ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ վարույթ է հարուցվել 05/18/2021 18:21 | ԼՐԱՀՈՍ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ գործերից մեկով ժամկետների խախտման հիմքով։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ միջնորդությունն արդեն քննարկվել է։ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 31-ին։
Դատավոր Նաիրա Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ գործերից մեկով կողմը երկրորդ անգամ միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել, որը դատարանը քննել է հաջորդ դատական նիստին։ Այլ խոսքով՝ դիմող կողմի պնդմամբ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը պետք է քններ անհապաղ, ինչը, փաստաբանի փոխանցմամբ, ներկայացված առաջին միջնորդության դեպքում կատարվել է, իսկ երկրորդ անգամ ներկայացված միջնորդությունը քննվել է հաջորդ դատական նիստին։
«Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ առաջին միջնորդությունը ներկայացվել է, ժամանակին քննվել է։ Երկրորդ անգամ կողմը միջնորդել է և տիկին Գրիգորյանը դա քննել է հաջորդ դատական նիստին։ Խնդիրը եղել է նրանում, որ պետք է պարզաբանվեր, թե ինչու է երկրորդ անգամ նույն միջնորդությունն արվում։ Այդտեղ իմպերատիվ իրավունքի խնդիր կա, սակայն անձի արդար դատաքննության իրավունքի պաշտպանության հետ կապված էլ գտնում եմ, որ տիկին Գրիգորյանն ամբողջովին ճիշտ է վարվել։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, չեմ կարող ասել, թե ԲԴԽ-ն ինչ կորոշի»,- նշեց Գրիգորյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ ՀՀ արդարադատության նախարարին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմել է ոչ թե միջնորդություն ներկայացնող կողմը, այլ՝ մյուս կողմը, ուստի՝ այդտեղ հարցեր են առաջանում։
«Այստեղ հարց է առաջանում։ Եթե հայցի ապահովման միջոցի միջնորդություն է եղել և այն մերժվել է երկու անգամ, մյուս կողմն, ում գույքի վրա արգելանք դնելու հարցով միջնորդություններն են մերժվել, ինչո՞ւ է դիմում»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ գործի մանրամասներին ծանոթ չէ, որովհետև դրա իրավունքը չունի, իսկ դատավոր Գրիգորյանն, դատավորի էթիկայի կանոններից ելնելով, այդ տեղեկությունները չի տրամադրի, ուստի՝ մանրամասներ չի կարող ասել, բայց արդեն իսկ խնդիր է՝ հասկանալու, թե ինչու այդ կողմը կարող էր նման բողոք ներկայացնելու։
Փաստաբանը հայտնեց, որ կարգապահական վարույթի վերաբերյալ ներկայացվել են առարկությունները, իսկ ԲԴԽ նիստի ընթացքում դատավոր Գրիգորյանը պնդել է իր տեսակետը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/13/2025 08:23 Օրենքով գող Թբիլիսսկին մեկուկես տարի է ԱԱԾ-ի մենախցում է․«Հրապարակ»
- 02/13/2025 08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ»
- 02/13/2025 08:09 Ալեն Սիմոնյանը Աժ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում․ «Հրապարակ»
- 02/13/2025 08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ»
- 02/13/2025 07:59 ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
- 02/13/2025 07:54 Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ»
- 02/13/2025 07:49 «Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնում». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/13/2025 19:59 7-8 հոգի դպրոցի տնօրեններ սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից...և՞, դա հանցագործությու՞ն է. քպական պատգամավոր
- 02/13/2025 19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
- 02/13/2025 17:25 Ամերիկյան վարչակազմին կհաջողվի արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել. Զաքարյան
- 02/13/2025 14:04 Ինչով էր Ալիկ Սիրունյանը զիջում Գագիկ Ջհանգիրյանին. ՔՊ-ն ուզածի նման օգտագործում ու դեն է նետում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/13/2025 18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
- 02/13/2025 16:02 Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
- 02/13/2025 15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
- 02/13/2025 12:12 Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում