ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ էր Նիկոլն իրեն գժի տեղ դնում. Արտակ Զաքարյան 06/09/2021 20:55 | Մեկնաբանություն
ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց ընդամենը մեկ դրվագ, մեկ կարճ ձայնագրություն կապիտուլյանտ Նիկոլի ինքնախոստովանությունից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Նիկոլն իր քաղաքական թիմին պատմում էր, թե ինչպե՞ս է առաջին իսկ հանդիպման ժամանակ հիմքեր ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունները ձախողելու համար։ Ընդ որում, դա անելու համար, ըստ իր խոստովանության, նա պատրաստ էր անգամ իրեն գժի տեղ դնել, ու ոչ ադեկվատ երևալ։
Հանուն ինչի՞։
Հանուն, ինչպես ինքն է ասում, «կոնվեյերի վրայից թռնելու»։
Իսկ կոնվեյերի վրայից թռնելը, նշանակում էր, նախ ձախողել ԵԱՀԿ ՄԽ՝ 25 տարի տևող բանակցային գործընթացը, ինչը հղի էր պատերազմի վտանգով։ Դա շարունակ ցանկացել էր անել Ադրբեջանը, ստատուս քվոի պատճառով, և Ալիևը միշտ դժգոհում էր Մինսկի խմբից։ Պատահական չէ, որ 2016թ. նա նույնիսկ խոստովանել էր, որ իր վրա ԵԱՀԿ-ն միջազգային ճնշումներ են գործադրում՝ Արցախը ճանաչելու համար։
Կոնվեյերի վրայից թռնել, ինչպես տեսանք հետագայում (2018թ. աշուն, Դուշամբե, վերելակ) նշանակում էր նաև ուղիղ բանակցություն սկսել Ադրբեջանի հետ, ինչը և արեց Նիկոլը՝ իր հաստատած ուղիղ կապով։ Արդյունքում, պայմանավորված և հաջողությամբ ձախողած պատերազմով հանձնեց Արցախի և Հայաստանի տարածքները։
Կոնվեյերի վրայից թռնել, նշանակում էր տարածաշրջանում դուրս գալ նաև ՌԴ շահերի դեմ, և գործել Թուրքիայի և այլ հակահայկական շահերի կողմից։ Դա պետք է աներ Արցախն ամբողջությամբ հանձնելուց հետո՝ պահանջելով նաև ՌԴ զորքերի դուրս բերում Հայաստանից։ Արդյունքում՝ Հայաստանը անցնելու էր Թուրքիայի, մասսամբ նաև Ադրբեջանի տիրապետության տակ։ 2020թ. նոյեմբերին, ՌԴ խաղաղարարների մուտքն Արցախ, կանխեց այդ ծրագիրը։
Համաձայն ձայնագրության, կապիտուլյանտը խոստովանում է, որ իրեն առաջարկել են խաղաղ գարգավորման տարբերակ, խաղաղարարների ներգրավվմամբ։
Օգտվելով իրավիճակից և հետիշխանափոխության լեգիտումությունից, նա պետք է ընդամենը շարունակեր բանակցել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի հետ և ամրապնդել այն համոզմունքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դա համբերատարություն, խելք, հմտություն և դիվանագիտական միտք էր պահանջում։ Ձայնագրության մեջ, ըստ Նիկոլի՝ նույնիսկ Նազարբաևն ու Լուկաշենկոն են պնդել, որ Ալիևը վստահ է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այս իրավիճակում, կապիտուլյանտը, փոխանակ օգտվի նախկինում ստեղծված նպաստավոր հիմքերից և փորձի զարգացնել դրանք, ոչ ավել, ոչ պակաս՝ որոշում է ինքն իրեն գժի տեղ դնել։
Սա Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հայ ժողովրդի զոհերի, հաշմանդամների, անհետ կորածների, գերիների, հայոց բանակի դեմ գործած միտումնավոր հանցագործություն է։
Այս մասին էր կապիտուլյանտի ինքնախոստովանությունը։
Իսկ այդ փակ քննարկմանը մասնակիցներն ուղակի պետք է ասեին.
ա) եթե չես կարողանում քեզ պահել այդ կոնվեյերի վրա, ուրեմն հրաժարական տուր։
բ) իսկ եթե ցանկանում ես թռնել կոնվեյերի վրայից, ուրեմն մանրամասն ներկայացրու, թե ի՞նչ է սպասվելու Հայաստանին և Արցախին։
Դա չեն արել, չեն արել՝ թույլ տալով որ իրեն գժի տեղ դրած ազգակործան պատուհասը մեզ սահուն կերպով տանի դեպի կործանարար ու մահաբեր պատերազմ»,- գրել է Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ