Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում Հայաստանում և արտերկրում կիրականացվեն մի շարք միջոցառումներ 06/14/2021   19:42  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ

2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ Նախարարությունից:

Ալեքսանդր  Սպենդիարյանի դերն ու կարևորությունը հոգևոր-մշակութային  կյանքում 

Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական  մասնագիտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը:

Շնորհավորելով բոլորին հոբելյանական ծրագրերի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայ  իրականության մեջ Ալեքսանդր Սպենդիարյանի դերին և կարևորությանը. «Սպենդիարյանը մեր հոգևոր-մշակութային  պատմության մեջ այն երևույթներից մեկն է, որով եվրոպական քաղաքակրթական արժեքները, եվրոպական երաժշտությունը  և երաժշտական ձևերը ներարկվել են մեր իրականության մեջ: Իսկ դա փոխում է ոչ միայն մեր երաժշտական ճաշակը, երաժշտական ընկալումները, այլև նման հարաբերակցությունը, նման հաղորդակցությունը եվրոպական իրականության հետ փոխում է նաև մեր մտածողությունը, կենցաղը, կենցաղավարությունը: Ինչպես ժամանակին Խաչատուր Աբովյանն էր առաջադեմ արժեքները բերում մեր իրականություն, Սպենդիարյանն էլ իր ժամանակաշրջանում նույն  աշխատանքն է արել, նույն պատասխանատվությամբ  և կարևորությամբ»:

Արա Խզմալյանի խոսքով՝ մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել, խոսել Սպենդիարյանի  արժեքի՝ որպես երևույթի մասին: «Ամենևին պատահական չէ, որ 2019 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանում այս նշանավոր հոբելյանն ընդունվել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի գործընկերներին՝ այդ իրողության կայացմանը նպաստելու համար:

Խոսելով  Սպենդիարյանին նվիրված հոբելյանական ծրագրերի հագեցվածության մասին՝ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ կազմված է լայնածավալ, մանրամասն մշակված միջազգային գեղարվեստական ծրագիր, որի իրականացման ուղղությամբ ջանքեր պետք է ներդրվեն՝ նկատի ունենալով համավարակով պայմանավորված խոչընդոտներն ու սահմանափակումները:

«Սպենդիարյանի հոբելյանը լրանում է նոյեմբերին, առջևում ունենք նաև մեկ տարի՝ մինչև 2022 թվականի նոյեմբերը, և եթե որևէ ծրագիր չհասցնենք իրականացնել այս տարի, ապա այն կիրականացնենք հաջորդ տարի»,- ասել է նախարարի տեղակալը և կատարած ահռելի աշխատանքի համար շնորհակալություն հայտնել Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենին, անձնակազմին: Արա Խզմալյանը վստահություն է հայտնել, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հավուր պատշաճի իրականացվի մեծ հայի հոբելյանական տարին:  

Եզրափակելով խոսքը՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի «Սպենդիարյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Համերգի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ», հատվածներ «Ալմաստ» օպերայից: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ներկայացրել է Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագիրը

«Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագրի միջոցառումները բաժանվել են մի քանի խմբի, և այդ խմբերի մեջ առաջին հերթին ներառված են գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ: Ապրիլի 15-ին տուն-թանգարանում անցկացվել է «Ա. Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսները, ուսանողներն ու գիտաշխատողները: «Ա. Սպենդիարյան-150» խորագրով միջազգային գիտական նստաշրջանը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 7-8-ը Երևանում՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի կոմպոզիտորների միության հետ»,- նշել է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և հավելել, որ միջազգային գիտաժողովի աշխարհագրությունը կլինի բավականին ընդլայնված:   

Տնօրենի ներկայացմամբ՝ 2020 թվականին թանգարանն իրականացրել է բավականին մեծ ծավալի հավաքչական և ուսումնասիրման աշխատանքներ: Ղրիմի կենտրոնական արխիվի, Կախովկայի պատմության թանգարանի, Սանկտ Պետերբուրգի կենտրոնական գրադարանի, Ռիմսկի Կորսակովի թանգարանի, Ռուսաստանի արվեստի պատմության ինստիտուտի, Չեխովի տուն-թանգարանի հետ համագործակցության արդյունքում հավաքագրվել են Սպենդիարյանին վերաբերող բազմաթիվ նյութերի ցանկեր: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ ամբողջությամբ թվայնացվել է այնտեղ պահվող Սպենդիարյանի ֆոնդը՝ 3090 միավոր թանգարանային արժեք՝ հիմնականում թղթե հիմքով:

Հավաքված նյութերը զետեղվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տպագրվելիք բազմածավալ ալբոմում, որում կներառվի նաև սկավառակ: Կընդգրկվեն Սպենդիարյանի սիմֆոնիկ և այլ ժանրերի ստեղծագործություններ: Ձայնագրման ու թողարկման աշխատանքները կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: 

Անդրադառնալով համերգային ծրագրերին՝ Օթարյանը հայտնել է, որ դեռ մայիսին կոմպոզիտորին նվիրված համերգով է ներկայացել սիմֆոնիկ նվագախումբը: 

Համերգային գործունեության շրջանակում հունիսի 15-ին համերգով կտրվի հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը: Առաջին անգամ համերգասրահի ճեմասրահում կցուցադրվի Սպենդիարյանին պատկանող Սպենդիարաֆոն երաժշտական գործիքը:  Սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում նախատեսվում է երկօրյա բացօթյա փառատոն, սեպտեմբերի 20-25-ը Թբիլիսիում՝ Թումանյանի տանը, կկազմակերպվի «Սպենդիարյանական օրեր», սեպտեմբերի երկրորդ շաբաթը տոնակատարություններ ու բազմաթիվ միջոցառումներ են սպասվում Ղրիմում, սպենդիարյանական վայրերով՝ Սիմֆերոպլ, Յալթա, Սուդակ, Թեոդոսիա քաղաքներում: Լոնդոնում համերգ-ցուցահանդես է նախատեսվում  հոկտեմբերին՝ ՀՀ դեսպանատան հովանու ներքո: Հայաստանից դասախոսությամբ հանդես կգա Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Այլ միջոցառումներ կլինեն նաև Իրանում: 

Սպենդիարյանի և Թումանյանի կապը

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանի համոզմամբ՝ Սպենդիարյանը, լինելով Ռիմսկի-Կորսակովի ամենափայլուն ուսանողներից մեկը, կարողացել է ռուսական մշակույթը համադրել հայկականի հետ և ներկայացնել աշխարհին: 

«Ինձ համար շատ կարևոր է Սպենդիարյանի և Թումանյանի կապը: Երբ Սպենդիարյանը մտահղացել է ստեղծել օպերա, առաջնայինը նյութն է եղել: Սպենդիարյանն ու Թումանյանը հանդիպել են Մարտիրոս Սարյանի միջնորդությամբ: Կոմպոզիտորի ուշադրությունը գրավել է «Թմկաբերդի առումը» պոեմը, որն այնուհետև դարձել է «Ալմաստ» օպերայի հիմքը: Օպերան երաժշտական մեծ արժեք է, որով մեր օպերային թատրոնը հաճախ բացում է համերգաշրջանը»,- ընդգծել է Դավիթ Ղազարյանը: 

Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը համերգներով, ճանաչողական ծրագրերով կտոնի կոմպոզիտորի հոբելյանը

Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի խոսքով՝  մեծ պատասխանատվությամբ են մոտենում կոմպոզիտորի հոբելյանին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, կարևորելով մեծանուն կոմպոզիտորի 150-ամյա հոբելյանը, պարբերաբար հանդես է գալիս համերգներով, գիտական-ճանաչողական նախաձեռնություններով՝ փորձելով նպաստել Սպենդիարյանի թողած հարուստ մշակութային ժառանգության հանրահռչակմանը:

«Տարվա սկզբից դպրոցի բացօթյա բեմում կազմակերպում ենք սպենդիարյանական երեկոներ, որոնք շարունակական բնույթ են կրում, իրականացնում ճանաչողական դասընթացներ սպենդիարյանական թեմաներով, որոնց շրջանակում անդրադառնում ենք «Ռիմսկի-Կորսակով և Սպենդիարյան», «Սպենդիարյան և հայ կոմպոզիտորներ» և այլ թեմաների: Այդ միջոցառումները ևս շարունակական են»,- նշել է Վարդանյանն ու հավելել, որ բոլոր համերգներն այս տարի նվիրելու են կոմպոզիտորի 150-ամյակին:

Հոբելյանի շրջանակում Ավետիք Իսահակյանի գրադարանի հետ ցերեկույթներ են կազմակերպում, հնչեցնում են կոմպոզիտորի երաժշտությունը, ինչն ուսուցողական ու ճանաչողական նպատակ ունի:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:17 14/06/2021  |  ԼՐԱՀՈՍՈւսհաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ
15:21 08/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է քննական կենտրոն
17:05 31/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀունիսի 1-ից կբացվի առաջին դասարանցիների հայտագրման hayt.emis.am կայքը. ԿԳՄՍՆ
13:52 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱռաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար
12:34 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍ«Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան». անիմացիոն հոլովակ Հայաստանի պատմության թանգարանում
19:08 16/05/2021  |  ԼՐԱՀՈՍ«Հանրակրթության մասին» օրենքում սկզբունքային փոփոխություններ կատարելու նախագիծ. Հանրային քննարկում
12:19 13/05/2021  |  ԼՐԱՀՈՍՇիրակի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում կկառուցվեն հանրակրթական դպրոցների մոդուլային շենքեր
22:52 11/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. Ժաննա Անդրեասյան
16:55 11/05/2021  |  ԼՐԱՀՈՍԲուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ
11:23 11/05/2021  |  ԼՐԱՀՈՍ«Վերջին դաս». ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել որևէ դրամահավաք

Արխիվ

[]