Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Ժողովուրդներն իրա հետ յոլլա էին գնում, բայց իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին պաշտոնյան պատմեց ինչպես են դատարկվել Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարան 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Կոռուպցիայի դեմ պայքարի նիկոտինային հմայքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 05/24/2021   17:56  |  ԼՐԱՀՈՍ

 ԱԱԾ պահեստազորի սպաների միություն տարածել է հայտարարություն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Օրերս տեղեկություն տարածվեց Վրաստանի տարածքում հարևան երկրի իրավապահների կողմից Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակով ծխախոտի ներմուծումը կանխելու վերաբերյալ։ 

Համաձայն «Սպուտնիկ Վրաստան» լրատվական կայքի 18.05.2021թ. հաղորդագրության, Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության մաքսային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Սադախլո» մաքսային կետում Հայաստանի Հանրապետությունից մուտք գործած ուկրաինական պետհամարանիշերով բեռնատարում հատուկ զննող սարքավորման կիրառմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից հատուկ թաքստոցում՝ բեռնատարի կրկնահատակում, թաքցված, առանց ակցիզային դրոշմանիշների՝ առանձնապես խոշոր չափերով, էլեկտրոնային սիգարետների մեծ խմբաքանակ՝ շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուկայական արժեքով։

Համապատասխան մասնագիտական հմտություններով օժտված մարդկանց ուշադրությունից չի սպրդել վրաց իրավապահների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին արտահայտությունը, ինչը, ցավոք, հիմք է տալիս եզրահանգելու, որ հարևան երկրի գործընկերները բացահայտել են Հայաստանից դեպի արտերկիր տևական ժամանակ գործող ծխախոտի մաքսանենգության կայուն ուղի։ Եվ այստեղից հարցեր՝ ինչո՞վ են զբաղված եղել ոլորտը վերահսկող Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, գործ ունենք բացթողմա՞ն, հանցավոր անգործությա՞ն, թե՞ հովանավորչության հետ, ինչպե՞ս բացատրել, որ ծխախոտ տեղափոխող բեռնատարները հայկական մաքսակետերում պատշաճ չեն զննվել։

Ցավոք, «թավշյա» իշխանությունների օրոք մեր հանրությանը ծխախոտի մաքսանենգության գերշահութավետ, սակայն այնուամենայնիվ հանցավոր բիզնեսի ծաղկման մասին լուրերով դժվար է զարմացնել։ Բոլորի հիշողության մեջ թարմ են մամուլում հրապարակված, փաստաթղթավորված և, ցավոք սրտի, այդպես էլ պատշաճ քննությամբ չհերքված տեղեկությունները համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռներով Ռուսաստանի Դաշնություն՝ Կրասնոդար, Վորոնեժ և Սոչի մաքսանենգությամբ ծխախոտի առանձնապես խոշոր չափերով խմբաքանակներ արտահանելու դեպքերը, որոնց կապակցությամբ ռուսաստանյան իրավապահները հարուցել են քրեական գործեր և ձեռնամուխ են եղել նախաքննության կատարմանը։

Մի կողմ նույնիսկ թողնենք նշված հանցավոր բիզնես-ծրագրերը հովանավորող բարձրաստիճան պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների և մերձավորների, մամուլում հնչեցված՝ անհասկանալի հանգամանքներում մաքսային ծառայության գնդապետի կոչում ստացած, համապատասխան ոլորտը համակարգող ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, զարմիկի՝ Սիփան Փաշինյանի ու աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի անունները։

Առնվազն պետք է փաստել, որ բարձրացած աղմուկից հետո թեև ԶԼՄ-ներով անցել է անորոշ տեղեկություն, թե Հայաստանի իրավապահ մարմինները դեպքի առթիվ նախաձեռնել են քննություն, սակայն դրա արդյունքներն այդպես էլ չեն հանրայնացվել։ Տվյալ դեպքում ողջամիտ և առերևույթ կասկածների փարատմանը դժվար թե կարող է նպաստել երկրի համար կործանարար և մահաբեր սպառնալիքներն անտեսող, սակայն կոռուպցիայի դեմ «անզիջում» պայքար մղող պաշտոնյայի ֆեյսբուքյան «լայվ»-երն առ այն, թե «ով ինչին հավատում է, թող հավատա»։ Իսկ ավելի կոնկրետ, 30 տարվա պատմություն ունեցող 3-րդ Հանրապետության միակ կայացած ինստիտուտը կոռուպցիան հռչակելուց առաջ, երկրի ղեկավարը պետք է հետամուտ լիներ մերձավորների անունը կասկածից մաքրելուն, և հանրությունն իրավունք ուներ ստանալու բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված (այդ թվում՝ ռուսաստանյան իրավապահների տվյալների հետ համադրված) փաստական տվյալներ հանցադեպի բացակայության կամ այն մասին, որ երկրի վարչապետի, նրա մերձավորների, ներառյալ՝ ոլորտը համակարգող ընտանիքին մտերիմ պաշտոնյայի գործողություններում բացակայում են հանցակազմի հատկանիշներ։ Նշենք, որ խոսքը գնում է տարեկան հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող ծխախոտի ապրանքաշրջանառության մասին, և բանիմաց մարդիկ հեշտությամբ կարող են պատկերացնել այդ բիզնեսում ներգրավված անձանց և նրանց հովանավորների ստացած ապօրինի եկամուտների չափը։

Կարող ենք առաջարկել կոռուպցիայի դեմ պայքարում վճռականությունն ապացուցելու առիթ։ Կան վստահության արժանի շրջանառվող տվյալներ, որ օրերս Վրաստանում ծխախոտի տաքացվող գլանակների մեծ մաքսանենգ խմբաքանակով, ուկրաինական պետհամարանիշերով բռնված բեռնատարը մինչ այդ Հայաստան է ներմուծել «Տուրվանդ» ՍՊ ընկերությանը հասցեագրված լինոլեումի խմբաքանակ։

Ըստ պաշտոնական կայքի տվյալների, նշված ընկերությունը (տնօրեն՝ Սպարտակ Հովհաննիսյան) զբաղվում է շինարարական նյութերի ներկրմամբ և մեծածախ ու մանրածախ վաճառքով, երկաթյա դռների արտադրությամբ, ներմուծում է որակյալ և մատչելի շինանյութ Ուկրաինայի 2 առաջատար գործարարներից և Հարավային Կորեայից, հանդիսանում է նշված երկրների մի շարք կազմակերպությունների միակ և պաշտոնական ներկայացուցիչը:

Հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ և որտե՞ղ է բեռնատարում պատրաստվել գաղտնարանը, ինչքա՞ն ժամանակ է գործում մաքսանենգության այդ ուղին, ովքե՞ր են դրանում ներգրավված և ո՞ւմ կողմից են հովանաավորվում, որտեղի՞ց բեռնատարում հայտնվեցին էլեկտրոնային սիգարետները։ Նույն տվյալների համաձայն, 2018 թվականին «հեղափոխությունը» ողջունած ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ներկայումս իշխանամերձ «խոշոր սեփականատեր» Արման Սահակյանն իրեն պատկանող՝ թերթերի, ամսագրերի, ինչպես նաև սիգարետների և այլ ապրանքների վաճառքով զբաղվող «Պրես Ստենդ» և «Վիդիս» ՍՊ ընկերությունների միջոցով հանդիսանում է ծխախոտի տաքացվող գլանակների ՀՀ խոշորագույն ներկրողը և ծխախոտի առանձին ապրանքատեսականու պաշտոնեական ներկայացուցիչը։

Ելնելով ստեղծված «թավշյա» իրողությունից՝ մշակվել է պարզունակ, բայց ապօրինի սխեմա՝ ներկրումից սահմանին վճարված ավելացված արժեքի հարկը վերադարձնելու ուղղությամբ։ Տևական ժամանակ հայտարարագրելով «Հիթս» ապրանքանիշի էլեկտրոնային սիգարետների գլանակների արտահանում դեպի Իրաքի Հանրապետություն, Վրաստան, Ուկրաինա, Սինգապուրի Հանրապետություն և Արաբական Միացյալ Էմիրություններ, նշված սխեմայի համակարգողներն ապօրինի վերադարձնում են դրանց ներմուծման ժամանակ վճարված ավելացված արժեքի հարկի գումարները, իսկ սահմանը հատող բեռնատարների մեջ իրականում բարձվում և առանց մաքսային հսկողության մանքսանենգ ճանապարհով արտահանվում է «Մարլբորո», «Վինսթոն», «Բոնդ» և այլ ապրանքանիշերի սիգարետներ, որոնց համար ներմուծման այլ ռեժիմների պատճառով ԱԱՀ վերադարձ չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է հայտարարագրված և իբր արտահանած «Հիթս» ապրանքանիշի տաքացվող էլեկտրոնային գլանակներին, ապա դրանք իրացվում են կամ Գյումրիում գործող «Բասենի Գովք» ՍՊԸ խանութների ցանցում և հանրապետության տարածքի այլ վաճառակետերում, կամ մաքսանենգ ճանապարհով արտահանվում արտերկիր։ «Բասենի Գովք» ընկերության ղեկավարն է հանդիսանում գյումրեցի Գևորգ Եղիկյանը, ով ունի լուրջ կապեր ՀՀ իրավապահ համակարգում, ինչին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք հաջորդիվ, բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է ինչպես հիշյալ Սպարտակ Հովհաննիսյանի, այնպես էլ ծագումով գյումրեցի Արման Սահակյանի հետ։

Միամիտ կլինի մտածել, որ նման սխեմայի գործածումը հնարավոր կլիներ առանց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների իմացության կամ հովանավորչության, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու մինչ այժմ հատուկ սարքավորումների («Ռապիսկանի») տեխնիկական հագեցածությամբ վրացական մաքսակետերին չզիջող հայկական մաքսակետերում գեթ մեկ անգամ պատշաճ չեն զննվել մաքսանենգ ապրանքով բեռնատարները, ծխախոտի խմբաքանակները չեն առգրավվել, դեպքերին ընթացք չի տրվել, իսկ Ռուսաստանում և Վրաստանում բացահայտված դեպքերով էլ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից պատշաճ քննություն առ այսօր չի իրականացվել։ Բացի այդ, առանց որևէ խնդրի վերադարձվել են տասնյակ միլիոնավոր դրամի ավելացված արժեքի հարկի գումարները։

Ամեն դեպքում մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքերի շուրջ իրավական զարգացումները, իսկ հաշվի առնելով հանրապետությունում կայանալիք արտահերթ ընտրությունները, անհրաժեշտ ենք համարում իրավապահ մարմինների ուշադրությունը դարձնել հանցավոր ճանապարհով ստացված գերշահույթների օգտագործումը կայանալիք ընտրական գործընթացներում իսպառ բացառելուն»։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:02 24/05/2021  |  ԼՐԱՀՈՍԶբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների աշխատակիցներին, ովքեր չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը
17:52 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍԽԱՂՈՒՄ ԵՆՔ․․․ КВН. ԱԱԾ պահետազորի սպաների միություն
15:06 21/05/2021  |  ՄեկնաբանությունՂարամյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
12:40 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ ոստիկանությանը ողջամտության կոչ ենք անում՝ հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվում, անխուսափ գալու է պատասխան տալու պահը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
15:38 20/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀիշյալ ստորացումից հետո ինչպես կարելի է նայել սեփական ենթակաների աչքերին. ԱԱԾ պահեստազորայինների սպաները Վաղարշակ Հարությունյանին
16:30 19/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻրականում ինչի մասին է զգուշացնում. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
15:41 19/05/2021  |  ԼՐԱՀՈՍՁեր փնտրած հայաստանյան սատանան ունի առավել քան կոնկրետ մարդու կերպարանք, կեղծիքների թագավորն է, տենչում է արյուն. ԱԱԾ նախկին աշխատակիցները օգնում են ԱԱԾ-ին՝ գտնել սատանային
14:54 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱնհամաչափ գործողություններ, անհարիր պահվածք
13:03 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է պետական մակարդակով բացառվի սուտը
17:38 17/05/2021  |  ԼՐԱՀՈՍԷլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու.հայտարարություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]