ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղոթելով էինք իջեցնում վիրավորներին. Մեր զենքը հայր մերն էր դարձել. Բժիշկ Գրիգոր Բարսամյանի հուշերը՝ պատերազմից 06/19/2021 16:42 | ԼՐԱՀՈՍ
Պատերազմը սկսվելու լուրը բժիշկ Գրիգոր Բարսամյանը անտարբերությամբ չէր կարող ընդունել։ 30-ամյա ատամնաբույժը թողեց իր աշխատանքն ու կամավորագրվեց։ Դիրքերում իր կարիքն ավելի շատ էր լինելու։ Հոկտեմբերի ութից հրամանով զորակոչվել է ծառայության, եղել Հադրութում՝ որպես վաշտի ֆելդշեր, Ստեփանակերտում ՄՈԲ ֆելդշեր, կարճաժամկետ արձակուրդից հետո՝ հոկտեմբերի 24-ին, կրկին Արցախում էր՝ Քարին Տակում, որպես առաջին գումարտակի բուժկետի պետ։ Բժիշկը հոգնելու ժամանակ չուներ. վիրավոր զինվորներին պետք էր ապահով վայր հասցնել։
Գրիգորը Հադրութի մասին չի ցանկանում խոսել։ Կարճ ժամանակով է այս շրջանում եղել, բայց նշում է՝ բազմաթիվ զոհեր են ունեցել՝ պատճառն անփութությունն էր, թշնամին թիրախավորել էր բոլոր տեղակայման վայրերը։
«Այդքան զոհերի պատճառը դիքերի տեղակայման վայրի հստակ իմացությունն էր, աշխատել է թշնամու օդուժը։ Իմացել են ամեն մեկի տեղակայման վայրը։ Ջուր, հաց հասցնելու խնդիր կար։ Հոկտեմբերի 15 ը Հադրութը մեր մոտ էր, հարաբերական է ասված՝ Արծրուն Հովհաննիսյան չանեմ, մեր ու իրենց դիվերսիան էնտեղ էր»,- ասաց Բարսամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։
Հոկտեմբերի 30-ից զորքը գտնվել է Քարին տակի սահմաններում ու այդ ժամանակ է, որ Բարսամյանը տեսել է պատերազմի սարսափելի իրական գույները։ Արհավիրքն իր ողջ «գունապնակով» պատկերվեց, երբ բժշկի աչքի առջև զոհվեց ամենամոտ ընկերը։
Երբ ստանում էին կանչը, միանգամից բարձրանում էին դիրքեր։ Հասնում էին ու արդեն առաջին բուժօգնություն ստացած տղաներին ապահով տեղ հասցնում։ Գրիգորն ասում է՝ այս օրերին հագուստի ու սննդի խնդիրներ չեն եղել, երկու օր միայն, երբ ադրբեջանական օդուժը չէր աշխատում, շտապ օգնության մեքենայով ոչ թե վիրավոր էին իջեցնում, այլ սնունդ հասցնում։
«Մեր շտապ օգնության մեքենայով սնունդը հասցնում էինք։ Երկու օր օդը փակ էր, վիրավորի համար չէինք գնում, այլ հաց տանելու։ Աղոթելով իջեցնում էինք նաև վիրավորներին։ Մեր զենքը հայր մերն էր դարձել, եթե անգամ անունդ մոռանայիր, հայր մերն անհնար էր մոռանալ»։
Չի հիշում արդեն, թե նույն վտանգավոր ճանապարհը քանի անգամ էին բարձրանում։ վիրավորների թիվը, բայց նախընտրում է լռել։
«Բոլորը գիտեն Քարին տակ- Ստեփանակերտ խաչմերուկը։ 5-6 անգամ բարձրանում էինք դիրքեր ու իջնում։ Ամեն իջնելուց 1-4 մարդ էինք իջեցնում։ Միակ զոհը, որ ունեցանք՝ իմ ընկերն է եղել ու սա մինչև ամսի 4-ը։ Դրանից հետո ուրիշ կռիվ է եղել։ Անկանոն հրետակոծություն էր, դիվերսիան էր մտել։ Շատ հարցեր ի շահ իրենց էր լուծվել։ Հիշում եմ` մի օր շատ վիրավորներ ունեցանք։ Երբ որ գիշերով հրետակոծություն էր սկսվել։ Չէինք կարծում, որ ողջ կմնանք։ Դիրքերից իջեցնելու խնդիր էլ կար։ Եթե գիտեինք, որ շանս կա տեղ հասնելու, մեզ հետ վերցնում էինք ամենածանր վիրավորին»։
Վիրավորվեց նաև Սպիտակ բանակի զինվոր Գրիգորը։ Նոյեմբերի 4-ին, արդեն իրեն էր պետք առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Փորձում էր օգնության հասնել Քարին տակում գտնվող ընկերներին, որոնցից մեկը երկու ոտքից վիրավոր էր։
Զգուշացնում էին ընկերները՝ Քարին տակ մտնելը անմտություն էր։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը, Գրիգորը շտապեց օգնության հասնել ու թիկունքից վիրավորվեց։
Այսօր արդեն պատերազմի արդյունքների հետ չի կարողանում հաշտվել։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին իմացել է կեսգիշերից երեք ժամ անց։ Զանգել է Շուշիի մատույցներում գտնվող ընկերն ու հաղորդել լուրը։ Գրիգորը մյուս զինվորների նման վստահ է՝ պատերազմը վարվում էր անկազմակերպ։
Մանրամասները` տեսանյութում
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել