ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բա երանի չէ՞ր, որ իսկապես ոչմիթիզական լինեինք ամբողջ ազգով»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան 05/24/2021 23:23 | Մեկնաբանություն
Ոչմիթիզականություն… Ահա, թե ինչ ժառանգություն է ցանկանում թողնել հայ ժողովրդին ԼՏՊ-ն։ Եթե դու հայրենասեր ես, եթե պայքարում ես հայրենի հողի համար, եթե չես ուզում թշնամուն նվիրել քո եկեղեցիները, վանքերն ու պապերիդ գերեզմանները, ուրեմն ոչմիթիզական ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«ԼՏՊ ընկալման մեջ դա նույնն է, ինչ տգետը, դավաճանը, պետականակործան տականքը և այլն։ Ու հիմա նա փորձում է համոզել դրանում նաև ժողովրդին։ Որ եթե հանկարծ մեկը կանգնի ու ասի, թե Դադիանքը պետք է հետ բերել, լամ Ոսկերպարը թուրքին չտալ, բոլորը քարկոծեն նրան ու մեղադրեն ոչմիթիզականության մեջ։
Չգիտեմ ով ինչպես կընկալի ասածս, բայց ինձ համար ԼՏՊ-ն շատ ավելի կեղտոտ ու ստոր է, քան բոլոր այն բացասական հասկացությունները միասին վերցրած, որ ինքը դնում է ոչմիթիզական բառի իմաստաբանական հիմքում։
Հիմա անցնեմ առավել կարևոր հարցին։ Երբ ԼՏՊ-ն մեզ վրա հասած աղետի համար փորձում է մեղադրել բոլոր բոլորին, նրա նպատակը բացառապես մեկն է՝ թաքցնել իր հոգեզավակ Նիկոլին այսպես կոչված «ոչմիթիզականների» թիկունքում։ Ուզում է մեղքը բաշխել բոլորի միջև, իսկ հետո նաև ծանրութեթև անի, թե ով էր ավելի շատ մեղավոր և ով՝ քիչ։
Նա ստում է նաև, երբ ասում է, թե հայկական պետությունները կործանվեցին «ոչմիթիզականության» հետևանքով։ Չի եղել նման բան։ Հայաստանը երբեք չի ունեցել ոչմիթիզական իշխանություն։ Բառի ո՛չ լավ, ո՛չ էլ վատ իմաստով։ Ցավով եմ ասում, բայց չենք ունեցել մենք նման իշխանություն։ ՀՀ բոլոր իշխանությունները մշտապես հանդես են եկել Արցախի հարցը փոխզիջումների հիմքով լուծելու օգտին։ Եվ գործել են այդ տրամաբանությամբ։ Համենայն դեպս, հանրային քաղաքականությունն այդպիսինն է եղել ու դա շատ խնդիրներ է ծնել մեր ժողովրդի համար։
Ես շատ եմ խոսել սրա մասին։ Կրկնվելու կարիք այս պահին, կարծում եմ, չկա։ Բայց կարճ կասեմ, որ ամեն ինչ միանգամայն այլ կերպ կլիներ, եթե Արցախի ազատագրված տարածքները բնակեցվեին ու լիարժեք յուրացվեին հայկական պետության կողմից։ Դա չի արվել և դա աններելի մեղք է բոլորիս համար։
Թե բա ոչմիթիզական… Բա երանի չէ՞ր, որ իսկապես ոչմիթիզական լինեինք ամբողջ ազգով։ Նման խնդիր դնեինք մեր առաջ ու լուծեինք այն։ Անհնա՞ր էր։ Իհարկե ոչ։ Բայց նույն ԼՏՊ-ն ժամանակին ամեն ինչ արեց, որ մենք անգամ չմտածենք դրա մասին։ Ու, պետք է խոստովանեմ, որ հասել է իր նպատակին։ Որովհետև շուրջս եմ նայում, անգամ ինձ մտերիմ մարդիկ են ասում, որ՝ դե էտ հողերը մեկ է պետք է Ադրբեջանին տայինք։ Լևոնին էլ «Պապի» են կոչում շատերը։ Ծուռ հայելիների թագավորություն...»,- գրել է Մելիք-Շահնաարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ