ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև Արցախի կարգավիճակի հստակեցումը և բոլոր պետությունների կողմից ճանաչումը, սահմանային հարցերի կարգավորումը հակահայկական ընթացք կստանա. Տարոն Սիմոնյան 05/29/2021 14:25 | ԼՐԱՀՈՍ
Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը պետք է համաձայնեցված լիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, եթե համաձայնեցված չէ, ապա նրանցից ինչ-որ բան ակնկալելն այս պահին սխալ կլինի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 27-ին ԱԽ նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ առաջարկելով, որ Սոթք-Խոզնավար տարածքի սահմանի հատվածից հայ և ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից, փոխարենը՝ սահմանին կտեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ ՌԴ ներգրավվմամբ։
Տարոն Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ չգիտի՝ արդյոք առաջարկը համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, թե ոչ, եթե առաջարկը համաձայնեցված չէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ապա տեղին չէ, որովհետև նախ պետք է խոսել մեր գործընկերների հետ, հետո որևէ առաջարկությամբ հանդես գալ։ Սիմոնյանի դիտարկմամբ՝ եթե գործընկերներն անգամ չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում առաջարկը, ապա նրանցից ինչ-որ բան ակնկալելն այս պահին սխալ կլինի, բայց տեսական մակարդակում առաջարկ է՝ ենթակա քննարկման։
Իսկ թե ինչով կարող է պայմանավորված լինել՝ առանց քննարկման նման առաջարկով հանդես գալը, Սիմոնյանը նշեց, որ կարող է միայն ենթադրություններ անել, որոնք կարող են տարբեր լինել, այդ թվում՝ նաև ներքաղաքական հարցերի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների տեղակայման իրավական կարգավորումներին, Սիմոնյանը հայտնեց, որ սահմանային հարցերի հետ կապված չկա բազմակողմանի որևէ միջազգային պայմանագիր, որտեղ ընդհանուր կանոններով կարգավորում տրված կլինի, դա սովորաբար երկկողմանի պայմանագրերի արդյունք է կամ դատական գործերի արդյունք, հետևաբար, ընտրել միջազգային իրավունքում ընդհանուր կանոններ, որոնք այս հարցը պետք է կարգավորեն, չի լինի։
«Ամեն դեպքում կոնկրետ պետությունների սահմանների առանձնահատկությունից ելնելով յուրահատուկ կարգավորումներ են, դա պետք է հաշվի առնենք և չակնկալենք, որ դրսից ինչ-որ մեկը պետք է մեզ բերի ու մատուցի ընդհանուր կարգավորումներ, մենք էլ բերենք մեզանում դա օգտագործենք։ Դա երկկողմ հարաբերությունների արդյունք պետք է լինի, բայց երկկողմ և իրավահավասար, ոչ թե՝ պարտված և հաղթող կողմերի միջև բանակցությունների արդյունքում»,- նշեց Սիմոնյանը։
Ըստ նրա՝ սահմանային հարցեր ունենալու դեպքում պետությունները նախ հանձնաժողով են ձևավորում՝ այդ հարցերը լուծելու ուղղությամբ, հետո արդեն կնքում են որևէ միջպետական պայմանագիր, բայց հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ նման հարցերի քննարկումն արդեն շատ ժամանակավրեպ է, որովհետև մինչև Արցախի կարգավիճակի հստակեցումը և ճանաչումը՝ բոլոր պետությունների կողմից, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից, սահմանային հարցերի կարգավորումն իրականում հակահայկական ընթացք կստանա։
«Եթե ինչ-որ հանձնաժողով որոշի, որ սահմանը պետք է որոշվի Քաշաթաղի շրջանով, դա կնշանակի, որ մենք ոտնահարում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ճանաչում ենք, որ Քաշաթաղի շրջանն, օրինակ, Ադրբեջանինն է, մինչդեռ, մենք այդպիսի ճանաչում չունենք, հակառակը՝ մենք ճանաչել ենք, որ դա Արցախի Հանրապետության տարածքն է»,- նշեց Սիմոնյանը։
Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ միջպետական կամ միջազգային պայմանագրերը, այսինքն՝ կարգավորում է այնպիսի հարցեր, որոնք կապված են ռազմական, քաղաքական, տարածքային, մարդու իրավունքների կամ ֆինանսական հարցերի հետ, պարտադիր պետք է անցնեն վավերացման ընթացակարգ՝ սկզբում ՍԴ, ապա՝ ԱԺ-ում։
Դիտարկմանը, որ արդեն նախադեպ եղել է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է միջազգային պայմանագիր՝ 2020թ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ՝ առանց օրենքով սահմանված վավերացման ընթացակարգի պահպանման, օրերս ևս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, Սիմոնյանն արձագանքեց՝ նշելով, որ այդ հարցի հետ կապված ԱԺ արտահերթ նիստ է գումարվել և բարձրաձայնվել, որ դա, թեև վերնագրված է «հայտարարություն», միջազգային պայմանագիր է և պարտադիր վավերացման գործընթաց է անցնում, հակառակ դեպքում՝ այն առոչինչ է թե՛ ներքին օրենսդրությամբ, թե՛ Վիեննայի միջազգային պայմանագրային իրավունքի կոնվենցիայով։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրման դեպքում ադրբեջանցիները կտեղակայեն իրենց զորքերը, իսկ փաստաթղթի՝ առոչինչ ճանաչման դեպքում, բնականաբար, այլեւս հետ չեն քաշվի, ինչը նոր ռազմական բախումների կարող է հանգեցնել, Սիմոնյանը նշեց, որ բոլոր վեճերը միջազգային հարաբերություններում լուծվում են բանակցությունների միջոցով՝ խաղաղ եղանակով, եթե դա արդյունք չի տալիս, հնարավոր են ռազմական բախումները։
«Մենք ոչինչ չպետք է բացառենք։ Միևնույն ժամանակ, պետք է փորձենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել, բայց եթե դա ՀՀ շահերին դեմ է, չի լինում որևէ կերպ խաղաղ ճանապարհով հարցի լուծումը, պետք է պատրաստ լինենք նաև մեր իրավունքներն ու արժանապատվությունը նաև ուժի միջոցով պաշտպանել»,- նշեց Սիմոնյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել