ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծեծում էին երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով. չէի ուտում, չէի խմում, այնքան, որ 90 տոկոսով անհրաժեշտություն չէի զգում. Գերությունից վերադարձած հայորդի 07/08/2021 18:54 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը բազմիցս հերքել է Բաքվում պահվող ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների մասին հայտարարությունները։ BBC-ի լրատվական կայքի ռուսական ծառայությունը զրուցել է գերությունից վերադարձածների հետ, որի ժամանակ վերջիններս հաստատել են՝ պարբերաբար դաժան ծեծի են ենթարկվել, դաժան վերաբերմունքի արժանացել։
Հակոբ Հովհաննիսյանը՝ լայն ժպիտով նիհարիկ տղան, խնդրել է լրագրողին չնշել իր իրական անունը և զգուշացրել՝ եթե ինչ-որ բան ասելով կարող է վնասել այնտեղ գտնվող տղաներին, կնախընտրեր չխոսել:
Հակոբը ծառայակիցների հետ շրջափակման մեջ է ընկել 2020-ի հոկտեմբերի 2-ին` Մատաղիսում։ 20 օր մնալով շրջափակման մեջ տղաները գերեվարվել են։
«Մենք համոզված էինք, որ նրանք մեզ կանգնեցնելու են, հետո սպանելու: Նման դեպքերի համար մենք նռնակ ունեինք՝ ինքներս մեզ պայթեցնելու համար, բայց չկարողացանք հերոսի պես մեռնել։ Երբ մեզ գերեվարեցին, անգամ զարմացել էինք, որ մեզ հետ ոչ մի բան չեն արել։ Հակառակը՝ ջուր տվեցին, ծխախոտ հյուրասիրեցին։ Բայց հենց մեզ բերեցին Բաքու՝ մեքենայից իջնելուց սկսեցին ծեծել»,- վերհիշել է Հակոբը։
Հայորդին հայտնվել է Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունքում: Պատմել է, որ խուցը մեծ չէր, ամբողջ ժամանակ պահում էին ձեռնաշղթաներով։
«Սկզբում խցիկում միայն մեկ ձերբակալված կար, հետո նրան տարան ու ես մենակ մնացի: Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով: Զուգարան չէի կարողանում գնալ: Ես երեք օր չէի ուտում չէի խմում, այնքան, որ 90 տոկոսով անհրաժեշտություն չէի զգում»,- պատմել է նախկին գերին:
Հայորդուն հինգերորդ օրը տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության բաժանմունք, որտեղ ծեծը նորից շարունակվել է:
«Ամեն օր մեզ հարցաքննում էին, կրկին ծեծում, սակայն արդեն ավելի ուժեղ: Հոկտեմբերի 29-ին, սակայն մեզ 40 րոպե տեղափոխում էին բանտ։ Ամբողջ ճանապարհին առանձնակի դաժանությամբ ծեծում էին»:
Քննիչները հարցաքննության ժամանակ հետաքրքրվում էին տանկերի տեղակայման, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բունկերի գտնվելու վայրի մասին։
«Իրենք հասկանում էին ՝ որտեղ եմ ես, որտեղ ՝ Արայիկ Հարությունյանը, որտեղի՞ց իմանամ։ Ասում էին դատելու են ու 25 տարով նստեցնելու են։ Մենք էլ ասում էինք՝ պարզապես ռազմագերիներ ենք»։
Հակոբը՝ խոսելով ընտանիքների հետ կապ հաստատելու և այն մասին, որ ռազմագերիները նամակի միջոցով ընտանիքներին հայտնում էին, թե ամեն ինչ լավ է, նշել է, որ պարզապես անհնար էր որևէ ազդանշան ուղարկել:
«Մեզ ասացին, որ եթե ավելորդ բան գրվի, նամակը տեղ չի հասնի: Կարմիր խաչը միանգամից չի վերցնում նամակները։ Նախ՝ դրանք կարդում են Ադրբեջանի իշխանությունները, մարդիկ, ովքեր լավ խոսում են հայերեն: Հետևաբար, դուք փորձում եք գրել միայն` ամեն ինչ լավ է, ես կվերադառնամ տուն: Ես էլ եմ նույն բանը գրել»:
Հակոբը լրագրողի հետ զրույցում իր պատմությունը հանգիստ, համեստ ժպիտով էր պատմում, բայց երբեմն նյարդայնացած սեղմում էր ձեռքերը։
«Գիտեմ, տարօրինակ է, բայց ես այնտեղ էլ էի միշտ ժպտում, նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ ծեծում էին։ Եթե ես մտածեի ու իսկապես գիտակցեի, թե որտեղ եմ, հնարավոր էր այնտեղ էլ մնայի, կորչեի։ Խցում վեց մարդ կար, բոլորս ժպտում էինք։ Հիմա էլ ենք ժպտում։
Այնտեղ ես ուժեղ էի, որովհետև հույս ունեի վերադառնալ տուն, տեսնել ընտանիքիս անդամներին։ Մենք անընդհատ մեզ ասում էինք ՝ կդիմանանք։ Փառք Աստծո, այն, ինչից մենք վախենում էինք, տեղի չունեցավ։ Այն, ինչ մենք մտածում էինք, որ նրանք կարող էին մեզ հետ անել, դա նրանք չեն արել...», - պատմել է վերադարձած ռազմագերին։
Լրագրողի հետ զրույցում Հակոբը խոսել է նաև ականապատ տարածքների քարտեզների դիմաց ռազմագերիներին վերադարձնելու մասին։
«Դե, ենթադրենք, ականադաշտերի այդ քարտեզները կմնան մեզ մոտ։ Եւ այնտեղ պիտի մեռնի հարյուր մարդ մի օրում։ Ի՞նչ կստանանք դրանից։ Եթե քարտեզի դիմաց կարելի է մարդկանց վերադարձնել... Բացի այդ, եթե դու քարտեզ չես տալիս, ուրեմն սպասում ես ռազմական գործողությունների վերսկսմանը: Չեմ կարծում, որ դա հնարավոր է մոտ ապագայում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ