Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Վրացական դոմեյնով կայքը՝ https://factcheck.ge/ ընտրողաբար թիրախավորված պայքարում է որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ. հայտարարություն 07/07/2021   14:53  |  ԼՐԱՀՈՍ

Ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ https://factcheck.ge/ համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբ ապատեղեկատվության, բայց իրականում ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար: 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», որի շրջանակներում էլ  գործում է նշյալ media.am կայքը, Հայաստանի մեդիադաշտում տարիներ առաջ առաքելություն էր ստանձնել աջակցել  արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը (մեջբերումն իրենց կայէջից է)։

Այսօր, սակայն, այդ կազմակերպությունը մամուլի նկատմամբ դատավորի դեր է ստանձնել, այն էլ անչափ կասկածելի՝ լրագրողական հանրությանն անհայտ չափանիշերով ու սկզբունքներով։

Եվ չնայած այդ կազմակերպությունը ստեղծման օրվանից  որդեգրել է  մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրացմանը  խթանելու, հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանն աջակցելու քաղաքականությունը, այսօր նրանց հիմնադրած  լրատվական-վերլուծական media.am կայքէջը գործիք դարձրած՝ առանց պրոֆեսիոնալ փորձագետների հետ քննարկման,  սուբյեկտիվ ընտրությամբ, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով՝ դրանց հետ կապված՝ միջնորդավորված տեղեկատվություն են փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակում է հայաստանյան բազմաթիվ կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում է գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը։

Կասկած չկա, իհարկե, որ ապատեղեկատվության, կեղծ, չստուգված լուրերի դեմ պետք է պայքարել։ Միևնույն ժամանակ անվիճելի է, որ այդ երևույթի դեմ պայքարի մեթոդները պետք է լինեն հստակ ու թափանցիկ, օբյեկտիվ ու անաչառ, չառանձնացնելով հաճելի կամ ոչ հաճելի, ընդդիմադիր կամ իշխանական թևերին հարող լրատվամիջոցները կամ ֆեյսբուքյան օգտատերերին, մի խոսքով՝  պահպանել լրագրության սուրբ կանոններից մեկը՝  հավասարակշռությունը։

Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում Ֆեյսբուքն այսօր ԶԼՄ-ների աշխատանքային կարևոր գործիքներից է, հետևաբար՝ իրենց  ոչ միշտ հիմնավորված, բազմակողմանի ուսումնասիրության հետևանքով «Փաստերի ստուգում» ծրագիրն իրականացնողները խոչընդոտում են տեղեկության տարածմանն ու հանրության իրազեկված լինելուն՝ դրանով իսկ լուրջ հարված հասցնելով լրատվամիջոցների վարկանիշին, հեղինակությանը, հարյուր-հազարավոր ընթերցողներով լսարանին, արտահայտման ազատությանը, ֆինանսական աղբյուրներին։

Հարկ է շեշտել, որ նախաձեռնության գոյության մասին լրատվամիջոցներն իմացել են բոլորովին վերջերս, երբ նրանց ահազանգել են ընթերցողները և փորձել են հասկանալ՝ ի՞նչ պատճառով են ծագել ֆեյսբուքյան իրենց էջերի հասանելիության հետ կապված խնդիրները: Իսկ վրացական https://factcheck.ge  կայքէջի հետ համագործակցող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» և media.am կայքը Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրի և Ֆեյսբուքի պիտակներից խուսափելու մասին լրագրողական հանրությանը տեղեկացրել են ընդամենը հունիսի 7-ին (հենց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը)։ Նախաձեռնության հեղինակները ընդամենը իրենց կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրելով հոդված, իսկ  հունիսի 23-ին էլ  հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ.

«Media.am-ը սկսել է համատեղ աշխատանք IFCN կողմից 2020թ․ սեպտեմբերից հավատարմագրված Factcheck.ge կայքի հետ։ Փաստերի ստուգման թիմը՝ վրացի գործընկերների հետ միասին ստուգում է Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող այն տեղեկատվությունը, որը այս կամ այն կերպ վերաբերում է արտահերթ ընտրություններին և հետընտրական գործընթացներին»:

Տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնության հեղինակների նպատակը կարծես այնքան էլ դաշտը ապատեղեկատվություն տարածողներից մաքրելը չէ։ Հենց թեկուզ այն, որ մինչև ծրագրի մեկնարկը ԶԼՄ-ների, Հայաստանի ժուռնալիստների միության հետ որևէ քննարկում չի կազմակերպվել, չի ներկայացվել ծրագիրը, չի բացատրվել նոր կարգավիճակով, համագործակցության նոր շրջանակով կայքի իրավասությունը, գործունեության սահմանները, համագործակցության տարբերակները, մեդիաների բողոքարկման հնարավորությունները։ Չեն լսել առաջարկներ կամ կարծիքներ, չի արվել որևէ կառուցողական համագործակցային առաջարկ լրատվամիջոցներին:

Եթե այս ծրագիրն իրականացնողների նպատակն իսկապես ազնիվ էր, իսկ դրված խնդիրն էլ  ոչ ցանկալի, ընդդիմադիր հայացքներով լրատվամիջոցներին լռեցնելը չէր, ապա լրատվամիջոցները և մեդիա-կազմակերպությունները պետք է ոչ միայն առնվազն մի քանի ամիս առաջ տեղեկացված լինեին սկսվող ծրագրի մասին, այլև կազմակերպեին լսումներ՝ իրավաբանների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և մեդիա փորձագետների մասնակցությամբ: ԶԼՄ-ներն էլ, իրենց հերթին, կներկայացնեին իրենց աշխատանքի կազմակերպման՝ տեղեկության հայթայթման, պետական գերատեսչությունների, մասնագիտական կառույցների հետ աշխատանքի, տեղեկատվության ստուգման, ճշտման հետ կապված դժվարությունները:

Բոլոր լրատվամիջոցները կողմ են ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարին, ցանկանում են ճշգրտված տեղեկատվություն հաղորդել, դա բոլորի մասնագիտական պարտականությունն է և հարգանքը ընթերցողի հանդեպ, սակայն, ցավոք սրտի, բազմաթիվ խոչընդոտների պատճառով լրատվամիջոցներն այսօր դա չեն կարողանում իրագործել:

«Փաստերի ստուգման» այս ծրագրի գործարկումից առաջ և ընթացքում  այն իրականացնողների կողմից չեն պահպանվել թափանցիկ, անաչառ բոլոր կողմերին լսելու լրագրության սուրբ կանոնները: Արդյունքում, տարակուսանքի  և լրջագույն կասկածների առիթ է դարձել, որ  media.am կայքը  գրաքննիչի և  դատավորի դեր է ստանձնել՝ պահանջելով անգամ գրաքննության ենթարկել  ԶԼՄ-ներում հրապարակված հարցազրույցները, գրաքննել իրենց  զրուցակիցների  խոսքը:

Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ Հեղինակային իրավունքի ևհարակից իրավունքների մասին օրենքով հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն: Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ:

Ստացվում է, որ հարցազրույցի մասնակից համահեղինակի խոսքը գրաքննելու առաջարկ անող կողմն առաջարկում է շրջանցել կամ խախտել  ՀՀ օրենսդրությունը:

Մամուլը գրաքննող կայքի աշխատակազմը թեև օրինակներ է բերում, որ իշխանական կամ իշխանամերձ որոշ լրատվամիջոցների հրապարակումներ նույնպես ենթարկվել են ստուգման, սակայն, եթե համեմատենք, տոկոսային հարաբերությամբ դրանք չնչին և ձևական են:

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս մեծ տարածում ունի Ֆեյսբուք սոցիալական ցանցը և ԶԼՄ ընթերցողների ավելի քան 40 տոկոսը դրանք ընթերցում է այդ ցանցի միջոցով: Լրատվամիջոցները տարիներ շարունակ իրենց տքնաջան աշխատանքի շնորհիվ նվաճել են ընթերցողների վստահությունը՝ ապահովելով հարյուր-հազարավոր բաժանորդագիր հետևորդներ:

Եթե «Փաստերի ստուգում» իրականացնող հայաստանյան և վրացական այս ընկերությունների նպատակն իսկապես ազնիվ է, կեղծ լուրերի  դեմ պայքարն է և ոչ թե լրատվամիջոցին, ազատ խոսքին ու արտահայտման ազատությանը վնասելը, ապա մինչ, այսպես կոչված, «վճիռ» կայացնելը կարող և պարտավոր էին այդ մասին տեղեկացնել լրատվամիջոցին կոնկրետ խնդրահարույց հրապարակման մասին, քննարկել, հիմքեր ներկայացնել առ այն, որ հրապարակման մեջ իսկապես կեղծ տեղեկություն կա, համաձայնության գալ այն ուղղելու կամ հրապարակումը հեռացնելու շուրջ և չկատարելու դեպքում նոր  միայն դիմել Ֆեյսբուքին։

Սակայն իր այս գործելաոճով փաստերի ստուգում իրականացնող հայաստանյան կազմակերպությունը և իր կայքը՝ ըստ էության խորությամբ չուսումնասիրված ու լավ չմտածված քաղաքականության ու հապշտապ գործելու պատճառով, հենց  ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելու մտադրությամբ փորձ արեցին մեկ հարվածով լռեցնել օրինական գրանցված, երկար տարիներ գործող, հարկեր վճարող, կայացած իրավաբանական անձ հանդիսացող պատասխանատու լրատվամիջոցներին: Փոխարենը տարատեսակ սունկ-կայքեր ամենազազրելի ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերն են անարգել տարածում տասնյակ-հազարավոր հետևորդներ ունեցող իրենց ֆեյսբուքյան էջերով, խմբերով։

Ի դեպ, հայկական լրատվամիջոցները Ֆեյսբուքի հետ համագործակցության բավականին հաջողված և գործընկերային փորձ ունեն: Շատ են եղել դեպքեր, երբ այս սոցիալական ցանցի ադմինիստրացիան կոնկրետ հրապարակման առնչությամբ դիտողություն է արել որևէ կայքի, ու այն հեռացվել է կամ փոխվել՝ Ֆեյսբուքի կանոններին համաձայն:

Հատկանշական է նաև, որ երբ Ֆեյսբուքը որևէ ալգորիթմ է փոխում կամ նոր կանոններ է ներդնում, անպայման նախապես տեղեկացնում է իր բաժանորդներին, բողոքարկվում է, սխալն ուղղելու հնարավորություն է տրվում, իսկ տվյալ դեպքում media.am-ի անհիմն և կամայական որոշումն  ընդունվում է՝ որպես վերին ատյանի ճշմարտություն, իրենց բնորոշմամբ` վերդիկտ (վճիռ)։ Նշենք, մինչև հունիսի 7-ը՝ փաստերի ստուգման ծրագրից հետո մեկ շաբաթ շարունակ, «փաստերի ստուգման» վրացական կազմակերպության պաշտոնական կայքում վճիռը բողոքարկելու պայմանները եղել են վրացերենով։ Այսինքն հայկական ԶԼՄ-ները մեկ շաբաթ շարունակ զրկված են եղել իրենց գնահատված հրապարակումների «վճիռները» բողոքարկելու հնարավորությունից։ Վճռի ծանուցման և բողոքարկման համակարգը չի գործում:

Այդպիսով, ստուգող կազմակերպությունը կանխակալ «վճիռներով» լուրջ վնասներ է հասնում ամիսը 4 մլն և ավելի լսարան ունեցող լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերին՝ շատ հաճախ իր վճռում հաշվի չառնելով վիճարկվող հրապարակման հետ կապված տվյալ լրատվամիջոցի հրապարակային պարզաբանումները, հակափաստարկները և առարկությունները։

Ի դեպ, media.am կայքի  վերլուծությունների ուսումնասիրությունները  փաստում են, որ շատ դեպքերում որևէ լրատվամիջոցի կոնկրետ հոդվածի վերաբերյալ այս կայքի հրապարակումներն իրենք են մանիպուլյատիվ, ոչ ամբողջությամբ ճշտված, ոչ բազմակողմանի, այլ ընդամենը մեկ կարծիքի հիմքով կատարված եզրակացություն: Առանձին դեպքերում որպես որևէ հրապարակման կեղծ լուրի վերաբերյալ հավաստում կամ ապացույց՝ կայքը մեջբերում է  ռուսական լրատվամիջոցներից հատվածներ. իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ դրանցում բացարձակ ճշմարտություն է գրված: Կամ, որպես ապացույց՝ բերում են պետական մարմիններից ստացված հարցումների պատասխանները:

Բացի այդ, Ֆեյսբուքի փաստերի ստուգման քաղաքականությունն արգելում է ստուգել քաղաքական գործիչների արտահայտած մտքերը, բայց լրատվականներից մեկի հրապարակումը «կեղծ» որակելու համար, որն իր տեղեկությունը հիմնավորելու համար հղում էր արել քաղաքական գործիչներից մեկին, «փաստեր ստուգող» կազմակերպությունը ստուգել է նաև տվյալ քաղաքական գործչի հայտարարությունը և լրատվականի հրապարակումը ստուգելու անվան տակ մի ամբողջական նյութ պատրաստել նշված քաղաքական գործչի կենսագրության մասին։ Այս պարագայում փաստեր ստուգողը խախտել է Ֆեյսբուքի փաստերի ստուգման քաղաքականության կանոնները։

Փաստերը ստուգողը, բացի բուն ստուգվող նյութի վերաբերյալ փաստեր ներկայացնելը, որոշ դեպքերում անդրադարձել է առհասարակ լրատվամիջոցի գործունեությանը՝ կայքը որակելով որպես կեղծ լուրեր տարածող, ինչի իրավունքը փաստեր ստուգողը չունի։

Որոշ դեպքերում գնահատականներ են հնչեցվել լրատվամիջոցի, նրա հիմնադրի, նրա կողմից համակարգվող այլ հարթակների վերաբերյալ՝ ընթերցողների մոտ ձևավորելով (որպես կեղծ տեղեկություններ տարածողներ) կանխակալ վերաբերմունք, ինչի իրավունքը փաստեր ստուգողները չունեն, ինչը չի մտնում Ֆեյսբուքի՝ երրորդ կողմի միջոցով ֆեյսբուքյան հրապարակումների հավաստիությունը ստուգելու համար ապատեղեկատվության քաղաքականության և փաստեր ստուգողների գործառույթների մեջ։

Մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, որ պետական գերատեսչություններից ստացված պատասխաններն այս ծրագրի իրականացնողների կողմից ընդունվում են՝ որպես բացարձակ ճշմարտություն, և սա՝ այն դեպքում, երբ 44 օր տևած Արցախյան վերջին պատերազմի ընթացքն ու ավարտը, ի վերջո, ցույց տվեցին, որ այդ օրերի ընթացքում ոչ միշտ էին հանրությանը իրականությանը համապատասխանող տեղեկություն տրամադրում, հանրությունը մոլորության մեջ էր հայտնվել բացառապես պաշտոնական տեղեկություններ ստանալու պատաճառով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դեմ է կեղծ, բազմակողմանիորեն  չստուգված լուրերի և ապատեղեկատվության տարածմանը, միևնույն ժամանակ՝ չի հանդուրժելու մանիպուլյատիվ  գործունեությունը, օգտագործելու է օրենքով չարգելված ողջ գործիքակազմը՝ պայքարելու   կանխակալ, թիրախավորված լրագրության և փորձագիտական սկզբունքները ոտնահարող ու  հակասող գործունեության դեմ, որոնք ուղղված կլինեն  արտահայտման ազատության,  անկախ լրատվամիջոցների կայացման ու զարգացման, լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների դեմ: Միության պարտքն է՝ պաշտպանել այդ իրավունքները ցանկացած ոտնձգություններից:

Հայտարարությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան միանալ նախաձեռնությանը:

 

Հայաստանի ժուռնալիստների միություն

NEWS.am-գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն- տնօրեն Դավիթ Հակոբյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյան

«Գոլոս Արմենիի» թերթ, golosarmenii.am-գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյան

Tert.am-գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյան

Yerkir.am-գլխավոր խմբագիր Վահե Սարգսյան

«Հրապարակ» թերթ, Hraparak.am-գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«168 Ժամ» թերթ, 168.am- գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Փաստինֆո», Pastinfo.am-տնօրեն Սոնա Տռուզյան

PARA TV առցանց հեռուստաընկերություն-տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյան

AntiFake.am-գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյան

Yerevan.Today լրատվական-վերլուծական կայք -գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան

Blognews.am-գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան

7or.am-խմբագիր Արեգնազ Մանուկյան

Politik.am- խմբագիր Բորիս Մուրազի

ArmDay.am-գլխավոր խմբագիր Տաթև Այվազյան

Irakanum.am- գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյան

zham.am- գլխավոր խմբագիր Երվանդ Բոզոյան

«Ժողովուրդ» օրաթերթ, armlur.am- խմբագիր Քնար Մանուկյան

Iravunk.com, «Իրավունք» թերթ-գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյան

Hayeli.am-գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան

 Lurer.com-խմբագիր Նելլի Ավետիսյան

24 News.am-տնօրեն Նարեկ Գալստյան

 LIVEnews.am- գլխավոր խմբագիր Ժաննա Ծառուկյան

«Ազգ» թերթ, azg.am-գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան


 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:35 14/04/2021  |  ԼՐԱՀՈՍԴատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը․ Ժուռնալիստների միություն
21:35 24/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և դիմումը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
16:27 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆախարարը ներողություն է խնդրել բոլորից, բացի իր թիրախում հայտնված լրագրողից.Իշխանություններից պահանջում ենք պատշաճ քննության ենթարկել նմանատիպ միջադեպերը
20:26 02/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է և հորդորում է առաջնորդվել բացառապես օրենքով
18:22 14/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է. Հարգեք լրագրողների աշխատանքը
21:33 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՀԺՄ-ն կոչ է անում աշխարհի լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական տալ լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի գործողություններին
18:15 07/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանի նախաձեռնությունը միտված է սահմանափակելու մամուլի ազատությունը. հայտարարություն
15:46 25/03/2020  |  ԿորոնավիրուսՈւրախ ենք, որ ԶԼՄ-ների ձայնն ինչ-որ չափով լսելի դարձավ. Ժուռնալիստների միություն
20:13 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեղծված մթնոլորտը որևէ լավ բանի չի հանգեցնի, այն միայն կխորացնի անվստահությունն ու առկա խնդիրները. ՀԺՄ
19:40 16/10/2019  |  ՄեկնաբանությունՀայ մամուլը կանգնած է բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերների առջև. Ժուռնալիստների միություն

Արխիվ

[]