ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրում քաղաքական կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել. Արթուր Վանեցյան 06/16/2021 12:05 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Փաշինյանի խոստումներից ոչ մեկը չի կատարվել. քաղաքացիները խաբվել են և ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է,-ուկրաինական հեղինակավոր Страна պարբերականին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե 2018 թվականից հետո մինչև պատերազմը ի՞նչ փոփոխություններ են Հայաստանում տեղի ունեցել կոռուպցիայի, տնտեսական զարգացման առումով։
Վանեցյանը շեշտել է, որ Փաշինյանը իշխանության եկավ փոփոխությունների, լավ ապրելու ակնկալիքների ալիքի վրա՝ խոստանալով արդարություն հաստատել։ Վանեցյանը շեշտել է, որ կարևոր է տարբերել պոպուլիստական հայտարարությունները և իրական կյանքի փոփոխությունները։ «Բարի մտադրությունները վերածվեցին դժոխքի ճանապարհի»,- ասել է գործիչն ու ավելացրել. «Մեզ մոտ, ցավոք, հենց այդ դեպքն է։ Հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը սպեկուլյատիվ հայտարարություններ էին»։
Նա ընդգծել է, որ երկրում քաղաքական կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել։
«Օրինակ՝ քաղաքական հավատարմության դիմաց պետական ծառայողներին, խորհրդարանականներին չհիմնավորված միլիոնների պարգևավճարներ են բաժանվել։ Կամ պետական բարձր պաշտոնների նշանակումը ՝ նվիրվածության սկզբունքով և այլն։ Կարելի է երկար թվարկել»,- ասել է Արթուր Վանեցյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն նկատել է, որ այս տարիների ընթացքում ոչ ոք, բացի իշխանության մերձավորներից ավելի լավ չի սկսել ապրել։ Փոխարենը նկատելի է գնաճ, գործազրկության մակարդակի աճ։ Նկատելի է ծայրահեղ աղքատությունը, տնտեսության կոլապսը, շանտաժն ու ճնշումը դատական իշխանության վրա, իրավապահ համակարգը այլակարծության դեմ պայքարի գործիք դարձնելը, բոլոր ոլորտներում ծայրահեղ ոչ կոմպետենտությունը։ Վանեցյանը նշել է, որ ցանկը կարելի է ևս երկար թվարկել։
Փաշինյանի կողմից քարոզվող «Պետությունը ես եմ» բանաձևի պատճառով ժողովրդավարության մակարդակի անկում է գրանցվել, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը համատարած ոտնահարված են։
«Այս և նմանատիպ այլ երևույթները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն 2018 թվականին փողոց դուրս եկած մարդկանց երազանքների հետ, ստացել են «նիկոլիզմ» անվանումը։ Սա Նիկոլի անունից առաջացած տերմին է։ Նիկոլիզմը, կամ, ինչպես նրան այլ կերպ անվանում են Հայաստանում պանդեմիայից հետո, «նիկոլավիրուսը» պոպուլիզմի յուրօրինակ մուտացիա է, որը երկիրը և հասարակությունը հանգեցրել է պատերազմի, անկման և ավերածությունների»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ