ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը պահանջում է վերացնել պրոֆեսոր Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, բողոք է ներկայացվել դատախազություն 06/27/2021 23:22 | Քաղաքական
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումն ապօրինի է և ենթակա է վերացման: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, որ դատախազություն բողոք է ներկայացրել՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցման և վարույթ ընդունելու մասին ՀՔԾ-ի խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Մարգարյանի որոշումը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պրոֆեսոր Չարչյանին մեկ ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացվել մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է թելեգրամյան ալիքներից մեկի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին ՀՔԾ քննիչի որոշումն ապօրինի է և ենթակա վերացման, քանզի նախապատրաստված նյութերը քննիչի կողմից քննարկվել են բացառապես ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղարի կազմված զեկուցագրի հիման վրա, ընդ որում՝ դա ընդունել է նաև ՀՔԾ-ն՝ իր պաշտոնական հաղորդագրությամբ, մինչդեռ՝ մամուլի քարտուղարը քրեադատավարական առումով սուբյեկտ չէ։
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են՝
1. հանցագործության մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները ՝ ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին,
2. հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումները,
3. հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը՝ իրենց լիազորություններն իրականացնելիս։
Փաստաբանի դիտարկմամբ՝ ՀՀ քր.դատ օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ երրորդ առիթի տեսանկյունից քրեական գործ հարուցելու օրինական առիթ է համարվում վերը նշված դատավարական սուբյեկտների ֆունկցիոնալ լիազորությունների կատարման արդյունքում հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը, մինչդեռ սույն պայմաններում ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղարը քրեադատավարական իմաստով չի համարվում հետաքննության մարմնի աշխատակից, քննիչ, դատախազ, դատավոր, ուստի նրա զեկուցագիրը որևէ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով չէր կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու առիթ։
Նրա խոսքով՝ միայն այն բանից հետո, երբ ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայության աշխատակիցը կազմել է նույն մարմնի պետին ուղղված զեկուցագիր ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հայտնաբերման վերաբերյալ, որն ամբողջությամբ հիմնված է եղել հիշյալ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված տեղեկատվության հիմա վրա, վարույթն իրականացնող մարմինը ձեռնամուխ է եղել նյութեր նախապատրաստելու, այնուհետև քրեական գործ հարուցելու, ինչն արդեն իսկ վկայում է նրա մասին, որ փաստացի քրեական գործ է հարուցվել ոչ օրինական առիթ հանդիսացող զեկուցագրի հիման վրա, իսկ անօրինական առիթի հիման վրա հարուցված քրեական գործը չի կարող համարվել օրինական։
«Դա նույնն է, ինչ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործ հարուցելու որոշում կայացներ բացառապես հիմք ընդունելով և որպես օրինական առիթ դիտարկելով «չստորագրված» կամ «կեղծ ստորագրված» կամ «մտացածին անունից» գրված նամակը և այլ «անանուն» հաղորդումն՝ առանց այդ տեղեկատվության իսկությունը ստուգելու կամ էլ օրենսդրությամբ առհասարակ չնախատեսված առիթով»,- նշեց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում, ապա Ալեքսանյանն ընդգծեց, որ պաշտպանության կողմն այդ հանգամանքը չի էլ հերքում, սակայն անժխտելի փաստ է, որ ՀՀ դատախազության հիշյալ հանձնարարությունն ի կատար ածելու փոխարեն ՀՀ ՀՔԾ կողմից դրսեւորվել շտապողականության ու օրինական առիթ չհանդիսացող զեկուցագրի հիման վրա փաստացի ապօրինի հարուցվել քրեական գործ, ինչի բացասական հետեւանքնեևը պաշտպանության կողմը չպետք է կրի:
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ընդ որում` հանդիպլան ձայնագրությունը հրապարակվել էր մոնտաժված տարբերակով, որից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Հունրսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները, ինչից հետո ՀՔԾ-ն շտապեց մեղադրանք առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասնակի բավարարվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ