ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի հանձնման մեկնարկն արդեն տրված է, շինծու գործերով փորձում են մեկուսացնել Փաշինյանի քմահաճույքներին չենթարկվող համայնքապետերին. Ռոբերտ Հայրապետյան 07/08/2021 14:48 | ԼՐԱՀՈՍ
Սա ձեռագիր է, որը վկայում է նոր շինծու քրեական գործերի մասին, որոնք միտված են բացառապես Սյունիքի թուլացմանը։ Սյունիքի հանձնման մեկնարկն արդեն տրված է, որովհետև Սյունիքի համայնքապետերը միակն են եղել, որոնք չեն ենթարկվել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին, փորձել են տեր կանգնել ստրատեգիապես կարևոր նշանակություն ունեցող Սյունիքի մարզին, որովհետև սահմաններն օր օրի վտանգավոր են դառնում։ Այդ պարզ պատճառով էլ քաղաքական հետապնդումները և «վենդետտան» հիմա իրականացվում է Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի համայնքապետերի նկատմամբ նոր հետապնդումներ են իրականացվում։ Նրանց մեկուսացնելու ուղղությամբ աշխատանքներ իշխանությունները սկսել են խորհրդարանական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո՝ ի կատարումն Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումի առ այն, որ պատժելու է իրեն ընդդիմացող համայնքապետերին։ Երեկ ՀՔԾ էր բերման ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, սակայն վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց և ազատ է արձակվել, իսկ այսօր արդեն խուզարկություններ են իրականացվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում, ինչից հետո նրան ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել։ Խուզարկություններ են իրականացվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ինչից հետո աշխատակիցներից մեկը կրկին բերման է ենթարկվել՝ Ռոբերտ Հայրապետյանի պնդմամբ՝ անհասկանալի պատճառաբանությամբ։
Ռոբերտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խուզարկություններն իրականացվել են դատարանների որոշման հիման վրա, իսկ թե ինչն է հիմք հանդիսացել դատարանի համապատասխան սանկցիայի տրման համար՝ այս պահին անհայտ է, մինչև Փարամազյանը կհասնի Երևան՝ ԱԱԾ, ինչից հետո պաշտպանի հետ կփորձեն հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ քրեական գործի շրջանակներում է կատարվել խուզարկությունը, ինչ նպատակով է իրականացվել։
«Քաղաքական հետապնդումն ակնհայտ է, բայց քաղաքական հետապնդումն ինչ «իրավական շղարշի» տակ էին փորձում քողարկել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ հայտնի չէ, թե խուզարկությամբ իրավապահներն ինչ էին փնտրում, ինչ նպատակով էին փնտրում.
«Տպավորություն է, որ փնտրում էին՝ այնքան որ ինչ-որ բան գտնեն, որ հնարավորություն ունենան Փարամազյանին կալանավորելու»։
Հարցին՝ արդյոք փորձ է արվում որոշակի ժամանակահատվածում առնվազն մեկուսացնել, Հայրապետյանը դրական արձագանքեց՝ հիշեցնելով, որ ռազմական դրության ապօրինի կերպով երկարաձգման ընթացքում իշխանությունները փոփոխություններ կատարեցին նաև Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում, որտեղ մի կետ է սահմանվել, համաձայն որի՝ պաշտոնը ժամանակավորապես թափուր մնալու կամ լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետը կամ մարզպետը լիազորություն ունի նշանակել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Ես չեմ բացառում, որ այս գործողությունները միտված են նրան, որ անձանց՝ Փարամազյանին, Առուշանյանին, ուղղակի մեկուսացնեն իրենց պաշտոններից, այդ պաշտոններում նշանակեն Նիկոլ Փաշինյանի կամակատարի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ցանկալի դեմքերի, որ կարողանան օր առաջ ավարտին հասցնել Մեղրիի միջանցքի տրամադրման, Սյունիքից մի շարք այլ հատվածների տրամադրման գործընթացը։ Այլ նպատակ ես այս փուլում չեմ տեսնում »,- ընդգծեց Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է Առուշանյանին՝ երեկ բերման ենթարկելուն, Հայրապետյանը հիշեցրեց, որ Առուշ Առուշանյանն ունի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ, հետևաբար, համաձայն Ընտրական օրենսգրքի՝ առանց ԿԸՀ համաձայնության նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցել այս փուլում չեն կարող և, քանի որ ԿԸՀ-ն նման որոշում չունի, Առուշանյանին բաց են թողել՝ մինչև համապատասխան գործընթացների իրականացումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ