Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Տարոն Չախոյանը և Վահագն Ալեքսանյանը զբաղված են հանցածին վարքագծով. ՄԻՊ 06/16/2021   11:22  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նկատմամբ։

«Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ բացահայտ վիրավորական գրառումներով «պահանջում են» վարույթ սկսել այնպիսի անձի դեմ, ով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի՝ կառավարող խմբակցությունը ներկայացնող նախագահին սոցիալական ցանցում մի քանի օր առաջ տվել է սեռական բնույթի հայհոյանք և ով պետական կարգավիճակ, այսինքն՝ որևէ պաշտոն կամ պաշտոնեական կարգավիճակ չունի:

Փաստորեն, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք հրապարակային վիրավորական գրառումով Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում են գործողություններ, որոնք Պաշտպանի համար օրենքով արգելված են, որևէ առնչություն չունեն լիազորությունների շրջանակի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը չունի պաշտոնյային կոնկրետ գործով մասնավոր անձի կոնկրետ հայհոյանքից պաշտպանելու, այդ մասնավոր անձի նկատմամբ որևէ ներգործություն սահմանելու իրավասություն:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության նշված պատգամավորի գրառումների ներքո կեղծ ու իրական էջերից արված են մեկնաբանություններ, որոնք գրեթե ամբողջությամբ Պաշտպան Արման Թաթոյանին ուղղված ատելություն ու վիրավորանք են:

Դրանց թվում առկա են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ընտրություններից հետո պաշտոնից ամեն գնով հեռացելու, այսինքն՝ բացահայտ անօրինական արարքի չհեռացված կոչեր:

Ակնհայտ է, որ խոսքը նշված պաշտոնյաների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին է: Ավելին, նշված գրառումները տարբեր կեղծ էջերով տարածվել են՝ ապահովելով Պաշտպանի մասին վիրավորանքի ու ատելության առավել մեծ սփռում: Այդ գրառումները տարածել են նաև մեծաթիվ հետևողներ ունեցող լրատվամիջոցներ՝ ընկալելով, որ դրանք վիրավորանք ու ատելություն են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի մասին նրանց վիրավորական գրառումները առիթ դարձան, որպեսզի Պաշտպանի աշխատակազմն իրականացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի նպատակային ուսումնասիրություն:

Պարզվեց, որ այս անձանց էջերը լի են ատելության ու վիրավորանքի, հայհոյանքի ու անօրինական արարքների կոչերի չհեռացված գրառումներով, որոնց խրախուսմամբ նրանք զբաղված են արդեն տևական ժամանակ: Սրանք բոլորը ոչ այլ ինչ են, քանի մեր քաղաքացիների հոգեկան անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների խախտումներ:

Այսինքն՝ սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր:

Գործադիր և օրենսդիր իշխանությունների համակարգում բարձրաստիճան պաշտոններ զաղեցնող նշված անձինք, կազմելով ՀՀ հանրային իշխանության մասը և անմիջական պատասխանատվություն կրելով երկրում համերաշխության մթնոլորտի համար, փաստորեն, հենց իրենք են զբաղված անօրինական արարքներով: Իրենց անպատասխանատու պահվածքով ավելի են տապալում երկրում խարխլված համերաշխությունն ու խաղաղությունը վերականգնելու հեռանկարը:

Այս պաշտոնատար անձինք, ի ցույց դնելով իրենց զբաղեցրած պետական կարգավիճակի նկատմամբ պատասխանատվության բացակայությունն ու  ձևախեղված պատկերացումները, զբաղված են բացահայտ անօրինական արարքներ կատարելով: Նրանք զբաղված են վիրավորանք ու ատելություն, անօրինական արարքների կոչեր տարածելով, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի հանցակազմերի հատկանիշներ:

Այս պաշտոնյաները, փաստորեն, չեն գիտակցում, որ զբաղված են հանցածին վարքագծով: Նրանք չեն գիտակցում, որ իրենց կրիմինոգեն արարքներով այն էլ այս պատասխանատու նախընտրական շրջանում մեծացնում են լարվածությունը և ավելացնում ագրեսիվությունը հասարակությունում:

Բարձրաստիճան այս պաշտոնատար անձանց խիստ զգուշացնում եմ, որ  չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտն ավելացնել մեր երկրում ու չփորձեն շարունակել իրավախախտ արարքներով զբաղվելը, իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանրային հեղինակության հաշվին կայանալու ցանկացած փորձ անմիջապես կանխվելու է:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության անդամի գրառումները, նրանց կողմից նախընտրական քարոզչության ժամանակ ատելությունն ու վիրավորանքը խրախուսելու մասին վկայող ապացույցները սույն հայտարարության հետ միասին վաղը՝ հունիսի 16-ին կուղարկվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ԵԽԽՎ համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցների ու պաշտոնյաների՝ նպատակային նամակներով:

Նշված նյութերը կուղարկվեն նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանելով հետևողականություն այդ նյութերի քննության նկատմամբ:

Ի վերջո, ՀՀ քրեական օրենսգիրքը, ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, 2020թ. ապրիլի 15-ին լրացվեց 226.2-րդ հոդվածով նաև հենց նրա համար, որ կանխվի կրիմինոգեն այնպիսի վարքագիծ, որ սադրում է բռնության հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու քրեորեն պատժելի ցանկացած վարքագիծ»։
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:41 16/06/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք․ հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության պատվիրակության հետ
10:41 15/06/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է դադարեցնել «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» արտահայտությունների օգտագործումը. ՄԻՊ
22:50 14/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Անհայտ անձինք ՄԻՊ անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու
14:59 14/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են.ՄԻՊ
12:13 14/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարությունը պետք է հրատապ դիմի ՄԻԵԴ Ադրբեջանի զինվածուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու նպատակով. ՄԻՊ
10:43 14/06/2021  |  ՄեկնաբանությունՀանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է ինձ համար. Թաթոյան
14:42 13/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից ազատ վերադարձած 15 անձանց հետ
13:27 13/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով․ Պաշտպանը հարցումներ կուղարկի Հ1 և ՀՌԱՀ
11:03 12/06/2021  |  ԼՐԱՀՈՍԸնտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, այդ թվում` նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել.ՄԻՊ
12:35 11/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են իրար վիրավորելը, մեղադրելն ու հայհոյելը. ՄԻՊ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]