Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով. քննարկվել են լայնածավալ կապիտալ ներդրումների իրականացման քայլերը 06/30/2021   14:27  |  ԼՐԱՀՈՍ

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին, 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր պիտի քննարկենք մեր բյուջետային գործերի վիճակը, նաև արդեն պետք է սկսենք պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, մեր բյուջետային գործերը վատ չեն և հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով: Հիմա ակնհայտ է, որ հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում, այսինքն՝ կիսամյակում, թե ինչքա՞ն, այսօր երեկոյան վերջնական պարզ կլինի:

Որքան էլ տարօրինակ հնչի, ես ավելի շատ խնդիրներ տեսնում եմ մեր ծախսային հատվածում, որովհետև ծախսերի արդյունավետությունն ընդհանրապես շատ լուրջ խնդիր է, և այդ խնդրի լուծման ինստիտուցիոնալ համակարգերի մասին մենք պետք է անպայման մտածենք, որովհետև ծախսերի արդյունավետությունը նաև տնտեսական ակտիվության, բյուջեի եկամտային մասի ապահովման շատ լուրջ, առանցքային խթաններից մեկն է: Սովորաբար ավելի լայն ուշադրություն և հետաքրքրություն լինում է եկամտային մասի նկատմամբ, նկատի ունեմ հանրային շրջանակներում, բայց իրականում ծախսային հատվածները նույնպես շատ կարևոր են:

Նաև ի՞նչ առանձնահատկություն կա այսօրվա իրադրության մեջ. բյուջետային իմաստով մենք գտնվում ենք տարվա կեսին, բայց քաղաքական իմաստով շուտով սկսվելու է նոր տարին և նոր ժամանակաշրջանը, որի հետ կապված հնչել են կոնկրետ նախընտրական խոստումներ: Մենք խոսել ենք լայնածավալ կապիտալ ներդրումների, հարյուրավոր դպրոցների, հարյուրավոր մանկապարտեզների, տասնյակ ջրամբարների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների կառուցման մասին, և  անխուսափելիորեն դա պետք է ապահովենք: Նաև բիզնեսը պետք է տեսնի այդ խոստումները կատարելու մեր վճռականությունն ու հետևողականությունը, որպեսզի համապատասխան դիրքավորվի այդ գործընթացն իրականացնելու համար, որովհետև կառավարությունը քաղաքական խնդիրն է դնում, իսկ դրանք մեր այսօրվա համակարգերով իրականացվում են մասնավոր հատվածի կողմից, մասնավորապես մրցույթներ են իրականացվում և այլն»:

Վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է ևս մեկ թեմա, որին պետք է կառավարությունը եթե ոչ այսօր, ապա հետագայում անդրադառնա: «Խոսքը վերաբերում է մեր պետական գնումների համակարգի կատարելագործմանը, որի ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց այստեղ պետք է մտածենք նաև, թե էլ ինչ բարեփոխումներ կան, որոնք պետական գնումների համակարգը կդարձնեն հնարավորինս արդյունավետ: Որովհետև եթե խոսում ենք ծախսային հատվածի արդյունավետության մասին, առաջին հերթին խոսում ենք գնումների համակարգի արդյունավետության մասին: Ինչքանո՞վ է մոբիլ այդ գնումների համակարգը, ինչքանո՞վ է արդյունավետ և ինչքանո՞վ համահունչ այն քաղաքական խնդիրների հետ, որոնք ձևակերպել ենք: Եվ այստեղ պետք է որոշակի մեխանիզմներ ունենանք՝ գործընթացներն ավելի օպերատիվ ձևով կազմակերպելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախկինում խոսվել է գլխավոր կապալառուի ինստիտուտի ներդրման մասին, որը հնարավորություն կտա շատ դեպքերում կայացնել արագ որոշումներ և իրականացնել դրանք ավելի արագ, քան նախատեսվում էր:

«Այլ խնդիրներ ունենք ծախսերի իրականացման ոլորտում: Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան ընկերություններ, որոնք այդ թեմաների մեջ մասնագիտացած են: Օրինակ, ես նախորդ օրը մարզերից մեկում մի իրավիճակի բախվեցի, երբ դպրոցի շինարարության մրցույթ է հայտարարաված, ֆինանսավորումը կա, նախագիծը կա, և արդեն, եթե չեմ սխալվում, երկու տարի դատական քաշքշուկ է տեղի ունենում: Այսինքն՝ սահմանամերձ գյուղում, երբ դպրոցը պետք է արդեն կառուցված, շահագործման հանձնված լիներ, և գործող դպրոցը, ըստ էության, ավերակ վիճակում է, հիմա գյուղը, երեխաները տուժում են այն պատճառով, որ մրցույթին մասնակից երկու ընկերություններ դատական պրոցես են հարուցել, և շահագործման պլանավորված բոլոր ժամկետներն ավարտվել են ու դեռ հայտնի չէ, թե դպրոցը երբ կկառուցվի:

Կարծում եմ՝ այս դեպքերում պետք է մեխանիզմ ունենանք կամ օրենսդրական,  քաղաքական որոշակի կարգավորումներ անենք, որովհետև այդ գյուղի երեխաներին պետք է բացատրենք՝  ինչպե՞ս է, որ նախագիծը կա, ֆինանսավորումը կա, մրցույթը հայտարարաված է, հաղթողը կա, իսկ դպրոցը չի կառուցվում: Եվ եթե միջոցներ չձեռնարկենք, հնարավոր է՝ առաջիկա երևի 3-4 տարում չկառուցենք: Այնպես որ այսպիսի հարցեր կան, և այս հարցերում մենք այլևս հապաղելու իրավունք չունենք: Պետք է կայացնենք որոշումներ, և այդ որոշումների արդյունքում մեր ծախսային հատվածը դարձնենք ավելի արդյունավետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև քննարկվել են տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հարկային եկամուտների ավելացման ուղղությամբ հնարավոր քայլերը, կապիտալ ներդրումների ավելացմանը, որակյալ, արդյունք տվող ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման, գնումների ոլորտի կարգավորումների պարզեցման ու արդիականացման ուղղությամբ միջոցառումների ընթացքին, շինարարության ոլորտի զարգացումներին, մասնավորապես, եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում բնակարանաշինության գոտիավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հետևողական, հստակ քայլերի իրականացումը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունը պետք է տնտեսությունը խթանելու քաղաքականությունը դարձնի առավել արդյունավետ, այդ թվում՝ տնտեսավորղների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ ստեղծելու միջոցով: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվանից սկսել դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարների, ճանապարհների կառուցման համար անհրաժեշտ համապատասխան կազմակերպությունների, այդ թվում՝ արտերկրից ներգրավման աշխատանքները, դրա համար գնումների ոլորտում ապահովելով անհրաժեշտ օրենսդրական լուծումներ: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է՝ վերը նշված շինաշխատանքներում առանձնակի խնդիր է լինելու բարձր որակի և համապատասխան չափանիշների ներդրման ապահովումը:     

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:12 30/06/2021  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը թաքցնում է ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված Արցախից տեղահանվածների թիվը
09:52 30/06/2021  |  ՄամուլՈւժային կառույցներում կադրային ջարդ է սկսվում. ով կազատվի աշխատանքից. «Ժողովուրդ»
09:40 30/06/2021  |  ՄամուլԱնիշխան Հայաստան. «Ժողովուրդ»
23:59 29/06/2021  |  ՔաղաքականՓաշինյանն ասեց ու խփեց իր ուզած թիվը. մնացածը ընդդիմության պրոբլեմն է. Արամ Նավասարդյան
22:09 29/06/2021  |  ՔաղաքականՆիկոլը սա շատ լավ է հասկանում, և բազմիցս ապացուցել է, որ Հայաստանի շահերն իրեն չեն հետաքրքրում. Արտակ Զաքարյան
21:03 29/06/2021  |  ՄեկնաբանությունԴավաճան Նիկոլի վարչակարգը ո՛ր ոլորտում խայտառակ տապալումներ է ունենուն, նույն պահին հայտարարում է, որ այն իրեն սպառել է. Համբարյան
19:59 29/06/2021  |  ԼՐԱՀՈՍԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
16:42 29/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրը նոր փոխմարզպետ ունի
14:33 29/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱվանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
10:21 29/06/2021  |  Մամուլ«Ձեզ հասնում է». Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն ընտրելու համար. «168 ժամ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]