ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել գույքի վրա դրված կալանքը 06/11/2021 21:21 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դատական կարգով պահանջում է վերացնել իր գույքի վրա դրված կալանքը։ Այս մասին «Փաստիֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին 2021թ մայիսի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ դեռևս 2020թ ապրիլին հարուցված փողերի լվացման վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Ըստ ՀՔԾ-ի՝ Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչը որոշում է կայացրել Արմեն Գևորգյանի և նրա ազգականների գույքի վրա արգելանք դնելու մասին՝ գույքի բռնագրավման, բռնագանձման և դատական ծախսերի ապահովման նպատակներով։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ օրենսդրությունից ուղղակի բխում է, որ գույքի վրա կալանք կարող է դրվել կասկածյալի կամ մեղադրյալի միայն այն գույքի վրա, որը համարվում է վերջիններիս սեփականությունը, մինչդեռ սույն դեպքում արգելադրված գույքերը Արմեն Գևորգյանի սեփականությունը չեն և դրա մասին է վկայում գործում առկա սեփականության վկայականները։ Նրա խոսքով՝ օրենսդիրը նման իմպերատիվ պահանջ նախատեսելով նկատի է ունեցել կասկածյալին կամ մեղադրյալին բացառապես իրավաբանորեն, այլ ոչ թե փաստացի պատկանող սեփականությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Արմեն Գևորգյանին մեղսագրվող հանցագործությունը սահմանող հոդվածի սանկցիայում գույքի բռնագրավումը որպես ոչ պարտադիր լրացուցիչ պատիժ նախատեսված լինելու հանգամանքը բավարար չէ արձանագրելու գույքի հնարավոր բռնագրավման նպատակի անվերապահ առկայության մասին։ Բացի դա՝ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինն իր որոշման մեջ չի նշել, թե ինչպիսի ենթադրյալ հանցավոր արարքի կատարմամբ է Արմեն Գևորգյանի կողմից գույքային վնաս հասցվել, և չի վկայակոչել գեթ մեկ փաստ առ այն, որ առհասարակ եղել է հանցավոր դեպք, որի հետ առնչություն կունենար Արմեն Գևորգյանը և որի միջոցով վերջինս ձեռք բերած կլիներ գույք։ Ինչ վերաբերում է քննիչի մատնանշած երկրորդ նպատակին, այն է՝ գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելը, փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննիչն իր որոշման մեջ ընդամենը կատարել է նշված նպատակի մեջբերումը, մինչդեռ՝ զուտ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի հոդվածների մեջբերումը կամ դրանց հղում կատարելը չի կարող մեկնաբանվել որպես վարույթն իրականացնող մարմնի կողմից գույքի վրա կալանք դնելու նպատակի առկայության հիմնավորում:
Փաստաբանը նշեց, որ հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելը կարող է իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե այն դրվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի վրա բացառությամբ՝ բարեխիղճ երրորդ անձին /անձանց/ պատկանող գույքի, սակայն տվյալ դեպքում վիճարկվող որոշման նկարագրական-պատճառաբանական մասում վկայակոչված չէ որևէ փաստ առ այն, որ արգելադրված գույքերը ձեռք են բերվել մեղադրյալ Արմեն Գևորգյանի հանցավոր գործողությունների արդյունքում, ինչպես նաև փաստ առ այն, որ արգելադրված գույքերի՝ իրավաբանորեն սեփականատերերը չեն հանդիսանում բարեխիղճ ձեռք բերողներ։ Անդրադառնալով դատական ծախսերի նպատակին՝ Ալեքսանյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, մասնավորապես, թեև նշվել է, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք փաստաթղթերի թարգմանություններ, ստացվել են փորձագիտական եզրակացությունները և չի բացառվում, որ կայացվեն փորձաքննություններ նշանակելու մասին նոր որոշումներ, սակայն արժեքի վերաբերյալ որևէ նշում չի կատարվել, մինչդեռ դատական ծախսերն ապահովելու նպատակով արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշելիս վարույթն իրականացնող մարմինը նույնպես պետք է հիմնվի գործում առկա նյութերի հիման վրա։ Բացի դա՝ Ալեքսանյանն ընդգծեց, որ կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որը չի պատկանում կասկածյալին կամ մեղադրյալին։ « Գույքի վրա կալանք դնելը կիրառելու այս նպատակը կենսագործելու համար կարող են սահմանափակվել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի գույքային իրավունքները:
Մինչդեռ ինչպես արդեն նշվեց վիճարկվող որոշմամբ արգելադրված գույքերը Արմեն Գևորգյանին չեն պատկանում»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ գույքը Գևորգյանին չի պատկանում թե՛ իրավաբանորեն, թե՛ փաստացի։
Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման դեմ փաստաբանը բողոք էր ներկայացրել դատախազություն, որը մերժվել էր՝ նշելով, որ ողջ բողոքի բովանդակության մեջ պաշտպանը միմյանց հակասող դատողություններ է կատարել, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման այն մասին, որ քննիչի որոշումն անհիմն է։
Անդրադառնալով դատախազի որոշմանը՝ փաստաբանը նշեց, որ դատախազը պաշտպանության կողմը վիճարկում դիտարկել է որպես հաստատում, որ կալանադրված գույքը պատկանում է Արմեն Գևորգյանին։
«Եթե դատախազը ներկայացված բողոքը ուշադիր ուսումնասիրեր, ապա կնկատեր, որ պաշտպանության կողմը երբևէ չի պնդել, որ քննիչի որոշմամբ սահմանափակվել է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքը, հակառակը՝ մշտապես նշվել է, որ կալանադրված գույքերը Արմեն Գևորգյանին չեն պատկանում, ուստի նրա նկատմամբ հարկադրանքի այս միջոցի վերաբերյալ կայացված որոշումը չի կարող համարվել իրավաչափ»,- նշեց Ալեքսանյանը։
Արմեն Գևորգյանի գույքի վրա արգելանք դնելու և այդ որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշման դեմ դատարան բողոք է ներկայացրել, որը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատական նիստը նշանակվել է հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ