Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:12 Ոսկեպարում և Բաղանիսում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 04/22/2024   19:54 Թայվանի ափերի մոտ մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 04/22/2024   19:44 Բաքուն ու Երևանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի շուրջ. Պեսկով 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   19:29 «Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի. գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ. Ոսկանյան 04/22/2024   18:57 ՀՀ Առաջին նախագահն այցելել է բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության 04/22/2024   18:53 Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան. «Ազատություն» 04/22/2024   18:47 «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայրերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան
04/21/2024   11:35 Տղամարդը ներկայացել է որպես հատուկ ծառայությունների աշխատակից եւ բռնաբարել ռուս կնոջը 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/21/2024   11:06 Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա. Կլինեն նոր գործողություններ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից ամենամյա հավաքը 05/26/2021   17:26  |  ԼՐԱՀՈՍ

 

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող շուրջ 184 եկեղեցականներ:

Մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ,  Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Արևագալի ժամերգության: Այնուհետև Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ժողովն սկսեց իր աշխատանքը: 

Հավաքը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքով, որից հետո Սրբազանը հանդես եկավ «Հանրապետությունում առկա իրավիճակի վերլուծում․ մարտահրավերներ» և «Եկեղեցու անելիքները ներկա իրավիճակում» թեմաների շուրջ միացյալ բանախոսությամբ։

Ներկայացված նյութերի շուրջ ծավալվեցին քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ անդրադառնալով երկրում ստեղծված ծանր իրավիճակին և դրա հաղթահարման գործում հոգևորականության առաքելությանը, ինչպես նաև ռազմագերիների, զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների և տեղահանվածների ընտանիքներին ցուցաբերվելիք առանձնակի հոգևոր խնամքին և ներկա պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, հովվական ծառայությանը, առկա մարտահրավերներին։

Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով:

«Աստծո կամոք հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի և Արցախի թեմերում ծառայող քահանաների ամենամյա հանդիպումը, թեև մարդկությանը պատուհասած համավարակը դեռ չի հաղթահարվել։ Նման հավաքի անհրաժեշտությունն առավել հրամայական է ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդը և հայրենիքը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով կրեցին ցավալի կորուստներ, և մեր պետության առջև հառնեցին լրջագույն նոր մարտահրավերներ։ Արցախյան պատերազմը մեր առջև պարզեց շատ ճշմարտություններ՝ թե՛ աշխարհաքաղաքական իրողությունների և թե՛ ներքաղաքական, հասարակական կյանքի սխալ ընթացքների, բացթողումների և թերությունների առումով։ Ժամանակի մեջ, վստահ ենք, դեռ ամբողջական գնահատական պիտի տրվի բոլոր երևույթներին», - ասաց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ այս ժողովը նաև պատեհ առիթ է դժվարին այս իրադրության մեջ քննարկելու և սահմանելու հովվական, հոգեխնամ և սոցիալական առաջնահերթությունները, այլև, ըստ հարկի, վերատեսության ենթարկելու ներկա բարդ հանգամանքներում հովվական առաքելության իրականացման կերպերը։

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց համավարակի, ապա Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, արտաքին մարտահրավերներին։  «Մտահոգիչ է այսօր նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների պատճառով հայրենիքի սահմաններին տիրող իրավիճակը, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում բնակվող մեր ժողովրդի անվտանգության հարցը, որը լուրջ անհանգստություններ է առաջ բերել ամբողջ երկրում։ Երեկ տակավին ցավով տեղեկացանք, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է հայ զինվորական։ Խստորեն դատապարտելով Հայաստանի ինքնիշխանության և մեր ժողովրդի իրավունքների հանդեպ ոտնձգությունները՝ Եկեղեցին իր բոլոր հնարավոր միջոցներով աշխատանք պիտի տանի այս ոտնձգությունների կանխարգելման, գերիների ազատության, հոգևոր մեր սրբությունների պաշտպանության համար», - նշեց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ հարյուր տարի անց՝  մեր օրերում էլ դեռ հառնած է մեր ժողովրդի ինքնապաշտպանության հրամայականը, և հայրենի մեր երկիրը կանգնած է նույնական մարտահրավերների առջև՝ պայքարելով հանուն մեր ինքնության և պատմական հայրենիքի այս փոքրիկ հողակտորի վրա անվտանգ գոյատևման իրավունքի։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցու սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա մարտահրավերների հաղթահարման աշխատանքների, այլև լինել ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած անհուսության և տրտմության։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձավ պատերազմի ծանր օրերին և հետագա ամիսներին եկեղեցականների կողմից իրականացված աջակցության բազմաբնույթ ծրագրերին։

Խոսելով պատերազմի բերած աղետալի հետևանքների, դրանց պատճառած քաղաքական վայրիվերումների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Եկեղեցու սրբազան պարտքն է  ցույց տալ ծառացած մարտահրավերների իրական վտանգը, ահազանգել հայրենիքում տեղ գտնող անցանկալի զարգացումների մասին, հոգ տանել ազգային համախմբման համար՝ ի խնդիր անընդունելի իրավիճակների և ատելության ու անհանդուրժողության մթնոլորտի հաղթահարման։

«Առաջիկա ամիսը վճռորոշ է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի նախընտրական այս շրջանում մեր ժողովուրդը չկանգնի նոր պառակտումների և եղբայրատյացության դրսևորումների առջև։ Մեր ժողովրդի զավակներին հորդորենք իրենց ընտրության մեջ առաջնորդվել ազգի ու հայրենիքի գերագույն շահով, լինել արդարամիտ և անաչառ։ Եկեղեցին քաղաքականության մեջ միջամուխ լինելու հավակնություն չի դրսևորել և չի դրսևորում, ձեռնարկվող քայլերը պայմանավորված են սոսկ ճգնաժամային բարդագույն իրավիճակով, որի դիմագրավման հարցում հապաղումը այլևս հղի է նոր արհավիրքներով։ Հայրենի երկրի ապագայի տեսլականից մղված պետք է արվի անհրաժեշտը՝ հայրենիքը զորացնելու և մեր ժողովրդին հույսի ապրում փոխանցելու համար։ Եկեղեցին ունի կարևոր առաքելություն՝ վերապրած պատերազմի, կրած կորուստների և ապագայի անորոշության պատճառով առաջացած անկումային հոգեվիճակը հաղթահարելու, վաղվա օրվա հանդեպ լավատեսությունը ամրապնդելու, երկրից արտագաղթը կասեցնելու։ Այս նպատակով խիստ անհրաժեշտ է և կարևոր նաև յուրաքանչյուր եկեղեցականի ջանադիր աշխատանքը, նախանձախնդրությունը և անձնական օրինակը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ առաջիկայում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվի հայրենանվեր, ազգասեր և արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով և աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերելու հայրենի երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը, հետապնդելու ազգային մեր իրավունքները և ապահովելու արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում և Արցախում։ Հայրենիքի լուսավոր գալիքի կերտման գործում Նորին Սրբությունը կարևոր նկատեց  նաև սփյուռքի դերակատարությունը ՝ իր հսկա ներուժով։ 

Վերջում Հայրապետն աղոթք բարձրացրեց համայն մեր ժողովրդի բարօրության, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և անվտանգության համար՝ վերստին պատգամելով հոգևոր դասին նախանձախնդիր լինել հավատավոր ժողովրդի հոգևոր խնամքի իրականացման առաքելության մեջ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:56 24/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
13:41 24/04/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ պետական այրերի հետ չեք եկել Ծիծեռնակաբերդ.կաթողիկոսը չմեկնաբանեց
10:00 24/04/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ցեղասպանության ողբերգության ցավն արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդին»
17:24 21/04/2021  |  ԼՐԱՀՈՍԿաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին
10:18 05/04/2021  |  ՄեկնաբանությունԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
12:45 04/04/2021  |  ԼՐԱՀՈՍՊառակտումներն ու սերմանվող ատելությունը նոր ցնցումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրը.Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առիթով
17:15 31/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
10:47 22/03/2021  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն նոր նշանակում է արել
17:46 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
11:05 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]