ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է նշանակում՝ փաստաբանի օգնականի կողմից ներկայացված դիմում, այսինքն՝ խաբար է ուղարկել, որ չի ներկայանալու. Գևորգ Բաղդասարյան 06/15/2021 15:21 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստին չեն ներկայացել Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանները։ Ըստ դատարան ներկայացված դիմումի՝ փաստաբան Հայկ Ալումյանը չի ներկայացել նիստին՝ առողջական խնդիրների պատճառով, սակայն դիմումին որևէ բժշկական փաստաթուղթ չի կցվել։ Պաշտպան Արամ Օրբելյանը չի ներկայացել դատական նիստին՝ պայմանավորված այլ նիստով ծանրաբեռնվածությամբ, իսկ Հովհաննես Խուդոյանի բացակայության վերաբերյալ դիմումին դատարանն ընդհանրապես չանդրադարձավ, քանի որ այն ներկայացված էր փաստաբանի օգնականի կողմից։ Դատական նիստին չեն ներկայացել նաև Ռոբերտ Քոչարյանը և պաշտպան Արամ Վարդևանյանը՝ տեղեկացնելով, որ մասնակցում են նախընտրական քարոզարշավին և դիմումին կից դատարանին են տրամադրել նաև պատգամավորի թեկնածուի վկայագրի պատճենը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, որը մասնակցում է 2021թ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Պաշտպանության կողմի ներկայացուցիչների բացակայության պատճառներին անդրադառնալով՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ պաշտպանության կողմի նման վարքագիծը նորություն չէ իրենց համար։ Նրա խոսքով՝ նման վարքագիծն իրավաչափ չէ և դատարանը պետք է համապատասխան դատավարական միջոցներ գործադրի՝ նմանօրինակ վարքագիծը կանխելու, դատական նիստերն անհարկի չձգձգելու և դատական նիստերի բնականոն ընթացքով ապահովելու համար։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ այս դատական նիստը նախորդ դատական նիստերի շարունակությունն է։
«Թեև պաշտպանները, որոնք բացակայում են դատական նիստերից, կարողանում են դատական նիստերի դահլիճում ցուցաբերել ակնհայտ անթույլատրելի վարքագիծ և տեսախցիկների առաջ ներկայանալ որպես դատական նիստերի ընթացքն ապահովելու ջատագով այնպես, ինչպես՝ ոչ մեկը չէ, բայց այս դատական նիստին ներկայացված նրանց դիմումներն արդարադատության նկատմամբ անտարբերություն և վիրավորանք են արտահայտում։ Ի՞նչ է նշանակում՝ փաստաբանի օգնականի կողմից ներկայացված դիմում, այսինքն՝ խաբար է ուղարկել կամ ինչ է նշանակում՝ ես հիվանդ եմ և դատական նիստին չեմ գալիս»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատարան ներկայացված դիմումները վստահություն չեն ներշնչում։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ քարոզարշավը ընդամենը 12 օր է, որի ընթացքում թիմի բոլոր մասնակիցները պետք է հանդիպեն ՀՀ մայրաքաղաք Երևանում և մարզերի հնարավորինս շատ ընտրողների հետ՝ ներկայացնելու իրենց գաղափարը, այդ թվում՝ ինչպես անել, որ այլևս նման խայտառակ արդարադատություն չլինի։
Ինչ վերաբերում է իր մասնակցությանը դատական նիստին՝ Արմեն Գևորգյանը նշեց, որ ինքն ունի իր օրակարգը և հետաձգել է իր այցելությունը՝ մարզ։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ