ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, մինչդեռ վերջինս փորձում է ամեն գնով պահել իշխանությունը. Գումար հափշտակելու մեծ հնարավորություն է ստեղծվել 05/21/2021 16:33 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Ազգային Ժողովի 3 խմբակցություն պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ սահմանադրական արգելքն արդեն վերացել է:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը Արցախի խմբակցությունները բարձրացրել են կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 12-ին։ Արցախի ԱԺ 5 խմբակցությունից 4-ը, բացի «Ազատ Հայրենիք» խմբակցության, որը Արայիկ Հարությունյանի կուսակցությունն է, ստորագրել են համաձայնագիր, որով պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Այն ժամանակ Հարությունյանի նախագահության մեկ տարին չէր լրացել, իսկ Սահմանադրությամբ, նախագահի հրաժարականը կարելի է պահանջել իր պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո: Դրան հետևեց Հարությունյանի դեկտեմբերի 16-ի սրտաճմլիկ հայտարարությունը, որտեղ նշեց, որ երբ զգա հանրային պահանջ՝ հրաժարական կներկայացնի: Հարությունը նաև խոսք էր տվել, որ թողնելու է «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարի պաշտոնը: Նա այդ օրը բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք այդպես էլ չկատարեց»,- շեշտեց Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը Արցախում երկու նախարար է նշանակել ` աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, որոնք պետք է լրջագույն աշխատանք կատարեին:
«Այս 7 ամիսների ընթացում ոչ միայն ոչինչ չարեցին, այլև անհասանելի են դարձել և՛ բնակչության, և՛ պատգամավորների համար: Հնարավոր չէ նրանց հետ կապ հաստատել կամ որևէ գործառույթ իրականացնել: Այս ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանի համակիրները Հայաստանից լցվել են այդ նախարարությունները, և իրականացնում են ինչ-որ անհայտ գործառույթներ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանը մարտ ամսին ստորագրել է մի հրամանագիր, ըստ որի մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախում տեղի չեն ունենալու տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
«Այս հրամանով Հարությունյանը ապահովագրեց իրեն և այդ ընթացքում, նա և իր թիմակիցները առիթը չեն կորցնում՝ մարդկանց մոտ սերմանելու, թե Արցախում վտանգավոր է անցկացնել ընտրություններ, ինչը իրականությանը չի համապատասխանում: Արցախում միշտ եղել է ընտրությունների խնդիր այնքանով, որ Ադրբեջանը միշտ դեմ է արտահայտվել և նույնը կլիներ հիմա, սակայն Բաքվի հորդորները ոչ ոք չէր լսում, հիմա էլ կարելի էր դա անել», - նկատեց նա:
Մայիսի 20-ի հայտարարությամբ՝ ԱԺ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հիշեցրեցին Հարությունյանին, որ իր պաշտոնավորման մեկ տարին լրանում է:
«Պետք է նշեմ, որ հանրային պահանջ կա և այն շատ մեծ է, ավելի մեծ, քան Հայաստանի Հանրապետությունում: 10 քաղաքացուց 9-ը պահանջում են Հարությունյանի հրաժարականը, իսկ յուրաքանչյուր 10-րդը պարզապես իր կերակրամանից սնվում է, կամ իր կողքը կանգնած իշխանական թևից է: Եվ նրանք այժմ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանի հանցավոր ռեժիմը, որպեսզի իրենք ևս ամուր մնան իրենց դիրքերում: Քանի որ այսօր Արցախը այս առումով իրենց համար շատ բարենպաստ է՝ այստեղ շինարարություն է իրականացվում, և կա գումար հափշտակելու մեծ հնարավորություն: Մենք երեկ 4 խմբակցություններով նորից հավաքվեցինք, որպեսզի անենք հայտարարություն պահանջելով Հարությունյանի հրաժարականը: «Միասնական Հայրենիքը» կարծես թե չմիացավ, քանի որ իրենց խմբակցության ղեկավարը ասաց, որ իրենց ժամանակ է պետք, բայց մինչև այսօր նրանցից որևէ տեղեկություն չկա», - շեշտեց Հակոբյանը:
Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ