ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը Գյումրիում պետք է ներկայացուցիչ ունենա՝ գերեվարված հայորդիների հարազատների հետ կապն ապահովելու համար. Նա չպետք է ունենա քաղաքական հայացքներ. Գերեվարվածի եղբայր 06/25/2021 14:09 | ԼՐԱՀՈՍ

Գերեվարված զինծառայողների հարազատները մեծ ուրախությամբ են ընդունել Փաստաբանների պալատի նախաձեռնությունը՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է գերեվարված զինծառայողի եղբայր Տիգրան Ամբարդարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գերեվարված մի շարք հայորդիների, նրանց թվում՝ հայաստանցիների, սփյուռքահայերի, Բաքվում մտացածին մեղադրանքներ են առաջադրել՝ ահաբեկչության համար ու սկսել դատական գործընթաց։ Փաստաբանների պալատը երեկ հայտարարեց, որ որոշել են դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:
Կառավարությունից դեռեւս արձագանք չկա, սակայն տղաների գերեվարումից 7-8 ամիս անց որոշել են ստեղծել հանձնաժողով։ Ընդ որում՝ նման քայլի գնացել են այն բանից հետո, երբ գերեվարվածների հարազատները անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության մոտ։
Գերեվարված Մելս Ամբարդարյան եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը տեղեկացրել է, որ երեկ իրենց հետ հանդիպել են կառավարության ներկայացուցիչները՝ համաձայնելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։ Վերջինս հայտնեց՝ տեղեկություն չունի՝ ովքեր են լինելու հանձնաժողովի կազմում, ո՞վ է նախագահելու։
Կառավարությունում ունեցած հանդիպումը Ամբարդարյանը բավարար է գնահատում։ «Եթե, իհարկե, իրենց պարտականությունները, խոստումները կատարեն»։
Գերեվարված շիրակցիների հարազատները պահանջել են, որ կառավարությունը մշտական և անմիջական կապ ունենա գերիների հարազատների հետ։
«Պետք է մեկը միշտ լինի Գյումրիում, ամեն օր հանդիպի ծնողներին, հաշվետվություն տա կատարած աշխատանքի համար և խնդիրները կատարի։ Պետք է մի քիչ էլ ըմբռնմամբ մոտենանք մի շարք հարցերի՝ ամեն ինչին եսասիրությամբ չնայենք», - ասաց նա։
Նրա փոխանցմամբ՝ իրենց համար կարեւոր է, որ իրենց հետ մշտական կապ ապահովող կառավարության ներկայացուցիչը չունենա քաղաքական հայացքներ։
«Էական է, որ նա կառավարության հետ կապ ունենա, բայց ոչ քաղաքական ուղղվածություն ունեցող մարդ լինի»,- ասել է Տիգրանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակից գերի ընկած որոշ տղաների հարազատները հունիսի 23-ի ուշ երեկոյան կառավարության մոտ նստացույց էին հայտարարել՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից հետո, քանի որ արդյունքներն իրենց չէին բավարարել։
Հարազատները հայտարարել էին, որ կառավարության մոտ սկսված նստացույցն անժամկետ է՝ հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի դատավարությունների կասեցման եւ գերիների անհապաղ վերադարձի պահանջով, իսկ հունիսի 24-ին հայտարարվեց նստացույցը դադարեցնելու մասին, քանի որ կառավարչության ներկայացուցիչները համաձայնել էին ընդառաջ քայլեր կատարել եւ ընդունել գերիների հարազատների ներկայացրած որոշ պայմաններ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/17/2022 10:11 Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞. «Հրապարակ»
- 05/17/2022 09:20 Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան. «Ժողովուրդ»
- 05/17/2022 09:15 Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը. «Հրապարակ»
- 05/17/2022 09:01 Աջակցության ակցիաներ են քննարկվում. «Հրապարակ»
- 05/17/2022 08:59 Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. ներկա կլինի նաեւ վարչապետը. «Ժողովուրդ»
- 05/17/2022 08:53 Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ»
- 05/17/2022 08:46 Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/17/2022 12:39 Զբոսաշրջության նպատակով Հայաստան ներմուծված ավտոբուսները սպասարկում են ոստիկաններին և ապահովվում նրանց տեղաշարժը Երևանի փողոցներում.Էդգար Ղազարյան
- 05/17/2022 12:18 Սոս Հակոբյանը դուրս է եկել ոստիկանության Արաբկիրի բաժնից
- 05/17/2022 12:09 Ոստիկանները կոտրել են 77-ամյա կնոջ ձեռքը. նա հիվանդանոցում է. Մամիջանյան
- 05/17/2022 11:35 Նրանք, ովքեր ասում էին ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու.Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/16/2022 23:45 Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
- 05/16/2022 21:51 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- 05/16/2022 11:12 Երևանում 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Mercedes-ին. հետիոտնը տեղում մահացել է. shamshyan.com
- 05/15/2022 15:15 Հրդեհ՝ ավտոմեքենայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը