Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Իշխանություններին ու Սյունիքի մարզպետին քննադատելու համար Մանախն ու նրա գործընկերները ենթարկվում են հետապնդման, սա ունի քաղաքական ենթատեքստ. Փաստաբան 05/15/2021   20:12  |  ԼՐԱՀՈՍ

Սյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո Արթուր Այվազյանին (Եպիսկոպոսյան)՝ Մանախին, ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ բողոքը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ փակել Հայաստան-Արցախ ճանապարհը։ Ազատամարտիկները պահանջել են, որ իրենց վերադարձնել իրենցից հավաքված զենքերը՝ Սյունիքի սահմանը պաշտպանելու համար, բացի այդ՝ զինել սյունեցիներին։ Ակցիաների ընթացքում 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ Արթուր Այվազյանը՝ ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով։

Ձերբակալության արձանագրության համաձայն՝ նախաքննական մարմինը հակաիրավական է գնահատել բողոքի ակցիան՝ նշելով, թե ժամը 15։30-ի սահմաններում հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, շուրջ 20 րոպե փակել են ավտոճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկությունը, որի ընթացքում քաշքշել են իրենց «հակաիրավական գործողությունները կանխող» անձանց։

Ձերբակալության որպես հիմք, ինչպես տեղեկացրեց փաստաբան Արա Զաքարյանը, քննիչը նշել է, թե Ա.Այվազյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է դիմել փախուստի։ Փաստաբանի խոսքով՝ հիմնավոր կասկածը, որ Արթուր Այվազյանը կարող է խուլիգանական գործողություններ կատարել, առնվազն իրավաբանի համար ծիծաղ կառաջացնի, որովհետև այն, ինչ գրված է՝ անհեթեթություն է, իսկ եթե այդպիսի գործողությունները դիտվում են որպես խուլիգանական, ապա առաջին հերթին պետք է քրեական գործ հարուցվեր թավշյա հեղափոխությանը մասնակցող բազմաթիվ անձանց նկատմամբ, որոնք բազմաթիվ մայրուղիներ էին փակել, փողոցներ էին փակել, ճանապարհներ էին փակել, ավելին՝ Բաղրամյան պողոտան շուրջ մեկ ամիս և ավելին փակ վիճակում էր։

Փաստաբանի խոսքով՝ Արթուր Այվազյանի կողմից ակցիան իրականացնելու նպատակը կայանում էր նրանում, որ լույս մայիսի 12-ի գիշերը թշնամին առանց որևէ դիմադրության ներխուժել է ՀՀ տարածք, դիրքավորվել այնտեղ, որտեղ ինքն էր համարում, որ պետք է դիրքավորվի՝ առանց որևէ խոչընդոտ ունենալու՝ համարելով, որ այդ տարածքը հանդիսանում է Ադրբեջանի պատմական տարածքը և որևէ երաշխիք չկար, որ վաղը չի համարի, որ օրինակ՝ Գորիսը կամ մեկ այլ բնակավայր ևս պատմական ադրբեջանական տարածք է, հետևաբար՝ պետք է մտնեն և այդ տարածքը ևս գրավեն։ Նրա խոսքով՝ եթե նման բան ցանկանան անել, ևս որևէ դիմադրություն չեն ստանա, որովհետև այս իշխանության գործողություններից երևում է, որ հրահանգավորել է բանակին՝ որևէ դիմադրություն ցույց չտալ, ուժ չկիրառել, զենք չկիրառել, այսինքն՝ ադրբեջանցին մեր տարածքում ինչ ուզի, կարող է ազատ անել։
«Այս պայմաններում Արթուր Այվազյանի և իր ջոկատի անդամները, այլ տարբերակ չունենալով, փորձեցին ակցիայի միջոցով հասարակության և այս իշխանության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանցիները, ներխուժելով Հայաստանի տարածք, գտնվում են մեր գյուղերի մոտակայքում և եթե ցանկանան, այդ գյուղերն էլ կարող են հանգիստ գրավել, իսկ այդ գյուղացին, ժողովուրդն անպաշտպան են, վերջիններիս պետք է պաշտպանեն, այդ պատճառով խնդրել են, որ զինեն իրենց և իրենց նմաններին, որ վերջիններիս կարողանան պաշտպանել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ակցիայի ընթացքում հայտնվել են անձինք, որոնք կուրորեն հավատում են այս իշխանությանը և այս իշխանությունների հասցեին հնչող յուրաքանչյուր քննադատություն ընդունում են որպես անձնական վիրավորանք։

«Վերջիններս իրենց սադրիչ գործողություններով քաշքշուքի մեջ են մտել՝ փորձելով դրանով լռեցնել Արթուր Այվազյանին, այսինքն՝ խոչընդոտել կարծիք հայտնելու իրավունքի իրականացմանը; Այս պայմաններում վարույթ իրականացնող մարմինը նրանց գործողություններն ի սկզբանե համարում է իրավաչափ, Արթուր Այվազյանի և նրա ջոկատի անդամների գործողություններ՝ անօրինական »,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Մանախի կողմից ենթադրյալ փախուստի դիմելու ռիսկին, փաստաբանն արձագանքեց. «նման բան գրողն իր գրածին գոնե հավատո՞ւմ է, կան մարդիկ, որոնց համար փախչել հասկացողությունն անձնական վիրավորանք է, անընդունելի է»։

«Արթուր Այվազյանը մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների, այդ թվում՝ այս պատերազմին, հատուկ միջոցառումներ է իրականացրել, ոչ մի անգամ չի փախչել՝ կանգնելով մահվան շեմի առջև, բայց այդուհանդերձ, մեր վարույթ իրականացնող մարմինը կարծում է, որ Արթուր Այվազյանը կարող է փախչել։ Սա ուղղակի զավեշտ է»,- նշեց Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Արթուր Այվազյանին և իր ջոկատի անդամներին ոստիկանության բաժանմունք տանելուց հետո 5 ժամից ավել պահել են՝ առանց որևէ գործողություն կատարելու, որևէ արձանագրություն կազմելու, ինչն ուղղակիորեն օրենքի պահանջի խախտում է, ավելին՝ մինչև հիմա Արթուր Այվազյանի և մյուսների մասնակցությամբ որևէ քննչական և դատավարական գործողություններ չեն կատարվել։ Փաստաբանի դիտարկմամբ՝ ձերբակալման իմաստը նրանում է, որ անհապաղ անձին բերման ենթարկելու պահից սկսած գործողություններ կատարվեն, այդ թվում՝ այդ մարդկանց լսեն, մյուս կողմին լսեն, անհրաժեշտության դեպքում՝ առերեսումներ կատարեն, բայց ոչ մի գործողություն մինչ այս պահը չի իրականացվել։

Փաստաբանն ընդգծեց, որ քրեական գործը քաղաքական է, Արթուր Այվազյանի քաղաքական հայացքների համար նրա և նրա գործընկերների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում այն պարզ պատճառով, որ Այվազյանն այս իշխանության, այդ թվում՝ մարզպետի գործողությունները, ավելի ճիշտ՝ անգործությունը ենթարկել է խիստ քննադատության։ Զաքարյանը հայտնեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ սադրիչները մարզպետի ազգականներն ու ընկերներն են, ավելին՝ գործը քննվում է Սյունիքի մարզի ՔԿ-ում, որի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունում է աշխատում մարզպետի որդին։

«Արդյոք այս պայմաններում կարելի է ողջամտորեն ակնկալել, որ այս մարմինը քաղաքական պատվեր չի կատարում և փորձում է քննությամբ ճշմարտությունը բացահայտել։ Առողջ դատողությունը հուշում է, որ, եթե այդպիսի ցանկություն լիներ, բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները հրատապ՝ մեր պաշտպանյալների մասով կիրականացվեր և դրանից ելնելով համապատասխան քայլեր կձեռնարկվեր, սակայն այն, որ ոչինչ չեն անում, ավելի է ամրապնդվում դիրքորոշումը, որ Արթուր Այվազյանին զրկել են ազատությունից՝ լռեցնելու համար։ Իմ խորին համոզմամբ՝ մեր իշխանություններն Արթուր Այվազյանի նկատմամբ անում են և արեցին այն, ինչ երազում էր թշնամին, բայց չկարողացավ անել »,- նշեց փաստաբանը։

Զաքարյանը հաստատեց նաև տեղեկություններն առ այն, որ Այվազյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:07 15/05/2021  |  ՄեկնաբանությունԿարելի է եզրակացնել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ. Ռուբեն Մելիքյանը՝ Մոնախի ձերբակալության մասին
11:19 15/05/2021  |  Քրեական խրոնիկոնՍյունիքում երեկ տեղի ունեցած ակցիաներից հետո բերման է ենթարկվել 8 անձ, «Մանախը» ձերբակալվել է
18:12 27/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե դուք մտածում եք, որ ձեր դասարանի Սյոմիկն ենք, չունենք հավելյալ փաստեր՝ չարաչար սխալվում եք. Մանախը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին
13:18 26/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱրավուս գյուղն անցել է ԶՈՒ պաշտպանության ներքո, ստեղծվել է աշխարհազոր. Մանախը մանրամասնում է
09:44 04/04/2019  |  Մամուլ«Քաղաքական կեղտոտ խաղերի չեմ մասնակցելու». Ամբաստանյալը հարցեր չի տվել վկա վարչապետին. «Հրապարակ»
17:14 27/11/2017  |  Դատական ռեպորտաժներԳործը շինծու է ու պատվիրված, մեղադրանքի ապացույցները՝ կեղծ. «Մանախ»
17:44 22/09/2017  |  Քրեական խրոնիկոն«Մանախ»-ի գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին
11:41 10/04/2017  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանը պահանջում է ազատ արձակել «Մանախ»-ին կամ կիրառել գրավ
09:16 06/04/2017  |  Մամուլ«Ելք»-ի անդամների և Մանախի միջև տեղի ունեցած միջադեպին մասնակից է եղել նաև Սյունիքի դատախազի ազգականը. «Ժողովուրդ»
09:05 04/04/2017  |  ՄամուլՄանախի մասնակցությամբ միջադեպը նոր երանգներ է ստանում. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]