ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոցհարցումները ադմինիստրատիվ ռեսուրսը հաշվի չէին առել. այն բոլոր իշխանությունների համար լրացուցիչ ձայներ է ապահովում. սոցիոլոգ 06/25/2021 20:48 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021

Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ, ՔՊ-ն էլ ԱԺ-ում մեծամասնություն չլիներ, այդքան ձայն չէին հավաքի: Այն կազմակերպչական հնարավորությունները, որն իշխանությունն ունի, որևէ մեկը չունի, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն ստացավ պահպանել իշխանությունը՝ ստանալով 53.92 տոկոս ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը շուրջ 20 տոկոս վստահության քվե, թեեւ մինչ այդ Հայաստանում կազմակերպված բոլոր սոցհարցումները ցույց էին տալիս, որ ՔՊ-ն ունի մոտ 30% քվե:
Սոցիոլոգի խոսքով՝ նախ՝ գրեթե բոլոր հարցումներն իրականացվել են հեռախոսակապի միջոցով, իսկ հեռախոսային հարցումներն իրական պատկերը ցույց չեն տալիս, քանի որ, ըստ նրա, քաղաքական թեմաների վերաբերյալ հեռախոսով սոցհարցումներ անելը սխալ է, երկրորդ՝ սոցհարցումները չէին կարող հաշվարկել ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը.
«Ինձ թվում է՝ ադմինիստրատիվ ռեսուրս չէին հաշվի առել, եթե հարցումներով իմանում ենք ընտրողների կարծիքը, ապա ադմինիստրատիվ ռեսուրսը բոլոր իշխանությունների համար լրացուցիչ ձայներ է ապահովում: Ադմինիստրատիվ ռեսուրս ասելով նկատի ունեմ ՝ՏԻՄ, մարզպետարան, քաղաքապետարան»,-ասաց փորձագետը և վստահեցրեց՝այն կազմակերպչական հնարավորությունները, որ իշխանությունն ունի, որևէ մեկը չունի.
«Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ, ՔՊ-ն էլ ԱԺ-ում մեծամասնություն չլիներ և ընտրություններ անցկացվեին, ապա ՔՊ-ն այդքան ձայն կհավաքե՞ր:Միշտ էլ այդպես է, իշխանությունները հնարավորություն ունեն իրանց ձայները գումարել»,-ասաց Պողոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ քաղաքներում և մարզերում քաղաքացիների կարծիքը միշտ էլ տարբերվել է, ինչը զրուցակիցը պայմանավորեց կրթական և տեղեկացվածության մակարդակով:
«Գյուղական համայնքներում մարդկանց կարծիքը մշտապես տարբերվել է քաղաքի հետ, հատկապես՝ Երևանի: Քաղաքներում կրթական մակարդակն ավելի բարձր է, նրանք ավելի տեղեկացված են, իսկ գյուղերում տեղեկացվածության մակարդակը ցածր է, այնտեղի բնակչությունը շատ է կախված տեղական իշխանությունից՝ գյուղապետարանից, մարզպետարանից:Իսկ քաղաքի բնակչությունը, հատկապես՝ Երևանի, ավելի անկախ են, կարող են տարբեր կարծիքներ ունենալ, չվախենալ կարծիք հայտնելուց: Այս տարբերությունները բնական են,բայց դա չի նշանակում, որ գյուղի բնակչությանը պետք է արգելվի մասնակցել ընտրությունների», -ասաց սոցիոլոգը և հավելեց, որ պետք է ոչ թե սահմանափակել մարդկանց ընտրական իրավունքը, այլ՝ քաղաքացիների կրթական մակարդակը բարձրացնել:
«Միայն մի լուծում կա ՝ կրթել, զարգացնել հասարակությանը, այնպես անել, որ նրանց համար հասանելի լինեն բոլոր հեռուստաալիքները և ինտերնետը, հակառակ դեպքում խտրականություն ենք մտցնում, ինչը տգեղ է»,-ասաց զրուցակիցը և նկատեց, որ բոլոր իշխանություններն օգտվել են այդ հանգամանքից, որ իրենք գյուղերում ավելի մեծ ազդեցություն ունեն, քան՝ քաղաքներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/26/2023 18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան
- 09/26/2023 17:59 Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ
- 09/26/2023 16:35 Արևմուտքը շատ լավ տեղյակ է եղել սպասվող աղետից. ադրբեջանագետ
- 09/26/2023 13:55 Նարես մնացել է Ճարտար բենզին չկա ու բերող չկա. արցախցի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)