ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին 06/24/2021 15:08 | Դատական ռեպորտաժներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց վերաքննիչ դատարան՝ ՍԴ դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ բողոքների գործով դատական նիստը։ Վերաքննիչ բողոքներ ներկայացրել են թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրող և թե՛ տուժող կողմերը, սակայն դատարանի կողմից սահմանված հերթականության համաձայն՝ առաջինը բողոքը պետք է ներկայացներ մեղադրող կողմը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը մինչ բողոքը ներկայացնելը, ներկայացրեց միջնորդություն՝ ՍԴ դիմելու և քրեական գործով վարույթը կասեցնելու մասին։ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ նշված միջնորդությունն ուղիղ կապ ունի դատարան բերված վերաքննիչ բողոքի լուծման հետ, ուստի՝ անհրաժեշտ է նախ քննել միջնորդությունը, ընդ որում՝ նման միջնորդություն ներկայացվել էր նաև առաջին ատյանի դատարանում։
Մեղադրող դատախազի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որը, միջազգային իրավական ակտերի համաձայն, տարածվում է նաև տուժող կողմի վրա, տուժողի՝ արդար դատաքննության իրավունքը պետք է պաշտպանվի ռեալ, ոչ թե՝ թղթի վրա, մինչդեռ՝ վիճարկվող դատական ակտը հակասում է նշված սկզբունքներին;
Նրա խոսքով՝ սույն գործով տուժողները հայտնվել են մի իրավիճակում, երբ ճիշտ իրավաբանական որակում ստացած նորմը ՍԴ որոշմամբ չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ նույն արարքի այլ որակման հնարավորությունից տուժողները չեն կարող օգտվել, քանի որ համապատասխան կառուցակարգեր գոյություն չունեն։ Այլ խոսքով՝ մեղադրող դատախազը պահանջում է դիմել ՍԴ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով որակված արարքը վերաորակելու հնարավորություն ստանալու համար՝ պնդելով, որ հակառակ դեպքում խախտվում է տուժող կողմի՝ արդար դատաքննության իրավունքը։
Բաղդասարյանը միջնորդեց դատարանին՝ ՍԴ դիմել ոչ միայն Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների սահմանադրականության հարցով, այլև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի սահմանադրականության համապատասխանության հարցով դատարանը պետք է դիմի ՍԴ, քանի որ այլ իրավասու մարմին չկա, որը կարող է դիմել ՍԴ, հակառակ դեպքում՝ նշված հոդվածը կմնա «անտեր»։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքը պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։
ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
Վերաքննիչ բողոքները կքննվեն համատեղ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/02/2023 10:42 Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:39 Ցուցակ էլ ունեն. «Փաստ»
- 02/02/2023 10:31 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:29 Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:27 Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
- 02/02/2023 10:25 Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:23 Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/02/2023 18:33 Ինչու՞ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի. Նաիրիա Կարապետյան
- 02/02/2023 16:28 Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ. Հակոբյան
- 02/02/2023 16:23 Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
- 02/02/2023 16:13 Լավրովը կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը