ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը 07/06/2021 22:15 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը; Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում դատավորները ցանկանում են տեսնել հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող և անաչառ դատավոր Մխիթար Պապոյանին, մինչդեռ դա ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէր, քանի որ համակարգում հեղինակություն վայելող դատավոր Մխիթար Պապոյանը որևէ կերպ չէր համաձայնի գործարքի գնալ Ջհանգիրյանի հետ, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չէր կայացնի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում էին նաև դատավոր Սևակ Համբարձումյանի և Տիգրան Սահակյանի թեկնածությունմերի։ Վերջինս, ի դեպ, նախկինում արդեն զբաղեցրել է դատարանի նախագահի պաշտոնը և համարվում է դատախազության կամքը դատող դատավորներից մեկը: Ավելին՝ նա բավականին մոտ հարաբերություններ ունի նաև ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ի դեպ, շրջանառվել է նաև դատավոր Արմեն Դանիելյանի անունը, որի նշանակմանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում, դեմ էին հենց ԲԴԽ անդամները, թեև Արմեն Դանիելյանը համարվում է թերևս «ամենաիշխանահաճո» դատավորներից մեկը:
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ԲԴԽ-ն այսօր է ընտրել Տիգրան Սահակյանին՝ որպես Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Հարցին՝ արդյոք ԲԴԽ բոլոր անդամներն են կողմ եղել, որ դատավոր Տիգրան Սահակյանը նշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում՝ Բեքմեզյանը նշեց, որ նման տեղեկություն տրամադրելու իրավունք չունի:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի համար թեկնածուների շրջանառվող անուններին, ապա, ըստ նրա, Վերաքննիչ քրեական դատարանի բոլոր դատավորներն էլ, բացառությամբ նրանց որոնք չունեն 3 տարվա ստաժ կամ ունեն կարգապահական տույժ, թեկնածուներ էին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ