ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրանաշենը և դրա հարակից տարածքը ներառում է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի մասը, որը Ադրբեջանին հանձնելուց հետո վտանգված կլինի անգամ Վայք գնալը. Էդգար Ղազարյան 05/21/2021 22:36 | Քաղաքական

Տիգրանաշենը և դրա հարակից տարածքը՝ մոտավորապես 800 հեկտար, ամբողջությամբ ներառում է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի մասը և եթե այս տարածքն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա մենք ուղղակի իրավունք չենք ունենա երթևեկել այդ հատվածով, անվտանգային լուրջ խնդիրներ ենք ունենալու: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը:
Ինչպես արդեն հայտնի է, հրաժարական ներկայացրած եւ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես իրականացնող Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, որի բովանդակությունը գաղտնի է պահում։ Իսկ փաստաթղթի գոյության մասին հայտարարել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ հրապարակելով փաստաթղթից մի հատված՝ նշելով. «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»։
Ըստ շրջանառվող փաստաթղթի, Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին հանձնել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը, որը ԽՍՀՄ-ի օրոք եղել է անկլավ։
Էդգար Ղազարյանն ընդգծել է, որ այս դեպքում անվտանգային լուրջ խնդիրներ կառաջանա Հայաստանի համար, քանի որ հակառակորդի վերահսկողության տակ է անցնելու միջպետական ճանապարհ ներառող կարևոր նշանակության տարածք։
«Ես Վայքից եմ և այլևս Վայք գնալու հնարավորություն այդ ճանապարհով չեմ ունենալու, կամ կունենամ Ադրբեջանի հայեցողությամբ, եթե ունենամ ադրբեջանական վիզա, քանի որ սահմանն անցնելուց այն արդեն դառնալու է Ադրբեջանի վարչական տարածք և պետք է լինելու Ադրբեջանի իշխանության համաձայնությունը, ու այդպես ՀՀ քաղաքացիները,եթե օրինակ ցանկանան գնալ Ջերմուկ, պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը : Ամբողջ Վայոց Ձորը, Սյունիքը, Արցախը կտրվում է: Այդ ճանապարհով հնարավոր չի լինի ռազմական տեխնիկա, զենք և զինվորականներին տեղափոխել, Ադրբեջանը հաստատ թույլ չի տա: Դրանից ավել ի՞նչ անվտանգային խնդիր կարող է լինել, երբ դու քո երկրի միջպետական ճանապարհ ներառող տարածքը վերցնում ու նվիրում ես թշնամուն»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Հաշվի առնելով, որ փաստաթուղթը ստորագրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Էդգար Ղազարյանը նշել է, որ հետագայում այն վիճարկելու հնարավորություն կունենանք.
«Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո պաշտոնավարելու իրավունք չուներ: Նա հիմա ապօրինի է պաշտոնավարում և ոչ միայն շրջանառվող կապիտուլյացիոն համաձայնագրի նախագիծը ստորագրելու լիազորություն չուներ, այլ առհասարակ որևէ լիազորություն, որը կապված է վարչապետի գործունեության հետ, նա իրավասու չէր կատարել»:
Զրուցակիցը նկատեց, որ մինչ այս ստորագրված եռակողմ համաձայնագրերը չեն հանդիսանում իրավական ակտ, դրանք վերնագրված են հայտարարություն և չեն հանդիսանում միջազգային պայմանագիր, որն ունի օրենքով, Սահմանդրությամբ պահանջվող վավերացման ընթացակարգ: «Սա ընդամենը երեք պետությունների ղեկավարների, պաշտոնատար անձանց հայտարարություն է: Քանի Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին, բնականաբար, նա կատարում է այն պարտականությունները, որի տակ ստորագրել է, իսկ եթե իշխանության է գալիս այլ անձ, հայտարարությունն այլևս չի կարող դիտարկվել Հայաստանի պարտավորություն և կարող է նորովի բանակցվել դրա վերաբերյալ»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ ավելացնելով. «եթե իրավապահ մարմինները կատարեն իրենց գործառույթները և հեռացնենք Փաշինյանին պաշտոնից, ընտրվի նոր վարչապետ, ապա բոլոր հանգամանքները կփոխվեն»։
«Այն գործողությունները, որոնց դեպքում ժամանակի անիվը հնարավոր չէ պտտել, դրանց հետ պետք է հաշվի նստենք: Այլևս Քելբաջարը ոչ մեկը Հայաստանին չի վերադարձնելու, բայց այն, ինչ դեռ չի կատարվել, բայց ամրագրված է կապիտուլյացիոն հայտարարություններով, դրանք հնարավոր է խափանել և նորովի բանակցել դրանց վերաբերյալ»,-ասաց Ղազարյանը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը դեռևս չի իրացրել նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված պարտավորությունները, չի վերադարձրել հայ գերիներին, իսկ հայկական կողմը նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, զրուցակիցն արձագանքեց.
«Նոյեմբերի 9-ի համաձայնագրում հստակ գրված է՝ ռազմագերիներ և այլ պահվող անձիք, իսկ Ադրբեջանն ասում է՝ ռազմագերիներին փոխանցել եմ, իսկ մյուսներն այլ կարգավիճակ ունեն և չի վերադարձնում: Ստացվում է Ադրբեջանը ստորագրել է համաձայնագիր, բայց չի կատարում իր պարտավորությունները, իսկ Փաշինյանը ստորագրել է և վայրկյանների ճշտությամբ կատարում է բոլոր պարտավորությունները: Դրա համար էլ ասում ենք, որ նրա ամեն օր ավել իշխանության մնալը, դա աղետ է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/01/2023 08:28 Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:23 Պատրաստվում են ամանորյա քեֆերի․ «Հրապարակ»
- 12/01/2023 08:20 ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել․ «Հրապարակ»
- 12/01/2023 08:17 Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:12 Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ․«Հրապարակ»
- 12/01/2023 08:08 Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:06 ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/01/2023 18:52 Սյունիքի երկինքը. Գագիկ Սուրենյանը արտասովոր գեղեցիկ ամպերով լուսանկար է հրապարակել
- 12/01/2023 16:20 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. պատգամավոր
- 12/01/2023 15:41 Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ Զաքարյան
- 12/01/2023 14:19 ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/01/2023 21:21 «Նիսանի» և «Մազդայի» ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 12/01/2023 19:24 Երասխ-Երևան ճանապարհին մարդատարը բախվել է գծանշում կատարող մեքենային, կա զոհ
- 12/01/2023 18:45 Առանձնակի դաժանությամբ սպանություն Գյուլագարակի տներից մեկում. հայտնաբերվել է 93-ամյա կնոջ դի
- 12/01/2023 15:28 Ողբերգական վթար Հոռոմ-Բենիամին ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել է, վիրավորներից մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/01/2023 17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ»
- 11/30/2023 23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները
- 11/30/2023 20:35 Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7 տոկոսով. հետազոտություն
- 11/30/2023 19:19 Wildberries-ը բարձրացրել է գները մանկական ապրանքներ գնելուց հրաժարվելու համար
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը