։ Նրանց գերեվարման և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու գործով մեղադրյալի կարգավիճակում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որն նկատմամբ հետախուզում է հայտարարել նաեւ Ադրբեջանը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայրենիք վերադարձած գերիների և Ղազարյանի միջև առերեսում եղել է, թե ոչ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ քրեական գործով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի տուժող, իսկ առերես հարցաքննություն դեռևս չի կատարվել, թեև պաշտպանության կողմը պահանջել էր։

Ինչ վերաբերում է Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին, ապա վարույթն իրականացնող մարմինն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով կալանավորել Ղազարյանին, որը մերժվել է։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մասնակի բավարարվել է և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։

«Միջնորդությունը ներառում էր երկու իրավական պահանջ՝ նախկինում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացում և կալանավորման ձևով խափանման միջոցի ընտրություն։ Որպես անազատության հետ չկապված խափանման միջոցի վերացման հիմք ներկայացվել էր այն հանգամանքը, որ Արսեն Ղազարյանը խախտել է խափանման միջոցի կարգը և ապօրինի ազդեցություն գործադրել տուժողի վրա»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը, առաջին ատյանի դատարանում, հիմնավորապես ու փաստարկված ներկայացրել էր, որ տուժողի հետ ունեցած առօրյա խոսակցությունը չի հանդիսանում ապօրինի ազդեցության գործադրում և, եթե անգամ այդպիսի ապօրինի ազդեցություն գործադրվել է, ապա դա տեղի է ունեցել մինչև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրությունը, այլ ոչ դրանից հետո, հետևաբար խափանման միջոցի կարգն ու պայմանները խախտված չեն եղել։

Նրա խոսքով՝ վերաքննիչ բողոքում դատախազը դիտավորյալ չէր անդրադարձել այդ հանգամանքին, իսկ երբ պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նշված փաստի վրա, դատախազը ևս ընդունեց, որ պաշտպանական կողմի հիմնավորումները փաստարկված են։ Ըստ Հովհաննիսյանի՝ նման պայմաններում վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարեց մեղադրողի բողոքը, ինչը ոչ միայն անօրինական է, այլև՝ տրամաբանորեն անհասկանալի։

«Այն, ինչին մենք առնչվեցինք այս գործի շրջանակներում, վերաքննիչ քրեական դատարանի նախագահի փոփոխությունից հետո, վերաքննիչ դատարանի իրավական կուրսի փոփոխության առաջին պտուղներն են»,- նշեց Հովհաննիսյանը։

Փաստաբանը քրեական գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում, մասնավորապես, նրա դիտարկմամբ, գործն ունի լայն հնչեղություն, ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ «Իշխանությունն իր ենթակա կառույցներով մեղադրում է Արսեն Ղազարյանին, ով իբր մեղավոր է 60 անձի գերության հանձնելու, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը թշնամուն հանձնելու մեջ։ Այսինքն, մեղադրանքի որոշման համաձայն Արսեն Ղազարյանն է պարտության սիմվոլը, այն միակ պատասխանատուն ու մեղավորը, ում գործողությունների արդյունքում մենք պարտվել ենք այս պատերազմում։ Պետությունն այս մեղադրանքով, իր համար լուծում է մեն միակ խնդիր՝ թիրախավորել Արսեն Ղազարյանին, սլաքներն ուղղել նրա կողմը, նրան, նշանակել պարտության պատասխանատու ։ Դրանով լուծվում է նաև գերիների հարազատների դժգոհության ալիքը անձնավորելով իրենցից հեռացնելու խնդիրը։ Հիմնավորպես կարծում ենք, որ վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:54 08/07/2021  |  ԼՐԱՀՈՍԾեծում էին երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով. չէի ուտում, չէի խմում, այնքան, որ 90 տոկոսով անհրաժեշտություն չէի զգում. Գերությունից վերադարձած հայորդի
18:13 08/07/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պապ ջան, խնդրում եմ, անպայման գնա մեր եկեղեցի ու մոմ վառի. Բաքվում գերության մեջ գտնվող Սեդրակի նամակը՝ հորը
16:15 08/07/2021  |  ԼՐԱՀՈՍԳերիներին մեծարելը, զուռնա-դհոլով դիմավորելը մի քիչ դեպրեսիա է առաջացնում. Վովա Վարդանով
10:13 07/07/2021  |  ՄամուլԴավաճանություն թե՞ հումանիզմ. «Հրապարակ»
14:48 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍՄիացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը և Հայաստանի գործողությունները ականազերծումը դյուրացնելու ուղղությամբ
14:20 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍԳերիների անձնական տվյալների հրապարակմամբ նրանց դնում ենք խոցելի վիճակի մեջ․ Արման Թաթոյան
13:40 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍԲաքուն առաջարկում է քարտեզների փոխանակում գերիների հետ, քանի որ ականազերծումը միլիոններ է արժենալու. Սահակյան
13:34 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍԲաքվում մեր գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզվում․ Սիրանուշ Սահակյան
13:25 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍԲաքվում հայ գերիների դատավարությունն ակնհայտ բեմականացված է, ապօրինի․ Եղիշե Կիրակոսյան
14:40 05/07/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բաքվում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը, նրանք ցուցմունք են տալիս դատարանում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]