ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դժվար թե ադրբեջանցիները վախենան Մինսկի խմբի համանախագահներից և փախչեն հետ. Պետք չէ ակնկալիք ունենալ համանախագահների՝ հայ-ադրբեջանական սահման կատարելիք այցից. Թեւան Պողոսյան 06/03/2021 21:15 | Քաղաքական
Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հայ-ադրբեջանական սահման նախատեսված այցից որևէ բան ակնկալել պետք չէ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) կարող են առաջիկայում պայմանավորվել Ադրբեջանի եւ Հայաստանի սահման այցելելու հնարավորության մասին, այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ։
«Շատ կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնուամենայնիվ, հաջողվի մոտ ժամանակներս մտնել տարածաշրջան և տեղում որոշել իրավիճակը, խոսել կողմերի հետ արդեն տեղում», - ասել է նա: - Դա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են ընձեռվել մոտ ժամանակներս»։
Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ ինչ-որ բան հնարավոր կլիներ ակնկալել, եթե Մինսկի խմբի համանախագհներն այցելեն Արցախի և Ադրբեջանի սահմանագիծ։
«Հայաստանի համար այդ այցը դժվար թե ինչ-որ դրական արդյունք տա, առավելագույնը նրանք նորից հանդես կգան հերթական հայտարարությամբ: Մինսկի խումբը 1992 թվականից ի վեր զբաղվում է Արցախյան հակամարտության խնդիրներով, հազարավոր անգամներ եղել են սահմանային խախտումներ, խմբի ներկայացուցիչները այցելել են շփման գիծ, սակայն ոչինչ չի փոխվել: Ասեմ ավելին, Մինսկի խումբը հայտարարում էր, որ արցախյան հարցը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, սակայն ի՞նչ իրենք արեցին 2016 թվականին, 2020 թվականին»,- նշեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է սովորի պաշտպանել իր սահմանները: «Եթե մեր ամբողջ ակնկալիքը այն է, որ համանախագահները քայլեն սահմանով ու այդ օրը Ադրբեջանը չկրակի, ապա այդ օրը նրանք իսկապես չեն կրակի, բայց միթե՞ մեր նպատակը դա է: Դժվար թե ադրբեջանցիները վախենան Մինսկի խմբի համանախագահներից և փախչեն հետ: Այսօրվա դրությամբ Հայաստանում գտնվում է իմ վերջին տեղեկություններով 1.000-ից ավել սահմանախախտ, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ, որոնք մեր օրենսդրությամբ դիվերսանտներ են: Սակայն ինչպե՞ս այդ հարցում մեզ կարող են օգնել համանախագահները», - նկատել է նա:
Ընդհանուր առմամբ նա ողջունելի համար Մինսկի խմբի համանախագահների այցերը, սակայն ցանկալի է, որ նրանք այցելեն Արցախ:
«Արցախյան խնդիրը լուծված չէ և ես ուզում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները գնան օկուպացված Շուշին և տեսնեն, թե ադրբեջանցիները ինչ են արել Կանաչ ժամի հետ, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հետ: Գնան օկուպացված Հադրութ, Թալիշ և Մատաղիս և հարցնեն, ինչպե՞ս է ստացվել, որ Արցախի տարածքը օկուպացվել է», - նկատեց նա:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ