ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաբացելով պատմության այդ հիրավի հերոսական էջը՝ այսօր նորից կանգնած ենք լինելիության կամ չլինելիության սպառնալիքի առջև.Սեյրան Օհանյան 05/28/2021 14:40 | ԼՐԱՀՈՍ
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.
«Այսօր տոն է․․․
Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման տարեդարձը։
Վերաբացելով պատմության այդ հիրավի հերոսական էջը, որից անցել է 103 տարի, մեզ համար ցավալիորեն` այսօր նորից կանգնած ենք նույնաբովանդակ մարտահրավերի՝ լինելիության կամ չլինելիության, աշխարհի քարտեզի վրա մեր պետությունը ունենալու կամ չունենալու սպառնալիքի առջև։
Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում մենք հերոսական պայքար մղեցինք՝ Հարավային Կովկասում ստեղծելով երկու անկախ պետություն՝ Հայաստանը և Արցախը՝ մարտունակ բանակով, ռազմավարական հզոր դաշնակցով, աշխարհի հետ դիվանագիտական կայուն հարաբերություններով, իսկ անցյալ դարասկզբի հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող և ժխտումը քրեականացնող գործընթացներից, քաղաքակիրթ երկրների ընդունած բանաձևերի հրապարակումից հետո հայ ժողովուրդը աշխարհին ներկայացավ որպես դարասկզբի եղեռնից հետո հաղթանակած և այդպիսով իր հպարտությունը վերագտած ժողովուրդ։
Շուրջ 30 տարի ծանրագույն կորուստների, տառապանքի գնով, Հայրենիքի, հողի պաշտամունքի, արյան կանչով պաշտպանել ենք մեր սահմանները։
Ես պատիվ եմ ունեցել մեր պետության նախագահների, ժողովրդի հետ ստեղծել ու ղեկավարել արժանապատիվ, հաղթանակած բանակ, որտեղ յուրաքանչյուր զինծառայող սահմանված ժամանակահատվածում ճշգրիտ կատարել է իր պարտականությունները, որտեղ արժանապատվությունն ու Հայրենիքի սուրբ հողը ամենաթանկ արժեքն են եղել, որտեղ հրամանատարն ու զինվորը, կողք կողքի իրենց կյանքը զոհաբերելով, գիշեր ու զօր պաշտպանել են մեր ժողովրդի արյամբ գծված սահմանները։ Իսկ այսօր հակահայ, հակապետական, անարժանապատիվ մի խառնամբոխ, որի համար պետական սահմանի չափանիշը ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից շրջանառության մեջ դրված GPS-ն է, փորձում է ներկայացնել որպես «երկնքից թափվող փրկության մանանա»։
«Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Հայոց պետականության հիմքը եղել է, կա ու լինելու է Հայկական բանակը։
Ես չեմ կարող սառնասրտորեն նայել՝ ինչ է կատարվում այսօր մեր բանակի հետ, որտեղ Հայրենիքին անձնուրաց ծառայող սպաներ, զինվոր, նվիրյալներ կան, որոնց արյան կարմիր գույնով է ներկվել Արցախի ու Հայաստանի սահմանը․ այսօր նրանց փորձում են վերածել անզոր ու անկարող, գույնզգույն համազգեստ կրող, ձևական և անորոշ գործառույթներով միավորման։
Ինձ համար ցավալի է արձանագրել, որ առաջնագծում ինքնուրույն որոշում կայացնելու, մարտական խնդիր կատարելու իրավունք ունեցող հրամանատարներին վերածել են «կլուբնիկի դերը բանակում» քարոզը լսող զանգվածի։
Իմ հրամանատարն ու զինվորը մարտի դաշտից, իրենց կյանքը վտանգելով, հանել են մարտական ընկերների անշնչացած դիակները, որպեսզի անգամ այդ վիճակում թույլ չտան՝ թշնամին չպղծի։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարները, գեներալները, սպաները, զինվորները շուրջ 30 տարի անառիկ են պահել Արցախն ու Հայասատանը, և ծանր կորուստների գնով, ցավոք, այսօր ապացուցվեց, որ Արցախը թուրքին նվիրաբերելով ոչ թե փրկում, այլ կործանում են Հայաստանն ու հայ ժողովրդին ամբողջությամբ։ Իսկ նրանք, ովքեր քամահրանքով քննադատում էին «ոչ մի թիզ»-ականության կողմնակիցներին, այսօր պետք է արձանագրեն, որ անգամ մեկ միլիմետր հողի համար չարժեր սակարկել թուրք բաշիբոզուկի հետ, որովհետև դրանից հետո նրանք հայտնվեցին Սյունիքում, Գեղարքունքում, իսկ վաղը, չկասկածեք, կարող են լինել նաև Երևանում։
Արցախի կապիտուլյացիան ստորագրած, այժմ սուվերեն Հայաստանում ադրբեջանական անկլավների հարց բարձրացրած և անգամ դիվանագիտական թեզ դարձրած, թուրքական քարոզ իրականացնող թափառախմբին մնացել է 24 օր։
Կարևորելով Ռոբերտ Քոչարյանի անցած մարտական ճանապարհը, պետականաստեղծ գործունեությունը Արցախում և Հայաստանում՝ կոչ եմ անում նորանկախ Հայաստանի բոլոր պետականամետ գործիչներին, մեր մարտական ընկերներին, մտավորականներին, ողջ հայ ժողովրդին վստահել և համախմբվել նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի շուրջ։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունը պայքար է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայությամբ Արցախը կապիտուլյացրած, մեր պետականության հետագա անկումը նախապատրաստող, դեռևս կառավարող ուժի դեմ։
Դո՛ւրս շպրտենք թուրքական շարասյունը Հայաստանի սահմաններից։
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդի պետականության և անկախության համար մղված սրբազան պայքարի նահատակ և ողջ նվիրյալներին։
Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանը»,-ասվում է ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել