ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գելլափի հարցումներին երբեք չեն վստահել. «Ժողովուրդ» 06/09/2021 09:36 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.. «Չնայած Gallup International Аssociation-ը պարբերաբար հարցումներ է իրականացնում Հայաստանում, սակայն հայ հանրության շրջանում մշտապես ոչ միանշանակ են ընդունվել հանրային կարծիքի մասին հարցումների արդյունքները, հատկապես՝ նախընտրական շրջանում։
Հայաստանում Gallup International Аssociation-ը գործակցում է MPG LLC (Marketing Professional Group) «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետ 2011 թ.-ից։ MPG-ն իր հերթին պատկանում է «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ին։ Ե՛վ ՀԿ-ի, ե՛ւ ՍՊԸ-ի ղեկավար է հանդիսանում Արամ Նավասարդյանը։ Վերջինս այս տարիներին աչքի է ընկել միայն նրանով, որ հարցումների արդյունքները հարմարեցնում է իշխանությունների քմահաճույքների հետ, այլ ոչ թե ըստ իրականության: Այսինքն՝ լիովին վստահել այս հարցումներին թերեւս չենք կարող:
Օրինակ՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, 2015թ․-ին խիստ քննադատում էր նրանց հարցումը սահմանադրական փոփոխությունների շուրջ եւ անվանում այդ կազմակերպությունը «ֆեյք»՝ պնդելով, որ նրանք կեղծ հարցումներ են կազմակերպում աշխարհի տարբեր մասերում։ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ժամանակին այս կազմակերպությունն անվանել էր նախկին իշխանությունների «դուստր ձեռնարկություն»։ Ընդդիմադիր մամուլը եւս Հայաստանում իրականացրած նրանց հարցումները բազմիցս կասկածի տակ է դրել։
«Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա» կազմակերպությունը հաճախ մարդկանց թյուրիմացության մեջ է գցում իր անվան պատճառով: Աշխարհում հայտի են երկու ընկերություն նմանատիպ անվանումով, ավելի հայտնի է ԱՄՆ-ում գրանցված Gallup Inc-ը, որը համարվում է սոցիոլոգիական հարցումներ անող ամենավստահելի ընկերություններից մեկն աշխարհում։ Ինչ վերաբերում է Gallup International Аssociation-ին, ապա այն գրանցված է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։
Սա փաստացի ոչ թե ընկերություն է, այլ ասոցիացիա (ցանց), որի անդամ են տարբեր երկրներում գործող եւ մարքեթինգային հետազոտություններ իրականացնող ընկերություններ։
Որոշ երկրներում «Gallup International Аssociation»-ի գործընկեր կազմակերպությունները պարտավորված են նշել, որ իրենք կապ չունեն ամերիկյան Gallup Inc․-ի հետ, օրինակ՝ Պակիստանում։ Հայաստանում, սակայն, այդպիսի պարտավորություն սահմանված չէ, եւ MPG-ն շարունակում է մարդկանց թյուրիմացության մեջ գցել «Gallup» անունով:
Եվ չնայած Արմեն Գրիգորյանը նախկինում մեղադրում էր այս կազմակերպությանը, սակայն հիմա ՔՊ-ի թիմը կիսվում է «Գելափ» -ի հարցումներով, այսպես ասած, հպարտանում, որ հարցումներով առաջատար է: Իսկ Արամ Նավասարդյանն էլ, որ նախկինում հարցումներ էր նկարում նախկին իշխանությունների համար, հիմա նույնը անում է ներկայիս իշխանությունների համար»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 08․06.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 10:24 Այն նույն դեմքերն էին, որ մի քանի տարի առաջ, ճիշտ նույն դեմքով, գոռում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է. Աբրահամյան
- 11/28/2023 16:50 Աջ ու ձախ խոսում են “ազատ շուկայի” մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան. Զաքարյան
- 11/28/2023 16:39 Հաղորդում հանցագործության մասին․ ԱԱԾ-ն փաստաբան Նարեկ Ալոյանին թույլ չի տալիս տեսակցել արգելանքի վերցված վստահորդին
- 11/28/2023 16:35 Արցախի հարցը՝ ՀԱՅԿԱԿԱՆ հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ -ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը. Կրպեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 10:37 Տաթևի վանքի մոտ բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել է միակողմանի
- 11/28/2023 22:41 Փրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից
- 11/28/2023 22:00 Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվել է ավտոմեքենա
- 11/28/2023 19:25 Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
- 11/25/2023 13:54 Ինչպես հաղթահարել բաժանումն ու վերադառնալ նորմալ կյանք. հոգեբանի խորհուրդները
- 11/24/2023 22:17 Տղամարդը օձի միջոցով հաշվեհարդար է տեսել կնոջ եւ դստեր հետ
- 11/23/2023 23:42 Բանտի աշխատակիցներին բռնել են աշխատավայրում խմբակային սեքսի ժամանակ
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը