ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
"Սև Լիճը" և Աստվածաբանական հին վեճը. Ստեփան Դանիելյան 05/13/2021 13:33 | Մեկնաբանություն
Ադրբեջանցիները սահմանն առաջ են տվել, կամ ավելի պարզ, մեր տարածքները գրավելով գալիս են, առանց կրակոցի՝ Դե Ֆակտո։ Կան մարդիկ, որ սրա մեջ դավադրություն են տեսնում՝ ռուսներն են դա կազմակերպել, կամ Ալիևը Նիկոլին օգնում է արտակարգ դրություն հաստատել ու հետաձգել ընտրությունները, կամ Էրդողանը Պուտինին հրահրում է, կամ հրեաներն են դա կազմակերպել, որ Պաղեստինի թեման այլ թեմայով շեղեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Հայաստանում խորանում է դետերմինիստական մտածողությունն, այսինքն ամեն ինչ կամ կանխորոշված է, կամ էլ կա դավադրություն ռուսների, ամերիկացիների, թուրքերի, կամ ծայրահեղ դեպքում մասսոնների ու "աշխարհի տերերի" կողմից։ Իսկ ավելի խորաթափանցներն ամեն ինչի մեղավորը համարում են Աստծոն, կամ Նա չկա, կամ վատն է, կամ հայերին չի սիրում։ Կարճ ասած, մեղավորն Աստվածն է։ Այս մոտեցման ամենացայտուն դիագնոզը սա է․
"Ուր էիր Աստված երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ
Ուր էիր Աստված երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ
Ուր էիր Աստված երբ ավիրում էին չքնաղ մի երկիր
Ուր էիր Աստված երբ խենթացած ցավից աղաչում էինք ամեն"։
Քանի որ պարզ քաղաքական, կամ "քաղաքացիական" լեզվով հնարավոր չէ մի պարզ ճշմարտություն բացատրել, անցնենք աստվածաբանական հասկացություններին, գուցե դա օգնի հասկանալ։
Ցանկացած կրոնի հիմքում կան անկյունաքարային հասկացություններ, դրանցից մեկը "ազատ կամքի" և դետերմենիզմի՝ այսինքն "կանխորոշվածության" դիլեման է։ Եթե ամեն ինչ կանխորոշված է, ապա մեծ հաշվով մենք անելիք չունենք, պետք է սպասենք բախտի վճռին, իսկ եթե կա ազատ կամք, ապա մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մնացած ամեն ինչի համար ինքներս մեզ պետք է մեղադրենք։
Այստեղ առաջանում է հարց, բա Աստված ինչ գործի է, ուր է Արդարությունն ու Մեղքերի համար պատիժը։
Եթե գանք քրիստոնեության գլխավոր հայեցակարգին, ապա Հիսուսը չի եկել մեզ ազատելու այս աշխարհի չարչարանքներից, այլ խոստացել է Փրկություն Այն Աշխարհում։
Դա Փրկություն է աշխարհիկ կյանքից հետո, իսկ Այս Աշխարհում մենք ենք պատասխանատու մեր արաքների ու դրանց հետևանքների համար։ Նաև մենք են որոշում մեր փրկվելու հնարավորությունը։ Պարզ ասած, քրիստոնեություն շանս է տալիս, այն էլ Այն Աշխարհի կտրվածքում, ոչ ավելին։
Սա քրիստոնեական մտքի Մեյն Սթրիմն է, իհարկե կան վիճաբանություններ, թե Հավատքով ենք փրկվելու, թե Բարի Գործերով, նաև կան ուղղություններ, որտեղ համարվում է, որ նախորոք որոշված է, թե ով է փրկվելու և այլն։ Նմանատիպ վեճեր կան նաև մյուս կրոններում, բայց դա չի այս գրառման նպատակը, կենտրոնանանք հիմնական մոտեցումների վրա։
Ինչի եմ սա գրում։
Ադրբեջանցիները սահմանն առաջ են տվել, կամ ավելի պարզ, մեր տարածքները գրավելով գալիս են, առանց կրակոցի՝ Դե Ֆակտո։ Կան մարդիկ, որ սրա մեջ դավադրություն են տեսնում՝ ռուսներն են դա կազմակերպել, կամ Ալիևը Նիկոլին օգնում է արտակարգ դրություն հաստատել ու հետաձգել ընտրությունները, կամ Էրդողանը Պուտինին հրահրում է, կամ հրեաներն են դա կազմակերպել, որ Պաղեստինի թեման այլ թեմայով շեղեն։ Բնականաբար, վերջում Աստված է լինելու մեղավոր, որ այդքան անարդար է ու այդ ամենը թույլ է տալիս։
Իրականում Ալիևն ուղղակի հող է գրավում ու առաջ է գալու այնքան, որքան հնարավոր է, որքան թույլ տանք։ Մնացածն իր համար կարևոր չէ, անցողիկ է։
Հիմա գալիս եմ "ազատ կամքի" հասկացոթյանը։ Աստված, ըստ քրիստոնեության հիմնական մոտեցման, վերևից նայում է ու գնահատում, ու ով իրեն ոնց պահի, դա կֆիքսի հետագայում, Իր մոտ գնալուց հետո, համապատասխան վերաբերմունք ցույց տալու համար: Մաքսիմում կարող է ուղղորդել, նշաններ տալ, բայց դա էլ հասկացողների համար է, եթե դա կարողանանք տեսնել ու գիտակցել: Եթե
Ինքը մեր փոխարեն ամեն ինչ աներ, հակառակ դեպքում մենք կլինեինք օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ ու ամեն ինչ կլիներ անիմաստ:
Հանրագումարի ենթարկենք ասածը, այս Անցավոր աշխարհում ամեն ինչ մեզանից է կախված։ Պարզ ասած, ուրիշների վրա մեղքը մի գցեք»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2024 10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել