ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամանք ու ատելություն գեներացնելը և «նախկիններ» թեզն այլևս օգուտ չեն տա․ «Փաստ» 06/29/2021 10:11 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է «ԿԸՀ-ն հայտարարեց, որ նոր ԱԺ-ում 71 մանդատ անցնում է ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 7 մանդատ։ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ դիմելու է ՍԴ: Մինչ այդ՝ հասկանանք, թե ինչ ունենք գոնե պաշտոնապես հայտարարվածի առումով: Փաստորեն, նոր խորհրդարանում ՔՊ-ն մեծամասնություն է ստանալու և իշխող ուժ է դառնալու։ Բայց չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ այս կուսակցության ցուցակում հիմնականում տեղ են գտել այնպիսի մարդիկ, որոնք քաղաքական առումով մեծ կշիռ չեն ներկայացնում, հիմնականում հանրությանն անհայտ են և ԱԺ-ում են հայտնվում դարձյալ բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան տակ։
Այս համատեքստում հատկապես խորհրդանշական է այն հանգամանքը, որ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից առաջ գնաց Ընտրական օրենսգրքի փոփոխության, որի արդյունքում ռեյտինգային ընտրակարգի փոխարեն ամբողջովին ներդրվեց համամասնական ընտրակարգ։ Շրջանառվող տեսակետի համաձայն, Փաշինյանը ռեյտինգային համակարգից հրաժարվելու որոշմանը հանգել է՝ հաշվի առնելով, որ տեղերում այս իշխանությունները չունեն համապատասխան կշիռ ունեցող թեկնածուներ, որոնք պետք է մրցեին ընդդիմության թեկնածուների հետ։ Իսկ վարչական ռեսուրսը ավելի հեշտ կարելի էր կիրառել համամասնական ընտրակարգի պարագայում՝ կոնկրետ ցուցակի համար: Ի վերջո, ինչպես 2018 թվականի ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ մարդիկ, ձայն տալով ՔՊ-ին, ոչ թե իրենց հավանությունն էին տալիս այս կուսակցությանը, առավել ևս՝ նրա ծրագրին, այլ ընտրում էին բացառապես Նիկոլ Փաշինյանին, իսկ մի զգալի մասն ուղղակի վախենում էր Ռոբերտ Քոչարյանի վերադարձից։
Ընդ որում, այս դեպքում գործ ունենք թե՛ տեղեկատվական խաբեության զոհերի հետ, թե՛ երկրում կարգուկանոն հաստատելու գաղափարից սարսափողների: Ստացվում է, որ, իրենց իսկ խոստովանությամբ, եթե ՔՊ ցուցակում տեղ գրավեին Փաշինյանի սելֆիի ձողը, կեպին ու ուսապարկը, ապա դրանք, ըստ երևույթին, նույն հաջողությամբ խորհրդարանում մանդատներ կստանային։ Այդուամենայնիվ, ստացվում է, որ այդ ամենով հանդերձ ՔՊ-ն կարող է ինքնուրույն կառավարություն ձևավորել և կրկին ստանձնել պետության ղեկը։ Բայց մի կարևոր հանգամանք հայտնվել է իրավաբանների ուշադրության կենտրոնում, թե արդյո՞ք 71 մանդատը բավարար է սահմանադրական օրենքներ փոփոխելու կամ անցկացնելու համար։ Մասնագետների մի մասը գտնում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատը դեռ չի կազմում ԱԺ-ի 2/3-ը (71,33), իսկ որոշ իրավաբաններ էլ հակառակ տեսակետն ունեն: Սակայն այս պարագայում շատ ավելի կարևոր է ընդդիմության ներկայացվածությունը:
Ճիշտ է, ընդդիմությունը խորհրդարանում ներկայանալու է ընդամենը 36 մանդատով, սակայն ցուցակների հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու, որ ինտելեկտուալ, մտավոր զարգացածության, պրոֆեսիոնալության մակարդակով և փորձով ընդդիմադիրները մեծապես գերազանցում են իշխանության ներկայացուցիչներին։ Ուստի, արդեն կանխատեսելի է, որ, պարտվելով գաղափարական, բանավիճային, փաստարկվածության դաշտում, իշխանություններն այս խորհրդարանում ևս փորձելու են ատելության քարոզ տանել, թշնամանք գեներացնել, նորից առաջ քաշել «նախկինների» հնամաշ թեզը։ Սակայն, շատերի կարծիքով, այս տակտիկան այլևս չի կարող արդյունավետ լինել, որովհետև մարդիկ հոգնել են այդ ամենից ու պարզապես ուզում են կոնկրետ աշխատանք տեսնել, արդյունք տեսնել, այլ ոչ թե կռիվ հողմաղացների դեմ: Ի դեպ, նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ ընդդիմության դիրքերը կարող են էլ ավելի ամրապնդվել, քանի որ աղաղակող ընտրախախտումների հետ կապված՝ «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ։
Իսկ ՍԴ-ի որոշումներից մեկն էլ կարող է լինել արդյունքները անվավեր ճանաչելն ու մանդատների բաշխման նոր կարգ սահմանելը, որով ընդդիմությունը լրացուցիչ մանդատներ կարող է ստանալ։ Արդեն կանխատեսելի է, որ գրագիտության և կազմակերպվածության աստիճանով իշխանություններին մի քանի անգամ գերազանցող ընդդիմությունը խորհրդարանում օր ու արև չի տալու իշխանություններին։ Սա, ի դեպ, կարող է խթան դառնալ իշխանությունների համար, որ հասկանան՝ բացի արդյունավետ աշխատելուց, իրենց աթոռները պահելու այլ ելք այլևս չունեն։ Եթե հասկանան...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․06.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ